«Հեպատիտ C» ախտորոշմամբ ազատազրկված անձանց կտրամադրվի բուժման լիարժեք կուրս

Տարիներ շարունակ «Հեպատիտ C» ախտորոշմամբ ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել ստանալ լիարժեք բուժում միայն սեփական միջոցների հաշվին, ինչը բավականին թանկարժեք է:

Հաշվի առնելով բանտային առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը՝ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում բանտային առողջապահությունն ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու և ազատությունից զրկված անձանց համար որակյալ բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու ուղղությամբ:

Արդարադատության նախարարության և Առողջապահության նախարարության բարձր համագործակցության արդյունքում սույն թվականի ապրիլ ամսից արդեն իսկ մեկնարկել է քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող, «Հեպատիտ C» ախտորոշմամբ անձանց հետազոտման և բուժման ծրագիրը: Այս վերջնարդյունքին հասնելու համար իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ, քննարկումներ, որոնք տվել են իրենց արդյունքը:

Սույն թվականի ապրիլի 25-ի դրությամբ 69 ազատազրկված անձանց շրջանում ավարտվել են «Հեպատիտ C» բուժումն սկսելու համար անհրաժեշտ լրահետազոտությունները: «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ կողմից արդեն իսկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվել են վերջիններիս բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները:

Վերոնշյալ 69 անձանցից 19-ի բուժումն արդեն իսկ սկսվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ստորաբաժանումներում, որտեղ նրանց տրամադրվում է վիրուսային «Հեպատիտ C» սպեցիֆիկ, ուղղակի ազդեցության դեղորայքային բուժում՝ ըստ սխեմայի: Լրահետազոտված մնացյալ ազատազրկված անձանց, որոնք ներկայումս գտնվում են «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում, բուժումը կտրամադրվի մինչև ապրիլի 30-ը՝ փուլային կարգով: Մնացած ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձանց շրջանում անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կիրականացվի փուլային եղանակով:

Հատկանշական է, որ սույն թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում բժշկական անձնակազմի հսկողության տակ «Հակա-HCV դրական հակամարմիններ» ախտորոշմամբ գտնվող ազատազրկված անձանց թիվը կազմում է 313:

Ազատազրկված 313 անձանցից լրահետազոտության արդյունքում «Վիրուսային հեպատիտ «C» ախտորոշվածներին սպեցիֆիկ, ուղղակի ազդեցության դեղորայքային բուժումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջև համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ, և հետայսու ՔԿՀ-ներում «Հեպատիտ C» ախտորոշմամբ յուրաքանչյուր ազատազրկված անձ կարող է վստահ լինել, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում իրեն կտրամադրվի «Հեպատիտ C» բուժման լիարժեք կուրս:

Տպել
1003 դիտում

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար և դաժան դաս էր, որից 3 գլխավոր հետևություն ենք քաղել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)