Ուսուցիչը չունի որակավորում, սակայն դասավանդում է դպրոցում. հարցազրույց կրթության տեսչական մարմնի ղեկավարի հետ

Կրթության ոլորտում առկա խնդիրների մասին մասնագետները հաճախ են բարձրաձայնում: Այս ոլորտում խախտումները ևս քիչ չեն, որոնք ստուգումների արդյունքում կրթության տեսչական մարմինը փորձում է բացահայտել: 

Հայտնաբերված բացերի, խախտումների և թերացումների վերաբերյալ «Հայկական ժամանակի» զրույցը տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի հետ՝ ստորև.

- Պարոն Շագաֆյան, ի՞նչ ընթացակարգերով են կազմակերպվում ուսումնական հաստատություններում կրթության տեսչական մարմնի ստուգումները: Հիմնականում ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվում:

- Ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Հիմնականում լինում են պլանային և ոչ պլանային: Պլանային ստուգումները՝ ռիսկայնության հիման վրա, ընթացիկ տարվա մինչև դեկտեմբերի 1-ն է կազմվում մյուս տարվա համար: Օրինակ՝ հիմա 2022 թվականն է, այս տարվա մինչև դեկտեմբերի մեկը 2023 թվականի ստուգումների պլանը կազմված կլինի և կհրապարակվի տեսչական մարմնի կայքում: Ուսումնական հաստատությունները կտեղեկանան՝ իրենց հաստատությունը ներառվա՞ծ է պլանային ստուգումներում, թե՞ ոչ: Ոչ պլանային ստուգումները կարող են տեղի ունենալ տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ այս կամ այն համապատասխան հիմքով: Կարող են նաև տեղի ունենալ պատկան մարմիններից ստացված գրությունների և տարատեսակ բողոքների հիման վրա:

Տեսչական մարմինը երեք ոլորտում է վերահսկողություն իրականացնում՝ նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական կրթության: Ավելի շատ խախտումներ արձանագրվում են նախադպրոցական հաստատություններում՝ կադրերի ընտրության և նշանակման մասով: Հանրակրթության ոլորտում կրկին կադրային բնույթի խախտումներն են՝ մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման: Միջին մասնագիտական կրթության ոլորտում խախտումները հիմնականում կապված են ավարտական փաստաթղթերի, դիպլոմների բաշխման, ուսանողների իրավունքների վերականգման հետ:

- Պատահե՞լ է արդյոք, որ խախտումների հայտնաբերման ժամանակ ի հայտ գան այնպիսի դեպքեր, երբ, օրինակ, մի ուսուցիչը դասավանդի մի քանի առարկա: Այս դեպքում ի՞նչ գործընթաց է սկսվում, և ո՞րն է պատճառը նման դեպքերի՝ համապատասխան մասնագետ չունենա՞լը, թե՞ դպրոցը պարզապես չունի համապատասխան ֆինանսներ՝ մասնագետներ ձեռք բերելու համար:

- Այո՛: Եթե տվյալ մասնագետը, օրինակ, մաթեմատիկա առարկայի ուսուցիչ է, սակայն զուգահեռաբար դասավանդում է ինֆորմատիկա առարկա, բայց չունի ինֆորմատիկա առարկայից համապատասխան բարձրագույն կրթություն, սա նորից կադրային բնույթի խախտումներից է:

Կադրային խախտումները երկու հիմնական պատճառ ունեն. նախ, բոլորս գիտենք, որ վերջին շրջանում մենք որոշակի առարկաների մասով ուսուցիչների պակաս ունենք և առաջիկայում դեռևս ունենալու ենք՝ հաշվի առնելով Մանկավարժական համալսարանում տարբեր մասնագիտական ուղղություններով սովորողների փոքր թիվը: Մյուս պատճառը, երբ ուսումնական հաստատությունները չեն կարողանում համապատասխան մասնագետ գտնել: Սա հիմնականում վերաբերում է փոքր համայնքներին և դրանց կրթական հաստատություններին: Այստեղ խնդիրն ավելի շատ սոցիալական է. եթե կա մասնագետ որևէ համայնքում, այդ մասնագետը չի գնում ավելի փոքր համայնք՝ այնտեղ այդ առարկան դասավանդելու համար: Պատճառներից մեկն էլ սուբյեկտիվ բնույթի է, որոշ դեպքերում՝ տնօրենի կողմից թերացման աշխատանքի կամ դիտավորության: Երբեմն այդ դիտավորությունը մենք տեսնում ենք:

- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում նման դեպքերում: Եվ, ըստ Ձեզ, ինչո՞ւ է նախադպրոցական հաստատության տնօրենն աշխատանքի ընդունում մասնագետի, որը չունի տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ որակավորում: Սա համարու՞մ եք նաև ԿԳՄՍ նախարարության բացը:

- Այն բոլոր դեպքերում, երբ արձանագրում ենք համապատասխան խախտումը, ուսումնական հաստատության տնօրենը մեզնից ստանում է հանձնարարություն՝ տվյալ խախտումը վերացնելու համար, երբ նա, որպես պարզաբանում, մեզ և գերատեսչությանը տեղեկացնում է, որ գիտակցաբար է արել դա, քանի որ այլընտրանք չի ունեցել: Հարակից մասնագետին թեկուզ ժամանակավոր այդ ժամերը տալը օբյեկտիվ պատճառներից է: Այսինքն՝ երբ տնօրենը մասնագետի մրցույթ է հայտարարել, գերատեսչությանը խնդրել է համապատասխան մասնագետ տրամադրել, սակայն այդ մասնագետը չի գտնվել, նա ստիպված գնացել է այդ քայլին՝ գիտակցելով, որ խախտում է:

Մենք որոշ մասնագետների պակաս ունենք, որը տարբեր բացերի հետևանքով է, օրինակ՝ սոցիալական խնդիր, երբ միջոցներ չկան մասնագետի համար, նրա աշխատավարձը բարձր չէ: Մյուս կողմից, իմ անձնական կարծիքով, հանրակրթության մասին օրենքում, որտեղ սահմանված է, թե ով կարող է լինել ուսուցիչ, բավականին խիստ կարգավորում կա: 2019 թվականից սկսած՝ տեսչական մարմինը բոլոր միջոցներով բարձրացրել է նախարարության ներկայացուցիչների, պատգամավոր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում: Եվ 2021 թվականին Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ, հիմա այդ նույն հոդվածի օրենքում այս տարվա փոփոխություններով ԿԳՄՍՆ-ն որոշակի նոր կարգավորումներ մտցրեց, և մատչելիացավ համապատասխան որակավորում ունեցող ուսուցչի պակասի լրացումը: Այժմ մենթոլ դպրոցների միջոցով ժամանակավորապես հնարավոր է նաև այս կամ այն առարկայի ուսուցչի բացը լրացնել՝ մինչև դպրոցը կկարողանա գտնել հիմնական մասնագետի:

- 2022 թվականին մաթեմատիկա առարկայի գրավոր աշխատանքները դպրոցներում ցածր արդյունք են ցույց տալիս: Ո՞րն է դրա պատճառը, և արդյոք մենք կրթության ոլորտում ունե՞նք այս առարկայի և հատկապես հայոց լեզվի դասավանդման համար որակյալ մասնագետներ:

- Մենք ունենք որակյալ մասնագետներ, որակյալ ուսուցիչներ և լավ կազմակերպիչներ: Սակայն այս դեպքում, երբ ունենք նման խնդիր, մեկ պատճառ նշել հնարավոր չէ: Սա զուգակցված խնդիր է և զուգակցված լուծում է պահանջում: Բոլորիս անելիքն է այս խնդիրը լուծելը:

- Ուսուցիչների նկատմամբ ծնողների անվստահությունը և աշակերտների վերաբերմունքը վերջին տարիներին կարծես թե նվազել է: Ըստ Ձեզ՝ ի՞նչ խրախուսական մեթոդներ են անհրաժեշտ՝ նրանց նկատմամբ վստահությունը կրկին վերականգնելու համար: Այս գործընթացում արդյոք կարևորվո՞ւմ է ծնողկոմիտների դերը:

- Բոլորի դերն այս պարագայում շատ կարևոր է: Բոլորիս շահն է, որ ուսուցչի դերակատարումը շարունակի լինել բարձր արժևորված: Պետության խնդիրն է անել առավելագույնը, որ մանկավարժի աշխատանքը լինի գնահատված, երիտասարդներին գրավի այս ոլորտը՝ որպես մասնագիտություն: Միաժամանակ, կարևոր եմ համարում մանկավարժական համալսարանի դերը: Սակայն նույնչափ կարևոր է մեզանից յուրաքանչյուրի արժևորումը ուսուցչի մասնագիտության հանդեպ: Կարծում եմ՝ նրանք, ովքեր կընտրեն մանկավարժի մասնագիտությունը, կգիտակցեն, որ սա բարդ մասնագիտություն է, սակայն աշխատանք է, որի բարիքները ստանում ես: Ես չգիտեմ որևէ մանկավարժի, որը նշանակալի արդյունքի է հասնում իր աշխատանքով և դրա համար չի գնահատվում:

 

Տպել
19493 դիտում

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները