Համատեղել ջանքերը Սևանի պահպանության հարցում. հանդիպում Գեղարքունիքի մարզում գործող ՀԿ ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ՝ քննարկելու  5 հանրային լողափերի  բարեկարգման, կահավորման և սպասարկման նպատակով տրամադրման համար մրցույթի անցկացման կարգը, որով սահմանվել են դրանց սպասարկման պայմանները, նախատեսվող անվճար ծառայությունների ցանկը և այլ ընթացակարգերը։ Քննարկվեց նաև լճի հարակից համայնքներում ծրագրեր ներգրավելու հնարավորությունները, որոնք կօգնեն մեղմել մարդածին ազդեցությունը լճի վրա։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անցնելը, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպման առաջարկը ընդունելու համար։

«Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի չափազանց կարևոր նշանակություն որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար: Այն մեզ համար առաջնային նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում պետք է համատեղել բոլոր ջանքերը։ Լճի էկոհամակարգի առողջացման և վերականգնման ճանապարհին պակաս կարևոր չէ նվազեցնել մարդածին ազդեցությունը և ճնշումը լճի վրա, որի համար մենք քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության աջակցության կարիքն ունենք։

Դուք բոլորդ Ձեր գործունեությամբ արդեն իսկ մեծ ջանքեր եք ներդնում Սևանա լճի պահպանության գործում՝ ստեղծում եք աշխատատեղեր, տարբեր ծրագրեր եք կյանքի կոչում, և ի վերջո, անընդհատ մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրում եք Սևանի ու նրա խնդիրների վրա։ Ինչի համար ևս շնորհակալ ենք ձեզ»,-նշել է նախարարի տեղակալը։

Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հասարակական կազմակերպությունների ներկայացրել է Սևանա լճի հանրային լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման կարգը ու հայտերի ընդունմանը ներկայացվող պահանջները։ Հնչել են մի շարք առաջարկներ, որոնք ուսումնասիրությունից հետո կներառվեն նախագծում։

Ոսկեհատ Գրիգորյանը նշել է, որ նախարարության՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող մարմնի համար, չափազանց կարևոր է հենվել տարածաշրջանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներուժի վրա թե՛ համատեղ ծրագրեր իրականացնելու, և թե՛ արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերի հաջող ընթացքն ապահովելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Սևանա լճին առնչվող խնդիրների լայն շրջանակ՝ արդյունագործական ձկնորսության կազմակերպումից մինչև կեղտաջրերի մաքրման համակարգեր ու նախարարության համակարգմամբ իրականացվող միջազգային ծրագրեր։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կարևորել է Սևանա լճին ուղղված ծրագրերի շուրջ դրական միջավայրի ու տրամադրությունների ստեղծումը, ինչն է իր հերթին կնպաստի ոլորտին ուղղված ներդրումային դաշտի լավարկմանը։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել ծավալված քննարկման առթիվ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել  իր ձևաչափի մեջ առաջին նման հանդիպման առթիվ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նմանատիպ քննարկում-հանդիպում կազմակերպել արդեն համայնքներից մեկում նախարար Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ:

Տպել
1163 դիտում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին