Զոհված զինծառայողների ծնողները որ դեպքում կարող են օգտվել փոխնակ մոր և դոնորի ծառայությունների գումարի փոխհատուցումից

Փոխնակ մոր եւ դոնորի ծառայություններից օգտվելու նպատակով պետությունը փոխհատուցում է տրամադրում զոհված զինծառայողների այն ծնողներին, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ: Ծրագիրը նոր է մեկնարկել եւ իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնելով ծրագիրը, նշում է՝ փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։ Աջակցության առավելագույն չափը կազմում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը: Իսկ դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար աջակցության առավելագույն չափը կազմում է այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:

«Քանի որ ընթացակարգը նոր է մեկնարկել, վստահ ենք, որ կլինեն շահառուներ, որոնք նախարարի հրամանի հիման վրա կֆինանսավորվեն»,- ասում է Մանուչարյանը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացնելուց հետո գործընթացն անմիջապես մեկնարկում է: Մանուչարյանը նաեւ շեշտում է՝ շատ կարեւոր է, որ դիմելիս շահառուները ներկայացնեն փաստաթղթերի ամբողջական փաթեթը, որպեսզի հավելյալ ժամանակ չկորցնեն ու կարողանան հնարավորինս արագ կազմակերպել ֆինանսական հատկացումը:

Նախարարի խոսնակի խոսքով՝ ծրագրի հիմնական ասելիքներից մեկն այն է, որ սրանից կարողանալու են օգտվել ոչ միայն զոհված զինծառայողների այն ծնողները, որոնք նոր են ծրագրում երեխա ունենալ, այլ նաեւ նրանք, ովքեր, արդեն անցնելով համապատասխան ընթացակարգը, ունեցել են երեխա. «Ծրագրի շահառու կարող են դառնալ նաեւ զոհված զինծառայողների այն ծնողները, ովքեր փոխնակ մոր ծառայությունից օգտվել են 2021 թվականի հունվարի 1-ից հետո»:

Փոխհատուցում կստանան նաեւ զոհված զինծառայողների այն ծնողները, ովքեր ծրագրից օգտվել են առանց առողջապահության նախարարի հրամանի, պարզապես այս դեպքում արտամարմնային բեղմնավորման իրականացման համար փոխհատուցման առավելագույն չափը կկազմի ծառայության համար պայմանագրով նախատեսված գումարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2 մլն 750 հազար դրամը. «Դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը չեն փոխհատուցվում»:

Առողջապահության նախարարության «Մոր եւ մանկան առողջության պահպանման» վարչության պետ Նունե Փաշայանն էլ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ծրագրի կարեւորությանն ու անհարժեշտությանը, հայտնում է՝ Կառավարության համապատասխան որոշմամբ, ինչով կազմակերպվում է արտամարմնային բեղմնավորումը, կա կետ, որով ասվում է՝ դոնորական ձվաբջջի եւ փոխնակ մոր հետ կապված ծառայությունները փոխհատուցվում են հենց քաղաքացու՝ շահառուի կողմից: «Մեր զոհված հերոսների ծնողների համար շատ ժամանակ դժվար էր այդ ծախսերի փոխհատուցումն անել: Հաշվի առնելով, որ շատերն էլ տարիքով մեծ են ու դրա կարիքն ունեն, սակայն զուտ տարիքից ելնելով՝ ռիսկ էր պարունակում հղիանալն իրենց առողջության համար: Ըստ այդմ՝ որոշվեց, որ լիարժեք ծառայություն մատուցելու համար պետք է ներառվի նաեւ այդ բաղադրիչը»,- ասում է նա:

Փաշայանը նաեւ շեշտում է՝ անչափ կարեւոր է, որ մեր քաղաքացիները տարբերակեն, թե ո՞ր ծառայությունների համար է վճարում ՀՀ առողջապահության նախարարությունը, եւ որոնց համար՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

«Առողջապահության նախարարությունը վճարում է արտամարմնային բեղմնավորման, այսինքն՝ բժշկական ծառայությունների համար: Իսկ եթե բեղմնավորումը կատարվում է դոնորական ձվաբջջի միջոցով, ու եթե քաղաքացին արդեն կատարել է վճարումը, ապա սոցապ նախարարությունը պետք է փոխհատուցի նրան: Եթե արտամարմնային բեղմնավորումը դեռ չի կատարվել, ու քաղաքացին կարիք ունի դոնորական ձվաբջջի, ապա դոնորական ձվաբջջի գումարը սոցապ նախարարությունը կվճարի բուժհաստատությանը, իսկ առողջապահության նախարարությունը կհոգա արտամարմնային բեղմնավորման ծախսերը»,- մանրամասնում է զրուցակիցը:

Ըստ Փաշայանի՝ զոհված զինծառայողների ծնողների հետ կապված այս ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի փետրվարից: Վերջինս նաեւ նշում է՝ շահառուների թիվը գնալով ավելանում է:

Որպեսզի առողջապահության նախարարությունը թեթեւացնի զոհված զինծառայողների ծնողների վրա ընկած բեռն ու փաստաթղթային քաշքշուկները, նախաձեռնվել է շահառուների մասին տեղեկատվությունը հավաքել արտամարմնային բեղմնավորման բուժօգնություն իրականացնող հաստատություններից ու փոխհատուցման համար այն փոխանցել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:   

Ըստ զրուցակցի՝ բուժհաստատություններից պահանջել են ցանկերը, որտեղ ամբողջական տեղեկատվություն պետք է լինի առողջապահության նախարարի հրամանի, ամսաթվի մասին, պետք է նշված լինի նաեւ ծախսի տեսակը, որը ենթակա է փոխհատուցման, դոնորական ձվաբջջի ծախսերի փոխհատուցման դեպքում նաեւ այն մասին, թե ում պետք է վճարվի փոխհատուցումը, (բուժհաստատությա՞նը, թե՞ քաղաքացուն):

Տպել
2147 դիտում

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին