Մինչև հուլիսի 1-ը գյուղացիների հետ կկնքվեն պայմանագրեր. կսուբսիդավորվեն գյուղմթերքի մթերման վարկերը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է գյուղմթերքի մթերման վարկերի սուբսիդավորմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այս տարի ևս շարունակելու են սուբսիդավորել գյուղմթերքի մթերման վարկերը. սահմանամերձ ընկերությունների համար՝ 14 տոկոս, իսկ ոչ սահմանամերձ ընկերությունների համար՝ 10 տոկոս:

«Բացի այդ, հիմա մենք ասում ենք, որ սուբսիդավորելու ենք միայն այն վարկերը, որոնք վերաբերում են մինչև հունիսի 1-ը բանջարաբոստանային և այլ կուլտուրաներին, մինչև հուլիսի 1-ը խաղողի մթերման պայմանագրեր կնքելուն: Վարկի վերին շեմը 4 մլրդ դրամ է»,-նշեց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն գործող վարկերի մասով արտահանողները որոշակի խնդիրներ ունեն. «Մարտին արտահանումների էական անկում ենք ունեցել: Դրա պատճառով արտահանողների մոտ դրամական հոսքերի խզում է առաջացել: Մենք այս որոշման կետերից մեկով թույլ ենք տալիս, որ բանկերը 6 ամսով լրացուցիչ արտոնյալ ժամանակ տրամադրեն արտահանողներին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Մենք, ըստ էության, ասում ենք՝ մինչեւ հունիսի 1-ը, իսկ խաղողի մթերման դեպքում մինչեւ հուլիսի 1-ը գյուղացիների հետ կնքեք պայմանագիր: Սա նշանակում է, որ մթերողները որոշակի մրցակցության մեջ պետք է լինեն, և գյուղացին հնարավորություն ունի՝ եթե մի մթերողն իրեն առաջարկում է X գնով, և դա իրեն ձեռնտու չէ, կարող է փորձել այլ մթերողի հետ ավելի լավ գնով կնքել պայմանագիր: Պայմանագիրը երբ կա, գյուղացու համար կանխատեսելի է, թե ում, երբ, ինչքան մթերք պետք է մատակարարի և ինչքան պետք է ստանա»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ շատ ընկերություններ, որոնք դրամաշրջանառություն ունեն, իրենց պոտենցիալ գրավադրելու գույքն ամբողջությամբ գրավադրել են, բանկերում որևէ նոր բան չունեն գրավադրելու, որ նոր միջոցներ ներգրավեն ու ավելի մեծ ծավալով մթերումներ իրականացնեն: Դրա համար 50 տոկոս պետական երաշխիքը առանց գրավի վարկ ստանալու հնարավորություն է:

Տպել
3405 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին