Երկարատև խաղաղության օրակարգը հիմնաքարային է ՀՀ-ի համար, որին ուղղված Ադրբեջանի գործնական քայլերը նկատելի չեն. Աղաջանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 24-25-ն աշխատանքային այցով եղել են Լիտվայի Հանրապետությունում:

Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

Հայ խորհրդարանականները Վիլնյուսում հանդիպել են Լիտվայի Հանրապետության Սեյմասի ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Լաուրինաս Կաշունասի, Սեյմասի Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի, ԵԱՀԿ ԽՎ-ում Սեյմասի պատվիրակության ղեկավար Վիլիյա Ալեկնայտե Աբրամիկիենեի, Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի, Սեյմասի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Լայմա Լյուսիյա Անդրիկիենեի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հետպատերազմյան իրավիճակին, հայաստանյան ժողովրդավարությանը, հակակոռուպցիոն գործիքակազմին, ԼՂ հակամարտությանը, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը եւ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է Հարավային Կովկասում եւ Հայաստանում տիրող իրական իրավիճակը լիտվացի գործընկերներին ներկայացնելու կարեւորությունը: Նա ներկայացրել է ԼՂ հակամարտության համատեքստում ՀՀ իրականացրած քայլերը եւ շեշտել, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում ներքաղաքական լարվածությանը՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ 2021 թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիներն իրենց ձայնն են տվել խաղաղության օրակարգին:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ներկայացրել է հակակոռուպցիոն գործիքակազմի եւ համակարգի ձեւավորմանն ուղղված քայլերն ու արձանագրած հաջողությունները:

Ընդգծելով, որ անվտանգությունն ու ժողովրդավարությունը սերտ փոխկապակցված են՝ Մարիա Կարապետյանը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունն ունի քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցակարգերի արմատավորման համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ հետպատերազմյան իրավիճակին, մեդիամանիպուլյացիաներին, կեղծ լուրերին եւ դրանց ազդեցությանը: Էդուարդ Աղաջանյանը հավաստիացրել է, որ երկարատեւ խաղաղության օրակարգը հիմնաքարային է ՀՀ իշխանության համար, ինչին ուղղված գործնական քայլերը նկատելի չեն Ադրբեջանի կողմից: Մանրամասնելով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման տարբեր ծավալների եւ մասշտաբի դեպքերը՝ նա ներկայացրել է Ադրբեջանից Արցախ անցնող գազատար խողովակի փակման դեպքը, որի հետեւանքով Արցախի բնակչությունը հումանիտար ճգնաժամի մեջ էր հայտնվել:

Տպել
2314 դիտում

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին