Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Նշենք, որ 2020 թվականի հունիսից ի վեր սա առաջին անգամն է, որ բազմաշահառու խմբի հանդիպումն անց է կացվում իրական ռեժիմում։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Համբարձում Մաթևոսյանը գոհունակությամբ փաստել է, որ, թեև COVID համավարակի պատճառով ընդհատվել էին ԲՇԽ-ի նիստերը և քննարկումները իրական ռեժիմում անցկացնելու հնարավորությունները, այդուհանդերձ, դա չի խանգարել բազմաշահառու խմբի անդամներին ու ԱՃԹՆ-ի Հայաստանի քարտուղարությանն իրականացնել Նախաձեռնության աշխատանքային ծրագրով նախատեսված կարևոր միջոցառումները, այդ թվում՝ ԱՃԹՆ-ի հերթական ազգային զեկույցի պատրաստումը, իրական շահառուների էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրումը, Համաշխարհային բանկի հետ նոր դրամաշնորհային համաձայնագրի կնքումը և այլն:

«Այսպիսով՝ ԱՃԹՆ-ի ներդրումը Հայաստանում այլևս կայացած փաստ է»,- ընդգծել է փոխվարչապետն ու Խմբի անդամներին տեղեկացրել, որ հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի ԱՃԹՆ-ի երկրորդ միջազգային վավերացումը, որն ընթանալու է Միջազգային խորհրդի կողմից հաստատված վավերացման նոր մոդելով։

Այն ենթադրում է վավերացման աշխատանքներում բազմաշահառու խմբի ավելի մեծ մասնակցություն: Այս տարեվերջին արդեն սկսվելու են նախավավերացման աշխատանքները, ուստի վստահ եմ, որ գիտակցում եք, որ միայն շահառու կողմերի ակտիվ ներգրավվածությամբ և բոլորիս աշխատանքով կկարողանանք պահպանել Հայաստանի առկա բարձր գնահատականը»,- նշել է փոխվարչապետ Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։

Դրանք հիմնականում վերաբերել են Հայաստանի ԱՃԹՆ-ի 2022թ. վերանայված աշխատանքային ծրագրի հաստատմանը, 4-րդ ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքի քննարկմանն ու ԲՇԽ-ի կողմից դրա հաստատմանը, ընկերությունների իրավական սեփականատերերի բացահայտման ու Opening Extractives միջազգային ծրագրի ընթացքին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում տվյալների համակարգված բացահայտումների ՏՏ համակարգի ստեղծման աշխատանքներին և ներկայումս ընթացող հանքարդյունաբերության ռազմավարության մշակման աշխատանքներին։

Տպել
720 դիտում

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ