Երեւանում միագույն աղբամաններ և կանգառասրահներ կտեղադրվեն, տարածքն էլ՝ կսալիկապատվի. Հայկ Սարգսյան (լուսանկար)

Մայրաքաղաքի բոլոր կանգառասրահները փուլ առ փուլ կարդիականացվեն, քանի որ դրանք արդեն մաշված ու անմխիթար վիճակում են:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանի փոխանցմամբ՝ արդեն ունեն շահող կազմակերպություն, որը որոշակիորեն աշխատանքներ է իրականացնում, եւ հաջորդ շաբաթ կտեղադրվի 10 կանգառասրահ:

Թե ինչո՞ւ առայժմ ընդամենը 10-ը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը պարզաբանում է. «Բյուջեի խնդիր ունեինք: Հաշվի առնելով մի քանի երկրների կանգառասրահների միջազգային փորձը՝ որոշում կայացվեց, թե հատկապես որ տեսակի ու տեսքի պիտի լինեն դրանք մեզ մոտ»:

Սարգսյանի դիտարկմամբ՝ եթե գնան քաղաքապետարանի բյուջեով իրականացնելու ճանապարհով, ապա տարեկան առավելագույնը 10 հատ կարող են նորով փոխարինել, քանի որ բավականին ծախսատար է, ուստի մասնավորի հետ համագործակցությունն ամենանպատակահարմարն է. «Երեւանի բոլոր կանգառասրահների պատասխանատուն մասնավորն է, դրանք ժամանակ առ ժամանակ թարմացվում են, բայց քանի որ արդեն շատ են հնացել, դա այլեւս անօգուտ էր, ուստի որոշում կայացվեց նորերը տեղադրելու: Նաեւ նպատակ ունենք՝ բոլորը միանման լինեն, ու քաղաքի տեսքն ավելի գեղեցիկ կլինի»:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ առաջին կանգառասրահն արդեն պատրաստ է, վերջնական գույնը կնայեն, ու կտեղադրվեն: Վերջինս նաեւ շեշտում է՝ լինելու են սովորական կանգառասրահներ, կրպակներ, լիցքավորման կետեր կամ հավելյալ այլ գործառույթ իրականացնող ոչինչ չի նախատեսվում. թարմացումն արվում է տեսքի, դիզայնի եւ հետագա երկար պահպանության համար: «Մեզ համար սա նաեւ մատչելի կլինի: Կանգառասրահները երկաթից են, նստատեղերն էլ՝ թիթեղյա»,- նկատում է Սարգսյանը:

Ըստ նրա՝ գունային առումով նախընտրությունը տրվել է մուգ գույներին. «Քաղաքում տեղադրված հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցները, որ վերջերս տեղադրվեցին, մոտավորապես դրանց գույնին է լինելու, մուգ շագանակագույնին խփող շատ հաճելի երանգ է, փոշեներկվում է, ավելի գեղեցիկ տեսք է ստանում ու երկար դիմանում: Այսօր կտեսնենք այդ գույնով փոշեներկված կանգառասրահներից մեկն ու վերջանական կորոշենք»:

Բացի այն, որ փոխվելու են կանգառասրահները, մտադիր են նաեւ թարմացնել դրանց հարակից տարածքները, ասում է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը. «Գեղեցիկ սալիկապատում պիտի արվի, հաշմանդամություն, կուրություն ունեցող անձանց համար գոգավոր սալիկով ենք կահավորելու, որպեսզի նրանք հասկանան, որ կանգառի տարածքում են կամ մոտեցել են մայթին: Մոտակա ժամանակում այդ ծրագիրը եւս կսկսենք իրագործել: Արդիականացման ծրագրով կլուծվի նաեւ կանգառասրահների կողքին աղբամանների հարցը: Փոքրիկ աղբամաններ կտեղադրվեն, որպեսզի քաղաքացիներն այլեւս ծխախոտի մնացորդները գետնին չգցեն»:

Մասնավոր կազմակերպությունները գովազդների միջոցով են հիմնականում շահույթ հետապնդում, ուստի նոր կանգառասրահներում էլ գովազդ փակցնելու տեղն ու ձեւը իրենք են որոշելու:

MyCollages (43).jpg (98 KB)

Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պատասխանատուն, անդրադառնալով նաեւ քաղաքացիների դժգոհություններին, այն է՝ վերջին շրջանում հասարակական տրանսպորտի վատ աշխատելու, մասնավորապես՝ զգալի մեծ ինտերվալով երթեւեկելու վերաբերյալ, նշում է՝ խնդիրը պայմանավորված է միայն ու միայն Երեւանում իրականացվող անհնազանդության ակցիաներով եւ կենտրոնական մի քանի փողոցների փակ լինելով: «Շարժակազմի քանակ չենք պակասեցրել, ոչինչ չենք արել, ուշացումները պայմանավորված են ճանապարհների փակ լինելով»,- շեշտում է նա:

Նշենք, որ «Հայկական ժամանակի» հետ զրույցում վերջին շրջանում հասարակական տրանսպորտի վարորդներից մի քանիսն իրենց դժգոհությունն էին հայտնել տեւական ժամանակ չկարգավորվող այս խնդրի վերաբերյալ: Նրանց փոխանցմամբ՝ չափազանց բարդացել է աշխատանքը, սակայն առայժմ փորձում են դիմանալ: Վարորդներ էլ կային, որոնք նշում էին՝ այլեւս անհնար են համարում նման ծանր երթեւեկությամբ աշխատելը:

«Քաղաքապետարանը վարորդներից բողոքներ չի ստացել, կարծում ենք՝ առայժմ ըմբռնումով են մոտենում, քանի որ իրենք էլ են պատկերացնում, որ Երեւանի քաղաքապետարանն այս ամենի դեմ չի կարող պայքարել: Ստեղծվել է մի իրավիճակ, որին պիտի առայժմ համարվենք եւ հուսանք, որ երկար չի տեւելու, ու շատ շուտով բոլորս կանցնենք մեր բնականոն կյանքին»,- ասում է Սարգսյանը:

Վերջինս նաեւ ընդգծում է՝ շուտով պատրաստվում են փորձնական գործարկել քարտային վճարման պիլոտային ծրագիրը, որ հասկանան՝ ինչպես է աշխատում. «Կլսենք բնակիչների դժգոհություններն ու գոհունակությունները, եւ նրանց առաջարկությունների հիման վրա հիմնական որոշում կկայացնենք»:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ պիլոտային ծրագրի ներդրումն էլ ձգձգվել է, քանի որ աշխարհում անկայուն իրավիճակ էր տիրում: «Գործ ունենք տարբեր կազմակերպությունների հետ, աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնի տեղի են ունենում թանկացումներ, թերացումներ: Եթե մեր նախատեսածով լիներ, գոնե մեկ երթուղում այսօր պիտի ներդրված լինեինք արդեն ծրագիրը»,- ասում է նա:

Անդրադառնալով հասարակական տրանսպորտը նոր շարժակազմով համալրելու հարցին՝ Սարգսյանը իրազեկում է՝ մի քանի օր առաջ պայմանագիր են ստորագրել արտասահմանյան կազմակերպություններից մեկի հետ. մինչեւ աշուն Հայաստան կներկրվի 87 բարձր դասի 12 մետրանոց ավտոբուս: «Եթե աշխարհում ամեն ինչ նորմալ լինի, կներկրվեն այդ 87 ավոտբուսները: Շուտով կհայտարարվի նաեւ մրցույթ՝ միջին դասի, 7.5 մետրանոց 100 նոր ավտոբուսի եւ 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար»,- հավելում է նա:

Տպել
6087 դիտում

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը