Խուլիգանական խմբավորման և քաղաքական դիակների պայքարը չի կարող հաջողություն ունենալ. պատգամավորներ

Ընդդիմությունը խուլիգանական վարքագիծ է դրսևորում՝ նպատակ հետապնդելով հանրության շրջանում որոշակի վախի մթնոլորտ ստեղծու և կրկին իշխանության վերադառնալու:

Անդրադառնալով ընդդիմության վերջին օրերի գործողություններին՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմությունը նաև սանձարձակություններ և անկարգություններ է իրականացնում, քանի որ բովանդակային առումով ոչինչ չունի առաջարկելու հանրությանը:

«Կարևոր է արձանագրել, որ այս մարդիկ, ըստ էության, չեն առաջարկում որևէ այլընտրանք արտաքին քաղաքական իմաստով և ամեն ինչ անում են խաղաղության օրակարգը խաթարելու համար: Ժողովրդին ոչինչ չառաջարկելով՝ փորձում են տանել արկածախնդրության, ինչը մենք թույլ չենք տալու: ՀՀ-ում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, և դա չի նշանակում, թե մարդիկ պետք է փորձեն վտանգել այն»,- ասում է նա:

Պատգամավորի հավաստմամբ՝ ընդդիմությունը Արցախի հարցը շահարկելով է զբաղված, և դրա նպատակը իշխանազավթումն է. «Փորձում են Արցախը օգտագործել ներքաղաքական իրենց նպատակները առաջ մղելու համար: Սակայն մենք 2018 թվականից հետո ՀՀ-ում հաստատել ենք, որ մեր երկրում իշխանության ձևավորման միակ աղբյուրը մեր երկրի ժողովուրդն է»։

Անդրադառնալով ընդդիմադիրների՝ բռնության կոչեր հնչեցնելուն և դրանց իրականացմանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորը շեշտում է՝ այս պարագայում ընդգծվում է, որ Հայաստանի ժողովուրդը գործ ունի խուլիգանական խմբավորումների հետ:

«Նման վարքագիծը դասական խուլիգանություն է: Իրավապահ մարմինները պետք է համապատասխան գործողություններ իրականացնեն: Իսկ ընդդիմության ներկայացուցիչները պետք է հստակ հասկանան՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը չի տրվել իրենց՝ փողոցում խուլիգանություն անելու համար, դա հանրային շահերը սպասարկելու համար է տրվել: Սակայն, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ անում են՝ մեր անվտանգությունը խաթարելու համար»,- կարծում է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կանխատեսումներ անել պետք չէ, թե ինչ լուծում կստանա ներքաղաքական այս իրավիճակը, սակայն մի հարցում վստահ է՝ ընդդիմությունը չի կարողանում ժողովրդի վստահությանն արժանանալ:

«Իրենց կողմից արված ցանկացած գործողություն պետք է կարգի հրավիրվի և թույլ չտրվի, որ ժողովրդավարությունը վտանգի տակ լինի: Այսօր ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, և մենք մեր ժողովրդին ներկայացրել ենք մեր քայլերը»,- ասում է նա:

Նույն խմբակցության պատգամավոր և նույն՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ևս նույն տեսակետն ունի, որ ընդդիմության գործողությունները զուտ իշխանությունը զավթելու համար են: Նա ընդգծում է՝ դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունն իր իրականացրած բոլոր գործողություններն արդարացնում է, սակայն Հայաստանի ժողովուրդը երբեք չի աջակցի բռնությանը:

«Իրենց ուղղորդող երկու կենտրոն կա՝ մեկը Հայաստանի երկրորդ նախագահն է, մյուսը՝ երրորդ, որոնք բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են՝ կրկին իշխանության հասնելու։ Այս մարդիկ ցանկացած ճանապարհով ուզում են հասնել իրենց գերագույն նպատակին։ Սակայն չունեն ժողովրդի աջակցությունը, և այս պարագայում էլ հերթական քաղաքական վախճանին են արժանանալու»,- վստահ է Բաքոյանը:

Ըստ նրա՝ ընդդիմությանն առաջնորդող նախկին նախագահները թիկունքում են, քանի որ առաջնագծում հայտնվելուն պես ընդդիմության գործողությունները մի քանի անգամ ավելի արագ կարող են գահավիժել:

«Իրենց կերպարը այնքան է վարկաբեկված, որ երևալու պարագայում ընդդիմության գործողությունները մի քանի անգամ ավելի արագ կարող են մարել, քան այս դեպքում է, երբ իրենք չեն երևում»,- ասում է նա:

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը անգամ նպատակ ունի հրահրել պատերազմ, որի հետևանքով, եթե ՀՀ-ն ունենա թե՛ մարդկային և թե՛ տարածքային կորուստներ, դրա միջոցով հնարավոր լինի ներկայիս իշխանությանը մեղադրելու և նորից իշխանությունը զավթելու:

Անդրադառնալով ընդդիմության մայիսի 1-ին սպասվող հանրահավաքին, որը հայտարարել են, թե վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքն է լինելու, Բաքոյանը կարծում է, որ որևէ հաջողություն ընդդիմությունը չի ունենալու. «Քաղաքական դիակների այս պայքարը չի կարող որևէ հաջողություն ունենալ: Իրենց վերադարձը քաղաքական ասպարեզ, միևնույն է, հնարավոր չի լինի: Եվ մի խորհուրդ՝ թող իրենց առույգ և տաքարյուն երիտասարդներին վերցնեն, գնան հայրենիքի սահմանները պաշտպանեն»:

Տպել
2957 դիտում

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել