Հաճախ դատարանները կայացնում են անհիմն որոշումներ, ինչից հետո կատարվում են նոր հանցագործություններ. Աբրահամյան

2021 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1277 միջնորդություն (այս ցուցանիշը չի ներառում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները), որոնցից բավարարվել է 986-ը կամ 77.2%-ը, մերժվել է 291-ը կամ 22.8%-ը: 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ դատարանները մերժում են միջնորդությունները հիմնավոր կասկածի բացակայության կամ կալանավորման հիմքերի անբավարարության պատճառաբանություններով: Նա, սակայն, ընդգծում է՝ բոլոր այս դեպքերում, երբ դատախազությունը համամիտ չի լինում և կարծում է, որ դատական ակտը անհիմն է, դրանք բողոքարկում է:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները չեն ամփոփվում մնացած միջնորդությունների հետ միասին, վերջինս պարզաբանում է՝ տարբեր տարիների տարբեր է լինում ծառայությունից խուսափողների քանակը, և բոլոր դեպքերում որպես խափանման միջոց է ընտրվում կալանքը: Ընդհանուր կալանավորման միջնորդությունների հետ այս մասով համատեղ վիճակագրության վարումը խաթարում է կալանավորման պրակտիկայի իրական պատկերը, և հնարավորություն չի տրվում դատախազությանը իր դիտարկումներում, վերլուծություններում գալ օբյեկտիվ եզրահանգումների:

Գլխավոր դատախազի խորհրդականի փոխանցմամբ՝ 2020թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1223 միջնորդություն, որոնցից բավարարվել է 961-ը կամ 78.6%-ը, մերժվել՝ 262-ը կամ 21.4%-ը: Այսպիսով՝ 2020թ. համեմատ՝ 2021 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը աճել է 54-ով կամ 4.4%-ով:

«Նշված աճն առավելապես պայմանավորված է 2021 թվականի ընթացքում մեղադրյալների թվի աճով: Մասնավորապես, եթե 2020 թվականին որպես մեղադրյալ է ներգրավվել 8505 անձ, ապա 2021 թվականին մեղադրյալների թիվը շեշտակի ավելացել է՝ կազմելով 10.044 անձ (ներկայացված ցուցանիշները չեն ներառում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները), այսինքն՝ 2021 թվականին, 2020 թվականի համեմատությամբ, որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ավելացել է 1539-ով կամ 15.3%-ով»,- ասում է Աբրահամյանը՝ հավելելով՝ 2021 թվականին, մեղադրյալների թվի հետ հարաբերակցությամբ, վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ավելի քիչ միջնորդություն է ներկայացվել, քան 2020 թվականին:

«Մասնավորապես՝ 2021թ․ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել մեղադրյալների 12.71%-ի, իսկ 2020 թվականին՝ 14.38%-ի նկատմամբ: Սա կապված է դատախազության վարած քաղաքականության հետ: 2017 թվականին ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են կալանավորման հիմքերի գնահատման այնպիսի չափանիշներ, որոնք ակնհայտորեն միտված են դրան։ Բացի այդ, դատախազությունը դեռևս 2017 թվականից հանդես է եկել խափանման միջոցների համակարգը հիմնովին վերափոխելու և կալանավորման բավարար այլընտրանքներ նախատեսելու նախաձեռնությամբ։ Կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի ծայրահեղ դեպքերում: Դրանում առաջ քաշված մոտեցումները վերջնականապես իրացված են շուտով ուժի մեջ մտնող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, և դրանով նախատեսված նոր խափանման միջոցի՝ տնային կալանքի կիրառությունը, վստահաբար, դրական նշանակություն կունենա խափանման միջոցների համաչափ և արդյունավետ պրակտիկա արմատավորելու գործում»,- վստահեցնում է դատախազի խորհրդականը:

Գոռ Աբրահամյանը, սակայն, նշում է՝ ՀՀ դատախազությունն ուսումնասիրություն է իրականացրել և պարզել, որ 2021 թվականի ընթացքում քրեական գործով մինչդատական վարույթի ժամանակ վարույթն իրականացնող մարմնի՝ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառված լինելու պայմաններում (ստորագրություն կամ գրավ) 26 անձ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, իսկ 43 անձ՝ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:

Սակայն, բացի նշյալ դեպքերից, 10 անձ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի՝ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառված լինելու պայմաններում և՛ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, և՛ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:

Հարցին՝ ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ նման դեպքերը կանխելու համար, Աբրահամյանը նշում է՝ նման դեպքերում վարույթն իրականացնող մարմինը կիրառում է համապատասխան միջոց. «Փոխվում է խափանման միջոցը, եթե քաղաքացին թաքնվել է, այդ դեպքում հետախուզում է հայտարարվում: Այս ամենից խուսափել չի լինում»:

ՀՀ դատախազության իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ 2021 թվականի ընթացքում դատարանի՝ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառված լինելու պայմաններում 5 անձ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, իսկ 10 անձ՝ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:

Ընդ որում, բացի նշյալ դեպքերից, 2 անձ դատարանի՝ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառված լինելու պայմաններում և՛ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, և՛ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:

Աբրահամյանի խոսքով՝ խնդիր է առաջանում, քանի որ բազմաթիվ դեպքեր են առկա, որոնք ակնհայտորեն վկայում են դատարանների՝ կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման միջնորդություններն ակնհայտ անհիմն կերպով մերժելու մասին:

«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում առկա տվյալները շատ դեպքերում ակնառու կերպով վկայել են դատավորների կատարած էական խախտումների մասին, երբ դատարանի հետևությունները չեն բխել քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ծանրակշիռ փաստական հանգամանքներից: Այսպիսի պատկերը մտահոգիչ է: Արդյունքում վարույթ իրականացնող մարմնի՝ դատախազության, մտավախություններն իրականանում են, մարդիկ կատարում են նոր հանցագործություններ,  շատ դեպքերում՝ թաքնվում, և մենք ունենում ենք կոնկրետ հետևանքներ»,- շեշտում է նա:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հայտնում է՝ նման ակտերը պարտադիր բողոքարկվում են. «Դատախազությունն իր համապատասխան գործիքակազմն օգտագործում է, և որոշ դեպքերում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց է սկսում՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարարություն»:

Աբրահամյանի փոխանցմամբ՝ միայն 2021 թվականին ընդհանուր առմամբ 60 միջնորդություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Անյուտա Աթանեսյան

Տպել
8117 դիտում

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել