2022թ-ին սպանության, դրանց փորձերի և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի թիվը զգալիորեն նվազել են

2022թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ՀՀ դատախազության կողմից վերջին տարիներին որպես առաջնահերթություն հռչակված մի քանի առանցքային ուղղություններով հանցավորության դինամիկայի շոշափելի բարելավում:

Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։

Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ 2021թ. առաջին կիսամյակի համեմատ միջին ծանրության հացնագործությունների դեպքերը նվազել են 13.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 19.2%-ով (ծանր հանցագործությունների դեպքերի դինամիկան էական փոփոխություններ չի կրել): Ընդ որում միջին ծանրության հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.9%, իսկ առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 54.3%, 2021թ. նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 43.5%-ի և 52.3%-ի դիմաց:

Հատկապես կարևոր է, որ ծանր հանցագործությունների նվազումը տեղի է ունեցել սպանության, սպանության փորձերի դեպքերի նվազման հաշվին: Եթե 2021թ առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել էր սպանության 18 դեպք՝ ապա 2022թ.10 դեպք: Այսինքն սպանության դեպքերը նվազել են 44.4%-ով: 2022թ. արձանագրվել է սպանության փորձի 8 դեպք՝ 2021թ. 12 դեպքի դիմաց, կամ 33.3%-ով պակաս:

Զուգահեռաբար նվազել են նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և հատկապես ծանր վնաս պատճառելու դեպքերը: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 221 դեպք, ապա 2022թ. նույն ընթացքում՝ 208 դեպք կամ շուրջ 6%-ով պակաս, իսկ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 15.2 %-ով (2021-ին՝ 66 դեպք, 2022-ին՝ 56):

Երկրում հացնավորության վիճակի գնահատման տեսանկյունից հանցագործության այս տեսակներով նվազման միտումները մեծապես պայմանավորված են եղել նախորդ և ընթացիկ տարում ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից  համակարգված մասշտաբային բնույթ կրող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ:

Բացի այդ, դատախազության կողմից 2021թ. ընթացքում ոստիկանությանը հանձնարարություններ էին տրվել ձեռնարկելու անհետաձգելի համալիր միջոցառումներ՝ հանցածին միջավայր ստեղծող իրավիճակները պարզելու, վրեժխնդրության հողի վրա, շարունակություն ենթադրող, լարված իրավիճակները, նախկինում անձի կյանքի  դեմ ուղղված, ինչպես նաև զենքի գործադրմամբ հանցանք կատարած, քրեական ենթամշակույթի կրող անձանց, քրեածին տարրերի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Իսկ ՀՀ դատախազության ստորաբաժանումներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել էր կոնկրետ գործողությունների մատնանշմամբ նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմիններին ցուցումներ ու հանձնարարություններ տալու, դրանցով կոնկրետ արդյունքներ ապահովելուն հետամուտ լինելու հանձնարարություն:

Արդյունքում 2022թ.  սկզբում Երևան քաղաքում, Լոռու մարզում բացահայտվել և կանխվել են առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների դեպքեր:   

Տպել
7664 դիտում

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին