Մոսկվայում հայերի հետ ծեծկռտուք հրահրած 7 ադրբեջանցիներին դատարանը մեղավոր է ճանաչել

2020 թվականին Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հինգ ադրբեջանցի մասնակից դատապարտվել է 2 տարի 8 ամիս ազատազրկման, ևս երկուսը՝ պայմանական, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Դատարանը Ալակբարով Ե-ին, Վալիև Բ-ին, Գամիդով Պ-ին, Իսմայիլով Թ-ին, Կաֆարով Ա-ին մեղավոր է ճանաչել խուլիգանության համար և դատապարտել 2 տարի 8 ամիս ազատազրկման քրեակատարողական հիմնարկում: Գործով ևս երկու մեղադրյալ՝ Զահիդով Մ-ն և Գիյասով Դ-ն, պայմանական ազատազրկման են դատապարտվել 2 տարի 8 ամիս ժամկետով»,- նշում է գործակալությունը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 24-ի գիշերը ծեծկռտուք էր տեղի ունեցել Մոսկվայի Մարինո թաղամասում։ Հաղորդվում էր, որ ադրբեջանցիները հարձակվել են հայերին պատկանող հաստատությունների վրա: Այդ օրը կոտրվել էին խանութի, սրճարանի, ավտոլվացման կետերի ապակիները, ոստիկանական բաժանմունքներ էր տարվել ծեծկռտուքի ավելի քան 30 մասնակից։ Ավելի ուշ խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էր 15 մարդ, այդ թվում՝ և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ:

Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված 8 ՀՀ քաղաքացիներից 7-ի դատավարությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Նիկուլինսկի քաղաքային դատարանում: Մյուսի վերաբերյալ գործը քննվում է առանձին Լյուբերցի մերձմոսկովյան շրջանի դատարանում եւ դեռ նախաքննության փուլում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 7 ՀՀ քաղաքացու ևս մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու հոդվածով: Նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ BMW-ի գործով ևս 8 ադրբեջանցի գտնվում է հետախուզման մեջ:

Հիշեցնենք՝ հարձակման հետևանքով 1 հայ երիտասարդ մարմնական վնասվածքներ էր ստացել, նրան ծեծել էին խմբով իր մեքենայի մեջ՝ ջարդուփշուր անելով այն:

Ռուսական տասնյակ լրատվական կայքեր գրել էին տեղի ունեցածի մասին: Միջադեպերին արձագանքել էր տեղի ոստիկանությունը, ներառվել էին ռոսգվարդիայի և հատուկ նշանակության ջոկատների ծառայողներ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 13 ադրբեջանցի էր ձերբակալվել, բերման ենթարկվածների թիվը մի քանի տասնյակ էր կազմում:

Ադրբեջանցիները հարձակումներն իրականացրել էին պլանավորված, հարձակվել էին 10-15 հոգանոց խմբերով առանձին քաղաքացիների վրա, կանգնեցրել հայկական համարանիշերով մեքենաներն ու սկսել ծեծել վարորդներին, ջարդուփշուր արել դրանք:

Ավելի ուշ Ռուսաստանի հայերի միությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, որում կադրեր էին, թե ինչպես էին ՌԴ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները բերման ենթարկում գիշերը Մոսկվայում հայերի վրա հարձակում կատարած մասնակից ադրբեջանցիներին:

Տպել
2203 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ