87 տարեկան եմ, Աստծու հետ պայման եմ կապել, էնքան եմ ապրելու, մինչև կտակս Թուրքիայից հետ ստանամ. Արաքսյա Դեմիրճյան

Թուրքիայում էի, հայ ու թուրք փաստաբանները նայեցին փաստաթղթերս, իրար հետ խոսում էին: Էլ չսպասեցի, որ հայը թարգմանի, վստահ ոտքի կանգնեցի, ասացի՝ յոխ: Զարմացած իրար երես նայեցին, հարցրին՝ դու մեզ հասկանո՞ւմ էիր: Ասացի՝ ամեն բան, ինչ խոսեցիք, հասկացա: Տվե՛ք իմ փաստաթղթերը, դրանցով ինքս կզբաղվեմ:

Փաստաթուղթ ասվածը հսկայական կարողությամբ կտակ է, որի ժառանգորդն այժմ Գյումրիում ապրող Արաքսյա Դեմիրճյանն է: Արդեն կես դար 87-ամյա Արաքս տատը փնտրտուքի մեջ է, որոնում է այն պատասխանատուին, որի օգնությամբ հնարավոր կլինի ծնողների թողած ժառանգությունը ստանալ Թուրքիայից և հասցնել Հայաստան:

Եզակիներից է Արաքսի տատը, որի հայրական ժառանգությունն օրինական հիմքով մինչ մեր օրեր է հասել: Մեր խնդրանքով պատմության խունացած, սակայն երբեք չխամրող էջերն է շրջում նա. ծով աչքերում ծով արցունքներ են հայտնվում, ձայնը սկսում է դողալ, հուզվում է: Դողդոջ ձայնով ասում է՝ չի ուզում վերհիշել մոր պատմածները, բայց կասի, թե ինչպես է փրկվել ու հասել Սիրիա:

IMG_20220422_175351.jpg (1.25 MB)

87-ամյա Արաքսի Դեմիրճյանը

«Մամաս Թուրքիայի Հացիկ գյուղից էր: Մոր հետ՝ Մարթայի, փախել է: Տատիկս մի մաղ ոսկի է տվել, ջորիով բերել են սահմանի բերան, մամայիս ու տատիկիս իջեցրել են, ասել՝ սա արդեն Սուրիան է, գնացեք»,- պատմում է Արաքսի տատը:

Հալեպում հաստատվելուց հետո Մարթա Քաչիկյանը 1929 թվականին նոտարով վավերացնում է իր և իր դստեր՝ Արաքսի տատիկի մոր՝ Մարիամ Քաչիկյան-Դեմիրճյանի անունով Թուրքիայում եղած անշարժ գույքը՝ տները, ցանքատարածությունները, հաշիվներին եղած գումարը:

Հալեպում էլ հանդիպում են Արաքսի տատի ծնողները. հայրը Սիրիա էր հասել Թուրքիայի Արաբկիր քաղաքից: Ասում է՝ իրար հավանել, ամուսնացել են: Կտակի մասին Արաքսիի մայրը երբեք երեխաներին չի պատմել:

«Շատ լավ էինք ապրում Հալեպում, հայրս մեծահարուստի մոտ խոհարար էր, լավ էր վաստակում, ոչնչի կարիք չունեինք: Մեզ բան ասող չկար այնտեղ: Բոլոր կուսակցություններին անդամավճար էր տալիս, բայց ոչ մեկի անդամը չէր, չէր մասնակցում ոչ մեկի գործերին:

Ամեն անգամ հայկական մանկապարտեզները ցույց էին տալիս, Հայաստանի տեսարաններով հիանում էինք: 46-ին Սիրիայում պատերազմ սկսվեց: Հայրս եկավ, ասաց՝ գնանք Հայաստան: Լատարիայի (վիճակախաղ) նման մի բան էր, գրել էր, գցել: Որ օրը որ դուրս գար, պիտի պատրաստվեինք, և 1946-ի հունիս-հուլիսն էր՝ մենք արդեն Բաթումիում էինք: Առաջին նավով եկանք Հայաստան՝ Լենինական հասանք»,- Հայաստանում հայտնվելու պատմությունն է ներկայացնում Արաքս տատը:

Լենինականում հայրը կրկին խոհարարությամբ է զբաղվել, ինքն էլ 15 տարեկանում սկսել է աշխատել Տեքստիլ կոմբինատում: Կյանքը դժվար էր, պատերազմը նոր էր ավարտվել, ոչինչ չկար:

Չփոշմանեցին արդյո՞ք վերադառնալուց հետո: Պատասխանը կարճ է՝ ոչ:

«Մենք պատերազմից հետո առաջին եկողներն էինք: Միշտ պապաս էլ, տատիկս էլ ասում էին՝ եկել ենք, պիտի ապրենք, մենակ երեխաները լավ լինեն, եբեքները բեբեքներին լավ նայեն, մեծերս կդիմանանք: Սև քյոմուր հաց էին տալիս էն ժամանակ: Կոֆե էլ չկար, գարին բովում, աղում էին ու կոֆե սարքում, ոչինչ չկար, բայց ապրեցինք. քանի՜ տարի:

Մամաս ասում էր՝ մենք ձեզ բերել ենք, պիտի այստեղ պահենք, հայ են բոլորը, ամենակարևորը դա է: Պապաս էլ ասում էր՝ Հայաստան ենք եկել, մեր չորս կողմը հայ են, որ մեկի դուռը բացես, որ մի կտոր հաց չտա: Իսկ էնտեղ բոլորը արաբներ էին, թուրքեր էին, չնայած ոչ մեկին բան չէին ասում»,- պատմում է տատիկը:

IMG_20220422_175033.jpg (1.32 MB)IMG_20220422_171634.jpg (1.04 MB)

Արաքսիի տատն ու մայրն են՝ Մարթան և Մարիամը

Լենինականում (այժմ՝ Գյումրի) ապրել են մինչև 1955 թվականը, մինչև Արաքսիի քեռին, որն Արաբկիրի ավագ դատավորն էր այդ տարիներին, եկել, բոլորին Երևան է տեղափոխել: Մինչ 88-ը ապրել են Երևանում: Անցնող տարիների ընթացքում արդեն չափահաս դստրերի հետ էլ Արաքսիի մայրը կտակից կրկին ոչինչ չի խոսել: Սակայն հուշումներ աղջկան միշտ տվել է:

«Մամաս ինձ միշտ ասում էր՝ Արաքսի՝ աղջիկս, շորերիս մեջ մի հատ տուփ կա, էդ տուփը չկորցնես հանկարծ, ժամանակ կգա, դա քեզ պետք կգա: Շատ ուշադիր ու զգույշ կլինես: Այդ տուփի մասին միշտ ասում էր, բայց երբեք ցույց չէր տալիս, ոչ մի անգամ դա տանը չենք տեսել: Խորհրդային տարիներին վախենում էին ամեն ինչից: Սոդոմ-գոմորի երկիր էր, ո՛չ պսակ կար, ո՛չ եկեղեցի էին թողնում, էլ ուր մնաց Թուրքիայում ունեցած սեփականության մասին խոսվեր»,- ասում է տատիկը:

IMG_20220422_171506.jpg (936 KB)

Երկաթե տուփը, որի մեջ 1929 թվականից պահվել է կտակը

IMG_20220422_171433.jpg (1.14 MB)IMG_20220422_173511.jpg (1.41 MB)

Գտնված կտակի բնօրինակը

Արաքսիի մոր՝ Մարիամի ասած ժամանակը եկավ նրա մահից հետո: 88-ին, երբ Արաքսին որոշում է կրկին տեղափոխվել Գյումրի, մահացած մոր հագուստները դասավորելիս գտնում է երկաթե տուփն ու անմիջապես հիշում մոր խոսքերը:

«Հիշեցի մորս ասածը, բացեցի ու էս թղթերը տեսա, է՜, ես ո՛չ արաբերեն գիտեմ, ո՛չ ֆրանսերեն: Զանգեցի ընկերուհուս, ասացի՝ Վեներ, արագ արի մեր տուն: Եկավ, նայեց, ասաց՝ արի տանենք Ցեղասպանության թանգարան:

Գնացինք, էն ժամանակ մեծ մարդ էր, նայեց, ստուգեց, կանչեց աշխատակիցներին, կարդացին, փաթաթվեց ինձ, ասաց՝ միլիոնատեր ես դառնալու, տատի ջան, Երևանն ես առնելու: Ասացի՝ ո՞նց եմ առնելու: Ասաց՝ էս գումարը 100 տարի է՝ աշխատում է, հողամասեր են, տներ են, ամեն տարի մեծ գումար է էս հաշիվներին ավելանում: Բայց մենք ոչինչ անել չենք կարող, որ ձեզ օգնենք»,- պատմում է ժառանգորդը:

Կտակը գտնելու պահից Արաքսի տատը քունն ու դադարը կորցրել է: Իր իմացած ամեն տարբերակ է գործի դրել՝ իրեն հասած ժառանգությունը Թուրքիայից հետ բերելու համար: Մինչ օրս, սակայն, անարդյունք:

2020-ին դիմում գրել ՀՀ վարչապետին, սակայն ասում է՝ իրեն ճիշտ չեն հասկացել, դասել են Ցեղասպանության զոհերի ժառանգների թվին, որոնք պահանջում են իրենց նախնիների ապահովագրական վճարումները:

IMG_20220422_175157.jpg (1.11 MB)IMG_20220422_175242.jpg (878 KB)

Արաքսի տատն ասում է՝ սա այդ դեպքը չէ և կապ չունի նրանց ու ցեղասպանության հետ: Իր կտակը օրինական կարգով, երկլեզու՝ արաբերենով և ֆրանսերենով հաստատված փաստաթուղթ է, այն գաղթի ճամփեքին չի գրվել, ստորագրություններ ու կնիքներ կան, առկա են ծնողների, տատի թուրքական անձնագրերը: Կտակը թուրքական լիրայով է կազմված:

Թարգմանված փաստաթղթերը վկայում են ահռելի ունեցվածքի մասին՝ կալվածքներ, արոտավայրեր, տներ։ 1929 թվականի տվյալներով՝ Արաքսիի մայրիկի՝ Մարիամ Քաչիկյանի անունով կա 8300 թուրքական լիրային համարժեք գումարի գույք, իսկ տատի՝ Մարթա Քաչիկյանի անունով՝ 9700 լիրայի: Գրագետ աշխատանքի արդյունքում, ըստ Արաքսի տատի, կտակը Թուրքիայից ստանալու բոլոր հիմքերը կան:

Այսօր էլ նա դիմում է բոլորին՝ միջազգային հանրությանը, սփյուռքին, ՀՀ կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահին, ՄԻՊ-ին, Հայ դատի հանձնախմբին ու բոլոր նրանց, որոնք կկարողանան այս խնդրի լուծման ելքը գտնել:

IMG_20220422_175102.jpg (1.36 MB)

IMG_20220422_175820.jpg (988 KB)

Արաքսիի ընտանիքը Հալեպում 

Արաքսի տատը ասելիքը հստակ է ձևակերպում. «Գցեք-բռնեք, ամեն ինչ արեք, որ էդ գումարը ոչ թե մնա թուրքերին, այլ գա մեր Հայաստան՝ մանկատներին, ծերանոցներին: Ինձ ոչ մի բան պետք չի, ես աղայի նման ապրում եմ: Միլիոնների մասին եմ խոսում, նաև տների ու հողամասերի: Միայն ու միայն խնդրում եմ՝ նկատի ունեցեք ու իմ ժառանգությունը ականջի հետև չգցեք: Ո՞նց կարող եք իմ ծնողների տանջանքը, իմ ժառանգությունը թուրքերին թողնեք»,- կոչով բոլորին է դիմում նա:

Զրույցն աննկատ ավարտվում է, ու լռում ենք երկուսս էլ: Տատիկն իր մտքերի հետ է: Վայրկյաններ հետո վերագտնում է իրեն, ասում՝ վստահ է, որ մի լավ դուռ բացվելու է:

«Մեծ եմ, 35 թվի ծնունդ եմ, բայց չեմ մեռնելու, ես Աստծու հետ պայմանագիր եմ կապել, էնքան եմ ապրելու, մինչև կտակս ստանամ, բերեմ Հայաստան: Ինձ ոչինչ դրանից պետք չէ, կրկնում եմ, ոչ մի բան չեմ ուզում ինքս, մենակ տեսնեմ՝ թուրքին չի մնում: Ամեն տարի գնացել եմ Թուրքիա, բայց ռիսկ չեմ արել գնամ հայրական տունս գտնեմ, չեմ վախեցել, բայց՝ չգիտեմ ինչու ռիսկ չեմ արել գնալ: Միայն այս վերջին մի քանի տարին է, որ չեմ գնում: Թուրքին կյանքն ու ժամանակը չի փոխում, թուրքը սիրում է ամեն ինչ իրենով անել: Ես դա թույլ չեմ տա»,- շեշտում է Արաքսի տատն ու խնդրում առավելագույն ջանք ներդնել Թուրքիայում իր ընտանիքի թողած ժառանգության մասին ի լուր ամենքի տեղեկացնելու և իր ձեռքում եղած օրինական կտակը, ի վերջո, նպատակին ծառայեցնելու գործում:

Սամսոն Մատինյան

Տպել
47186 դիտում

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից