Նա ծաղրի է ենթարկվում և չի արժանանում հարգանքի. ուսուցիչների՝ աշխատանքը թողնելու խնդիրը վերջին շրջանում մտահոգիչ է

Հայաստանի կրթական ոլորտի, մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ արդիական: Դրանց մասին բարձրաձայնում և լուծումներ են առաջարկում ոլորտի տարբեր մասնագետները, այդ թվում՝ համապատասխան գերատեսչությունը:

Ուսուցիչների մասնագիտության հետ կապված խնդիրներից մեկի մասին էլ երեկ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էր ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնելԸստ փոխնախարարի՝ հատկապես համավարակից հետո երիտասարդ ուսուցիչների՝ մասնագիտությունը թողնելու դեպքեր են արձանագրվում: Եթե նախկինում նման քայլի դիմում էր ամեն վեցերորդ ուսուցիչը, ապա համավարակից հետո արդեն այս ցուցանիշը դարձել է յուրաքանչյուր չորրորդ ուսուցչից մեկի դեպքում։ Փոխնախարարի խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մինչև համավարակը ուսուցիչները մյուս ոլորտներում զբաղվածներից միջինում երեք անգամ ավելի են, այսպես կոչված, մասնագիտական այրման նշաններ ունենում, ինչը համադրելի է միայն առողջապահության ոլորտի բարձր սթրեսայնության աշխատանքների հետ։

Փոխնախարարն ահազանգում է՝ մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների դեպքում։ Սա, ըստ նրա, մի խնդիր է, որին աշխարհի երկրները նոր են առնչվում։ Պատրաստի լուծումներ և մեխանիզմներ էլ չկան։

Խնդրի վերաբերյալ փոխնախարարի գրառման մեկնաբանություններում լուծումներ և առաջարկներ են ներկայացրել տարբեր ուսուցիչներ: Վերջիններիս կարծիքով՝ հարցի լուծումը պետք է տրվի մի քանի ճանապարհով. թվարկվածներից գլխավոր ճանապարհը թեև ուսուցչի աշխատավարձի բարձրացումն է, սակայն ուսուցիչները ոչ պակաս կարևոր այլ լուծումներ ևս առաջարկել են, օրինակ՝ ուսուցչի նկատմամբ երբեմնի ակնածանքի վերականգնում, ոչ թե, ըստ ցանկացած բողոքի, նկատողությունների հայտարարում, մասնագիտական աճի անվճար հնարավորությունների ապահովում։

Ուսուցիչների առաջարկած լուծումը նաև իրենց պաշտպանվածությանն է վերաբերում. թույլ չտալ, որ ծնողը կամ առավել ևս աշակերտը կարողանան ուսուցչին մեղադրել բոլոր հնարավոր արարքների համար։ Օրենքի ուժով հիշեցնել, որ ծնողները ևս պատասխանատու են իրենց երեխաների պահվածքի և կրթական արդյունքների համար։

Մանկավարժ, կրթության փորձագետ, «Կրթարար» ՀԿ-ի նախագահ Արսեն Վարդանյանը նույնպես իր առաջարկներն ունի հարցի հետ կապված: Վերջինս ընդգծում է՝ ուսուցիչների մասնագիտական այրման խնդիրը միշտ է եղել: Պատճառն այն է, որ մանկավարժի մասնագիտական գործունեության մեջ որևէ առաջընթաց և մոտիվացիա այսքան տարիների ընթացքում դեռևս չի գրանցվել:

«Գրեթե նույնն է իրենց գործունեությունը, ոչինչ չի փոխվել. պայմանները, հասարակական բարեկեցությունը, աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցը, դրա համար էլ ուսուցչի համար միևնույն է՝ ինչպես կդասավանդի: Այլ եկամտաբեր մասնագիտություն գտնելուն պես էլ կարող է հանգիստ դուրս գալ աշխատանքից: Հիմա հատկապես երիտասարդ ուսուցիչները նախընտրում են սոցիալական բարեկեցիկ կյանք ունենալ, քան երկու-երեք տարի աշխատել, սակայն որևէ առաջընթաց չգրանցել թե՛ կյանքում, թե՛ մասնագիտական ոլորտում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նա:

Հարցին՝ արդյոք երիտասարդ մանկավարժների կամ արդեն գործող ուսուցիչների հետաքրքրվածության բացակայությունը մասնագիտության նկատմամբ գալիս է միայն աշխատանքի համար ցածր վարձատրվելո՞ւց, Վարդանյանը նկատում է՝ պատճառներից մեկն էլ այն է, որ ուսուցչի մասնագիտությունը բոլոր հնարավոր հարթակներով ծաղրի է ենթարկվում:

«Օրինակ՝ ուսուցչի հեղինակության ակնումը հասարակության շրջանում՝ սոցցանցից մինչև սերիալներ, հումորային հաղորդումներ ծաղրում են ուսուցչին: Մանկավարժը ասոցացվում է աղքատ, չկայացած մարդու հետ: Իհարկե, այս ամենին զուգահեռ կան մասնավոր դպրոցներ, հասարակության մի հատված, որտեղ ուսուցիչը հարգված է, գնահատված իր մասնագիտությամբ, բայց այդ ծաղրի պատճառով երիտասարդ ապագա մանկավարժը կամ արդեն գործող ուսուցիչը աստիճանաբար հիասթափվում է իր մասնագիտությունից»,- ասում է նա և հավելում. «Ցածր վարձատվությանը զուգահեռ ուսուցչի առջև անընդհատ պահանջներ են դրվում. թեմատիկների ստուգում, կիսամյակային գրավոր աշխատանքների ստուգում, կամավոր ատեստավորումներ, վերապատրաստումներ: Ինքս մի քանի դպրոց եմ գնացել՝ ուսուցիչների շրջանում վերապատրաստում իրականացնելու համար՝ «Նախագծային ուսուցում թեմայով», մեծահասակ ուսուցիչների մեծ մասն ասում է՝ ես դիմում կգրեմ, դուրս կգամ աշխատանքից: Այժմ պետք է այդ ուսուցիչներին մոտիվացնել: Այսինքն՝ նախ պետք է լինի մոտիվացիա, հետո դրվեն այդ պահանջները»:

Այս ամենից բացի, Վարդանյանի խոսքով, ուսուցչի համար պետք է սանդղակներ դրվեն, որպեսզի նա կարողանա օգտվել սոցփաթեթներից, մասնագիտական զարգացման հնարավորություններից: Օրինակ՝ գրախանութներից օգտվելիս մասնագիտական գրականության համար նրանց դեպքում գործի հատուկ զեղչ:

«Ես չեմ նկատում անկեղծ ցանկություն՝ ուսուցչին օգնելու: Ռեալ պետք է հասկանալ՝ մասնագիտական ինչ մակարդակի ուսուցիչներ մենք ունենք, ու, ըստ դրա, քայլեր դնել մեր առջև և շարժվել այդ քայլերով: Ուսուցիչը անընդհատ լարված է, սթրեսի մեջ, կարելի է որոշ չափով կրճատել ու նպատակային դարձնել նրա աշխատանքը: Օրինակ՝ աջակցություններ լինեն ուսուցիչների համար, եթե սկսնակ ուսուցիչ է, որտեղի՞ց օգտվի ու ինչպե՞ս զարգացնի իր մասնագիտական հմտությունները»,- նշում է Վարդանյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս նույնակարծիք է. ուսուցիչը չպետք է լարված, սթրեսային աշխատանք ունենա, որ չհիասթափվի իր աշխատանքից, պետք է նախ սկսնակ ուսուցիչներին օգնություն ցուցաբերել:

«Մեզ մոտ կա բավականին մեծ խումբ, որոնք սովորում են Մանկավարժական համալսարաններում, բայց ամեն դեպքում մտադիր չեն դառնալ ուսուցիչ: Օրինակ՝ մանկավարժական ֆակուլտետներում ինֆորմատիկա առարկայի ուսանողների մեծ մասը սովորում է, որ հետագայում աշխատի ԱյԹի ոլորտում: Իրենց միայն դիպլոմն է պետք, այսինքն՝ սովորում են Մանկավարժական բուհում, բայց կրթության համակարգ չեն ցանկանում մտնել: Երկրորդ խումբը, երբ ուսուցիչը մտնում է դպրոց ու շատ արագ լքում այն, քանի որ չի հասկանում՝ եթե մտել Է դպրոց որպես ուսուցիչ, ապա ինչպես լեզու գտնի աշակերտների հետ կամ ինչպես սկսի իր դասը»,- մեզ հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Վերջինիս կարծիքով՝ սկսնակ ուսուցիչների դեպքում, օրինակ, պետք է գործի այն սկզբունքը, որ արհեստավարժ ուսուցիչը լսի սկսնակ ուսուցչի դասը և առաջարկություններ անի. «Մեր կրթական ոլորտում սա բացակայում է, այսինքն՝ գործում է՝ «լողա կամ խեղդվիր» սկզբունքը: Ուսուցչի աշխատանքը բարդ է, և չի կարելի այդ հոսանքում նրան միայնակ թողնել»:  

Խնդրին լուծում տալու համար նախ պետք է բարելավվի ընդհանուր կրթական միջավայրը, նկատում է կրթության փորձագետը, վերականգնվի ուսուցչի նկատմամբ երբեմնի հարգանքը: Միևնույն ժամանակ, ըստ Խաչատրյանի, այդ լուծումները գտնելու համար պետք է երկար ճանապարհ անցնել:

«Ամենակարևորը հարգանքն է, եթե հարգված չէ ուսուցիչը և վատ վերաբերմունքի է արժանանում, բնականաբար, հանգիստ կարող է փոխել մասնագիտությունը: Կարող է ընտրել ավելի եկամտաբեր, այնպիսի մասնագիտություն, որտեղ իրեն կգնահատեն: Մարդիկ կան, որ որոշ դեպքերում պատրաստ են ցածր աշխատավարձով աշխատել, միայն իրենց հանդեպ հարգանք լինի: Հասարակության մեջ ընդհանուր պետք է կրթությունը արժևորված լինի»,- ասում է նա:  

 

Տպել
12757 դիտում

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան