Սփյուռքը լուռ էր, երբ խորհրդարանում գնդակահարում էին պետության գլուխներին, սպանում՝ խաղաղ ցուցարարներին. Բաբաջանյան

Լրահոսում տեսա, որ Սփյուռքի դաշնակցական, ռամկավար կուսակցությունները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը: Վաղն էլ գուցե հնչակյան կուսակցությունը, այլ կառույցներ ևս միանան նրանց:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.

«Հայաստանի անկախացումից ի վեր, բացառությամբ առանձին անհատների և կազմակերպությունների, ովքեր անաղմուկ իրենց հայրենանվեր առաքելությունն են իրականացրել և իրականացնում, հավաքական սփյուռքը այդպես էլ չկարողացավ իր գոյությունը, իր իրական առաքելությունը իմաստավորել, Հայրենիքի իրական կարիքները գնահատել և ավելի կարևոր ու անփոխարինելի գործառույթ ստանձնել անկախացած Հայաստանի կյանքում:

Սփյուռքը առաջին օրից ի վիճակի չեղավ հարգել Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը, համարձակություն չունեցավ ծպտուն հանել, երբ 25 տարի Հայաստանի իշխանությունները համատարած ոտնահարում էին մեր՝ հայրենիքում բնակվողներիս իրավունքները, կեղեքում ու հարստահարում էին ամենայն ինչ՝ պետությունը, պետականությունն ու նրա քաղաքացիներին՝ օրըստօրե ուժգնացնելով արտագաղթը:

Սփյուռքը լուռ էր, երբ Հայաստանի խորհրդարանում գնդակահարում էին պետության գլուխներին և Երևանի կենտրոնում սպանում էին խաղաղ ցուցարարներին: Երբ մեր ժողովուրդը իրապես իրեն ձայնակցող Սփյուռքի կարիքն ուներ, մեր օտարաբնակ հայրենակիցները խրախուսող և աջակցող հայտարարություններով էին հանդես գալիս օրվա հանցավոր իշխանություններին:

Ո՞րն է ի վերջ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նպատակը, կա՞ մտքի, գաղափարի հորիզոն, թռիչք այդ հարաբերությունները պատկերացնողների մտքում։

Արդյոք մերկապարանոց հայտարարությունների ու հրաժարականների փոխարեն առարկայական չի՞ լինի ուղղակի նպատակների, կամ, ավելի շուտ, նախագծերի կոնկրետ հռչակումը: Հավաքական սփյուռքը, կամ նրանք, ովքեր հանդես են գալիս նրա անունից, կարող էին սահմանել Հայաստանի արդիականացման նպատակ՝ ստեղծել և զարգացել գիտության, տնտեսության, արտադրության ու քաղաքականության ֆունկցիոնալ շղթա։

Սրանք այսօրվա Հայաստանի և հայության համար առաջնահերթություններ են, անկախ նրանից՝ պատերա՞զմ է, թե՞ խաղաղություն։ Հայկական սփյուռքը և հայկական պետականությունը կանգնած են նոր ժամանակի լրջագույն մարտահրավերների առաջ:

Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու սփյուռքյան ուժերը չեն կարողանալու գալ որոշակի ընդհանուր հայտարարի և հակազդեցության ռազմավարության մշակման Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունների պատճառով, ապա դրա հետևանքի պատասխանատուն ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունն է, այլև հավաքական սփյուռքը, այդ թվում՝ նրանք, ովքեր այս օրերին զբաղված են Հայաստանի դեմ մատնագրությամբ, ներքաղաքական անհամաձայնությունների պատճառով օտար պաշտոնյաների մոտ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մասին բամբասանքով, Հայաստանի դեսպաններին և արտասահմանյան ուղևորությունների մեկնած հայաստանցի պաշտոնյաներին հետապնդելով, հայհոյելով և անվանարկելով»:

Տպել
1337 դիտում

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը