Ինչ գողացել են, համարում են, որ իրենցն է եւ անհանգիստ են, որ կարող են կորցնել. Ադամյանը՝ ընդդիմության առաջնորդների մասին

Դերասան եւ բեմադրիչ Աշոտ Ադամյանի կարծիքով՝ մեր հասարակության մի ստվար զանգված այնքան անտեղյակ ու ոտաբոբիկ է իր երկրում կատարված եւ կատարվող սոցիալ-քաղաքական հարցերի վերաբերյալ, որ ի վիճակի չէ ընկալել ու հասկանալ իր տեղն ու դերը պետություն-քաղաքացի փոխպարտավորեցնող փոխհարաբերությունների շղթայում: Ըստ Ադամյանի՝ նման մարդիկ հակված են հավատալ ինչին ասես եւ ում ասես, անգամ միստիկաների:

Դերասանը ժամանակավորապես գտնվում է ԱՄՆ-ում, սակայն հետեւում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջինիսի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

Պարոն Ադամյան, ընդդիմադիր ուժերը, որոնք հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն են, գործողություններ են իրականացնում մայրաքաղաքում՝ իշխանության հեռացման պահանջով: Վերջիններս պնդում են, որ ոչ թե զուտ իշխանության գալու համար են պայքարում, այլ Հայաստանի, առավել եւս՝ Արցախի փրկության: Կարելի՞ է հավատալ այդ պնդումներին, թե՞ այնուամենայնիվ, Արցախի հարցը շահարկում են այլեւայլ նպատակներով:

- Ոչ։ Եվս անգամ քննել այդ «գործիչների» ինչ լինելը, չեմ պատրաստվում, որովհետեւ նրանց իշխանավարման փաստերը բավարար են, որ իրենք դատի առաջ կանգնեն, ոչ թե մարդկանց ուղեղները պղտորեն։

- Այսինքն՝ նրանց գործողությունների դրդապատճառը կրկին իշխանության գա՞լն է:

- Դրդապատճառը ներկայիս ոչ միայն ներհայաստանյան, նաեւ գեոպոլիտիկ անկայուն քաղաքական տրոհումների եւ վերափոխումների իրավիճակից բխող՝ հարմար կտոր փախցնելու մտադրությունն է։ Չմոռանանք, որ այն, ինչ գողացել են, համարում են, որ իրենցն է եւ վրդովված ու շատ անհանգիստ են, որ կարող են կորցնել։

- 2015 թվականին ասել էիք, որ «Հայաստանն այսօր, մեղմ ասած, շատ վատ վիճակում է... Երկիրն այնքան էլ մեծ չէ, որ թաքնվես ու հետո հեքիաթներ պատմես, թե ինչպես ես սարեր շուռ տվել ու հայրենասիրություն արել»: 2021-ին այն վերահրապարակել էիք. Ձեր կարծիքով՝ մեր հասարակությունը հավատո՞ւմ է սարեր շուռ տալու խոստումներով երեւան եկած եւ իշխանասիրությունը հայրենասիրության քողի տակ ներկայացնող անձանց:

- Միանշանակ, նույն կարծիքին եմ։ Ինչ վերաբերում է հասարակությանը, ցավոք, մի ստվար զանգված այնքան անտեղյակ ու ոտաբոբիկ է անկախություն հռչակելուց ի վեր իր երկրում կատարված եւ կատարվող սոցիալ-քաղաքական հարցերի վերաբերյալ, որ ի վիճակի չէ ընկալել ու հասկանալ իր տեղն ու դերը պետություն-քաղաքացի փոխպարտավորեցնող փոխհարաբերությունների շղթայում։ Նման մարդիկ հակված են հավատալ ինչին ասես եւ ում ասես, նույնիսկ միստիկ բաների, միայն թե մեջը քչից-շատից անձնական շահի էլեմենտ լինի։ Իսկ հայրենասիրության մասին, եթե այն ասելով է, ուրեմն բանի պետք չէ։

- Երեկ Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեցին, թե մշակութային գործիչների հետ քննարկում է լինելու: Այդ մշակութային գործիչների կողքին էին նաեւ դիմահարդարներ, սոցիալական ցանցերով հայտնի դարձած անձինք: Սա մտավորականի կերպարի արժեզրկում չէ՞:

- Ավաղ, պիտի ասեմ, որ մտավորական եզրույթը մեզանում վաղուց է լղոզվել ու այլակերպվել։ Եվ հենց դա է պատճառը, որ մտավորական անվանում են հումանիտար մասնագիտություն ստացած ցանկացած մեկին։ Եզրույթն է անվերադարձ աղավաղվել։ Եվ, որպես հետեւանք, երեսի վրա այդ անվանումով դաջվողների թիվը մեծ է, իսկ անվանումը՝ չկա։

- Ձեր դիտարկումներից մեկում նկատել եք, որ շատերս, մեր անձնական հոգսերով ու խնդիրներով տարված, հաճախ մոռանում ենք, թե որքան բարձր է կիրթ, արդարամիտ, տրամաբանող եւ հումորով մարդկանց արժեքը, իսկ երբ նեղն ենք ընկնում, սկսում ենք տենդայնորեն փնտրել ու, ավաղ, չենք գտնում, որովհետեւ ժամանակին աչքաթող ենք արել

- Ինքներս մեզ լավ չենք ուսումնասիրում, ճանաչում ու արժեւորում։ Պետությունը, մոմը ձեռքին, մանկապարտեզից, դպրոցից, բուհից, ամեն տեղից պիտի փնտրի ու գտնի իր ժողովրդի արգանդի արժանավոր զավակներին ու օգտագործի ի շահ Հայրենիքի ներկայի եւ ապագայի։ Թե չէ, Հրանտ Մաթեւոսյանի ասածի նման, կմնանք «Գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն...»:

Տպել
3650 դիտում

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր