Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը երեկ այցելել են Երևանի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ օգնելու 64 անձանց

Մայիսի 10-ին իրականացված արագ արձագանքման այցերի և վերջին օրերին կատարված ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ.

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են Երևան քաղաքի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձանց։

Այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

  1. Իրականացված արագ արձագանքման այցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։ Մեկ այլ դեպքում, ըստ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիների պնդման, անձին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները նրան ոչ թե նստեցրել են իրենց մեքենան, այլ նետել են մեքենայի մեջ, այնուհետև մեքենայում նաև հայհոյել։

Նկարագրվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններ կուղարկի իրավասու մարմիններին նկարագրված դեպքերը քննության առարկա դարձնելու պահանջով, միաժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, անհրաժեշտ նվազագույնը գերազանցող չափով անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելուց, վարչական ձերբակալման ենթարկելիս անձին վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած տեսակի գործողություն կատարելուց։

Նման գործելակերպն ուղղակի անթույլատրելի է։

  1. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ պնդել են, որ ոստիկանության ծառայողների կողմից փողոցի երթևեկելի մասն ազատելու պահանջը ներկայացնելուց հետո իրենց ժամանակ չի տրամադրվել ներկայացված պահանջը կատարելու համար, հատկապես այն պայմաններում, երբ իրենք խնդրել են 5 րոպե ժամանակ։

Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ ոստիկանության կողմից պահանջ ներկայացնելուց հետո վերջինս նաև պետք է տրամադրի անհրաժեշտ ողջամիտ ժամանակ այն կատարելու համար, հակառակ պարագայում, ստացվում է մի իրավիճակ, երբ ներկայացված պահանջն ինքնանպատակ է կամ հետապնդում է միայն վարչական ձերբակալում իրականացնելու հիմքեր ստեղծելու նպատակ։

Միևնույն ժամանակ, ակցիայի կազմակերպիչները պարտավոր են ողջամտորեն առավելագույն ջանքերը գործադրել ողջամիտ ժամանակահատվածում հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության օրինական պահանջի կատարումն ապահովելու և կազմակերպելու համար։

  1. Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում Պաշտպանի արագ արձագանքման խմբերն արձանագրել են դեպք, երբ վարչական ձերբակալման ենթարկված անձին չեն գրանցել «Ոստիկանություն բերված անձանց հաշվառման մատյանում» այն հիմնավորմամբ, որ վերջիններս չեն ներկայացել և իրենց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացրել ոստիկանության ծառայողներին։

Այս առումով, Պաշտպանը գտնում է, որ նման մոտեցումը հիմնավորված չէ և անկախ անձի չներկայանալու հանգամանքից՝ վերջինիս ոստիկանության բաժին մուտքի, ելքի, բժշկական օգնության ստանալու կարիք ունենալու և այլ հանգամանքներ պարտադիր ենթակա են հաշվառման վերոնշյալ մատյանով։

  1. ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել է Գյումրի քաղաքում տեղի ունեցած բռնության միջադեպը, երբ 08.05.2022թ-ին դեպի Գյումրի ավտոերթի ակցիա իրականացնող մի քանի անձինք կանգ են առնում, վիճաբանության բռնվում ճանապարհի մոտ առկա տաղավարում հավաքված ակնհայտորեն տարեց անձանց հետ և վերջիններիս ինտենսիվ հարվածներ հասցնում։

Ընդ որում, տեսանյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ավտոերթի մասնակիցները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էին այնտեղ գտնվող տարեց անձանց, որոնցից մեկն էլ ձեռնափայտով էր։

Այս առումով Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ խաղաղ հավաքների բնականոն ու իրապես խաղաղ ընթացքն ապահովելու ու հաջորդիվ երաշխավորելու նպատակով չափազանց կարևոր է, որ քաղաքական ակցիաներն առաջնորդող հանրային դերակատարները հստակորեն դատապարտեն բռնության դրսևորումը և համագործակցեն իրավապահ մարմինների հետ խաղաղ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար՝ ըստ էության կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով հավաքի կազմակերպչի համար նախատեսված պարտականությունները։

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է, որ հավաքների մի քանի ղեկավար կազմակերպիչ հանդիսացող հանրային դերակատարներ հաջորդիվ դատապարտել են կոնկրետ դեպքով բռնության գործադրումը։ Միևնույն ժամանակ մտահոգիչ են հանրային լսարան ունեցող այն դերակատարների ուղերձները, որոնք միտված են տեղի ունեցած բռնությունը բռնության ենթարկված տարեց անձանց վարքագծով արդարացնելուն։

Այս գործելակերպը խիստ վտանգավոր է, անձանց մոտ այն կարող է բռնության արդարացման մոտեցում ձևավորել և հետևաբար նոր բռնության դեպքերի տեղիք տալ։

Մարդու իրավունքների պաշտպանը հետամուտ է լինելու հավաքների ու ակցիաների շրջանակներում բռնության բոլոր դեպքերով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերում՝ անկախ տուժող անձանց կարգավիճակից ու դիրքից։

  1. ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրությունները վեր են հանել նաև հավաքները լուսաբանող լրագրողի նկատմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպք ոստիկանության ծառայողի կողմից, ընդ որում, ոստիկանության ծառայողը պահանջել է չնկարել իր գործողությունները և հարվածել լրագրողի տեսախցիկին։

Ըստ հրապարակման, լրագրողի բեյջը տեսանելի է եղել ոստիկանության ծառայողի համար։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելուց կամ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված ցանկացած տեսակի սպառնալիք հնչեցնելուց։

Արձանագրված յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը հետամուտ է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին։

Տպել
662 դիտում

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)