Այստեղ թույլ սեռ ասվածը չի գործում, կանանց ներգրավվածությունը համակարգում զսպող գործոն ունի. կին պարեկ

30-ամյա Անահիտ Սարգսյանն արդեն 8 ամիս է՝ ծառայության է անցել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայությունում: Ամուսնացած լինելու եւ երկու անչափահաս երեխա ունենալու հանգամանքը նրան չի կաշկանդել մասնակցել Պարեկային ծառայության համար նախատեսված դասընթացներին, ապա աշխատանքի անցնել՝ երկարաժամկետ հեռանկարով: Անահիտը ծառայությունն իրականացնում է մայրաքաղաքում:

Իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության, հայ իրականության մեջ կնոջ աշխատել-չաշխատելու վերաբերյալ ընդունված կարծրատիպերի եւ ընտանիքն ու ծառայությունը համատեղելու և այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ի զրույցը Անահիտի հետ՝ ստորեւ.

- Անահիտ, ինքնակա՞մ որոշեցիք ծառայության անցնել ոստիկանության համակարգում, թե՞ որեւէ մեկից առաջարկ էիք ստացել:

- Ես իրավաբանություն եմ սովորել, ապա՝ քաղաքացիական կյանքից անցել իրավական ոլորտ՝ ծառայության: Մինչ այդ, բավականին երկար եմ մտածել, ծանր ու թեթեւ արել, բայց վերջնական որոշումս հստակ էր: Ընդունվելուց առաջ գիտակցում էի՝ որտեղ եմ ընդունվում, եւ ինձնից ինչ է պահանջվելու: Ծառայությունս սիրով եմ կատարում: Կարծում եմ՝ սա այն գործն է, որ եթե գոնե մի փոքր քիչ սիրես, ապա չի հաջողվի, արդյունքը դրական չի լինի:

- Մեր իրականության մեջ կա ընդունված կարծրատիպ, որ ուժային կառույցներում, այդ թվում՝ ոստիկանությունում, աշխատելը կանանց համար չէ: Բախվո՞ւմ եք այդ կարծրատիպերին: Ձեր ընտանիքում ինչպե՞ս ընդունեցին որոշումը:

- Ընդունվելուց առաջ ամուսնուս հետ եմ խորհրդակցել: Ուրախությամբ պիտի փաստեմ, որ թե՛ նա, թե՛ մյուս բոլոր հարազատներս ողջունել են որոշումս: Ամուսինս էլ ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ինձ ինչ-որ չափով ծանոթ էր՝ ինչ է ասել ծառայություն: Անգամ, երբ դեռ ծառայության մեր գրաֆիկին ծանոթ չէի, պատկերացնում էի, որ կարող են տարբեր խնդիրներ առաջանալ: Պատրաստ էի նաեւ նրան, որ հնարավոր է՝ օրեր լինեն ուշ տուն գնալու կամ առհասարակ չգնալու: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ մոտեցել այս ամենին՝ հստակ գիտակցելով, որ սա սովորական ժամային գրաֆիկով աշխատանք չէ: 24 ժամ ես հասանելի եմ:

Ինչ վերաբերում է մեր իրականությունում ընդունված կարծրատիպերին, որ կինը ոստիկանությունում կամ ուժային կառույցում տեղ չունի, այո՛, կան այդ կարծրատիպերը: Սակայն պիտի նշեմ, որ Պարեկային ծառայությունում անչափ կարեւորվում է կնոջ ներկայությունը: Ես նաեւ այն կարծիքին եմ, որ այս համակարգում մեր ներգրավվածությունն ինչ-որ առումներով նաեւ զսպող գործոն ունի. դեռ չեմ հիշում դեպք, երբ իրավախախտին մոտենամ, ու նա բորբոքվի: Կարծում եմ՝ այստեղ նաեւ որոշիչ է կին լինելու հանգամանքը:

- Բայց վերջերս հայտնի դարձավ, որ երկու տղամարդ կոնֆլիկտ էին ունեցել պարեկների հետ, բանը հասել էր նրան, որ բռնություն էին գործադրել կին պարեկի նկատմամբ:

- Ինձ հետ նմանատիպ դեպք չի եղել: Սակայն չեմ կարող չարձանագրել՝ քանի որ մեր ծառայությունը նոր է, այն հատկապես սկզբնական շրջանում այնքան էլ ընդունելի չէր քաղաքացիների համար: Նրանք զարմացած էին նայում, երբ կին ծառայողն էր մոտենում, վարորդական իրավունք կամ փաստաթղթեր պահանջում: Սկզբում բախվում էինք չհասկացված լինելու խնդրին: Հետպատերազմական իրավիճակում էլ ավելի բարդ էր. շատ քաղաքացիների մոտ ագրեսիվ վարքագիծ էր նկատվում: Մեզ բացատրվել է, ասվել, որ, անկախ ամեն ինչից, պիտի քաղաքացու կողքին լինենք: Երբ հետիոտնային ծառայության եմ դուրս գալիս, փորձում եմ ավելի հաճախ շփվել մեր քաղաքացիների հետ, հասկանալ՝ ինչ տրամադրություն է տիրում: Իհարկե, դժգոհություններ կան, ցավ կա պատերազմից հետո չամոքվող, եւ այդ ցավը մեր բոլորինն է:

- Իսկ աշխատանքը, անձնական եւ ընտանեկան կյանքը համատեղելիս հաճախ ինչպիսի՞ դժվարությունների եք բախվում:

- Փորձում եմ այնպես անել, որ անձնական կյանքս ու երեխաներիս հասանելիք ժամանակը ճիշտ օգտագործեմ: Գրաֆիկն այնպիսին է, որ ստիպված չենք ամբողջ օրը համակարգում լինել՝ 8-ժամյա ծառայություն է: Մնացած ժամանակը փորձում եմ այնպես տնօրինել, որպեսզի կատարեմ իմ պարտականություններն ու լինեմ լիարժեք մայր ու կին, նաեւ՝ որպես հարս, քանի որ ապրում ենք ամուսնուս ծնողների հետ:

- Ասում են՝ կանայք ավելի փխրուն են. Ձեզ համար դժվար չէ՞ դրսում երկար ժամանակ ոտքի վրա կանգնելը կամ հաճախ ոչ տնային պայմաններում պատրաստած սնունդ ուտելը:

- Սովորում ես, նախ, մենք ֆիզիկական պատրաստվածություն ենք անցնում, միշտ մարզվում ենք: Ինչ վերաբերում է սնվելուն, ապա, բնականաբար, ունենք նաեւ ընդմիջման ժամ, եւ, փառք Աստծո, մայրաքաղաքում կան բոլոր պայմանները՝ առողջ սնվելու համար: Այդ առումով չեմ բողոքում: Եվ հետո, սա այն աշխատանքն է, որտեղ թույլ սեռ ասվածը չի գործում:

- Հուլիսին կլրանա Պարեկային ծառայության ձեւավորման 1 տարին: Այս ամիսների ընթացքում կանանց ներգրավվածությունը մեծացե՞լ է համակարգում, թե՞ փոփոխության չի ենթարկվել:

- Մոտ 5 տասնյակ կին պարեկային ծառայողներ ունենք միայն Երեւանում: Գնալով նրանց ներգրավվածությունն ավելանում է: Մեծամասնության անունից կարող եմ վստահ ասել, որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է իր կատարած աշխատանքի կարեւորությունը: Մենք հանրապետության սրտում՝ Երեւան քաղաքում հասարակական կարգն ենք ապահովում, կարգավորում երթեւեկությունը, օգնում քաղաքացիներին, առաջին բուժօգնություն ցուցաբերում եւ այլն: Կատարվում է լայնածավալ աշխատանք, ինչը բոլորիս համար պատվաբեր ու անչափ պատասխանատու գործ է:

- Անահիտ, քանի որ այսօր ապրիլի 7-ն է, ինչպես ընդունված է ասել՝ Մայրության եւ գեղեցկության տոնը, հետաքրքիր է՝ ինչ եք կարծում՝ կանայք մեր երկրում գնահատվա՞ծ են:

- Իմ օրինակով ասեմ. պարտադիր չէ, որ լինի միամսյակ կամ կանաց տոն, որպեսզի ինձ գնահատված զգամ, ես արժեւորված եմ՝ լինելով սիրված կին ու մայր: Սիրելի ամուսին եւ լավ երեխաներ ունենալն արդեն ամենօրյա տոն է: Բոլորս էլ տեսնում ենք՝ անկախ մեր հորդորներից, որ առանձնահատուկ ոչինչ չենք ուզում, այնուամենայնիվ, մեր երեխաները, ամուսինները ձգտում են այդ օրն առանձնահատուկ մի բան անել, ինչը, բնականաբար, լավ է: Սակայն պիտի կնոջ յուրաքանչյուր օրն ու ժամը գեղեցիկ դարձնել: Իհարկե, դա պիտի փոխադարձ լինի, երկկողմանի սիրո ու գնահատված լինելու զգացողություն պիտի լինի, ինչն էլ մեր կյանքն ավելի ներդաշնակ ու գունեղ է դարձնում:

Տպել
9276 դիտում

Հրապարակվել է ամառային զորակոչի շրջանակում ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Վթարի է ենթարկվել Վայքի զինկոմի տեղակալը, «Օպել»-ի ու «Գազել»-ի բախման հետևանքով կա վիրավոր

ՔՊ և ՌԱԿ ներկայացուցիչները Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին առնչվող հարցեր են քննարկել

Եթե կարծում եք սահմանային գյուղեր հասնելով կխաղաք մարդկանց հույզերի հետ, կմանիպուլացնեք՝ չարաչար սխալվում եք․ Ղազարյան

Զով ամա՞ռ, թե շոգ․ Գագիկ Սուրենյանը գրառում է արել

2018-ի հեղափոխության ժամանակ մեկ դեպք չի եղել, որ մարդիկ գումարով գան հրապարակ, սա շատ բանի մասին է խոսում. Ստեփանյան

Կարկուտի հետևանքով որքա՞ն է կազմել գյուղացու կրած վնասը․ Մանավազյանն Էկոնոմիկայի նախարարից մի քանի հարց է ճշտել

Ֆիցոն չի հավատում, որ իր վրա կրակել է միայնակ խելագարը․ Սլովակիայի վարչապետը տեսաուղերձ է հրապարակել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Գերմանիա

Հրդեհ է բռնկվել սուպերմարկետներից մեկում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Նման քայլերի գինը վճարում է հասարակությունը. ինչ կհայտարարի Գալստանյանը շարժման ավարտին. մանրամասնում է Ղևոնդյանը

Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն դեֆորմացնում է տնտեսությունը․ վարչապետ

Եթե սահմանազատում պետք է Գեղարքունիքում, ուրեմն պետք է արվի, դրանից հետո ադրբեջանական զորքը դուրս կգա․ մարզպետ

Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները. հետագա պլանների մեջ է Դեբեդի հենապատերի ամրակայումը

Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման համար

Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է (լուսանկարներ)

Հայաստանը կարևորում է Դանիայի հետ հարաբերությունների զարգացումը․ ՀՀ նախագահի ուղերձը

Ալեն Սիմոնյանը Սլովենիայի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը

Մինչև ավագանու հաջորդ ընտրություններ Երևանում բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն․ Տիգրան Ավինյան

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ

Վազգեն Գալստանյանի հանրահավաքը Սոթքում

Տունը ծնողներիս համար է, եղբայրներս լավ աշխատանք ունեն, և 230 հազար դոլարանոց առանձնատուն կառուցելը խնդիր չէ․ Սանոսյան

Քննարկվել է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը

Ալեն Սիմոնյանը Սլովենիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ընդգծել ծրագրի կարևորությունը

Կառավարության ուղերձը մասնավոր ոլորտին լինելու է բիզնեսների արդյունավետության հաշվին ինքնարժեքները նվազեցնելը․ վարչապետ

Նախկին փոխնախարարը, Ալեն Սիմոնյանի հարսը և մյուսները ընդունել են մեղքը. նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Պապիկյանը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորությունները

ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությն այցելել է Երասխ և Եղեգնաձոր

Կարգալույծ է հռչակվել Տեր Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ կլինի

Հայհոյել, հրմշտել են պարեկներին, դանակահարել նրանցից մեկին․ 23-ամյա երիտասարդը կալանավորվել է

Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվել է չկայացած

Գալստանյանը համակիրների հետ գնացել է Գեղարքունիք (տեսանյութ)

Մոտավորապես 80 հազար քմ փոսալցման աշխատանքներ ենք արել այս տարի. Ավինյան

ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտները այլևս երբեք չեն կարող չեղարկվել. Տիգրան Ավինյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 5-ին

Այո, ասել եմ՝ 7-10 օր, չեմ խաբել. Վազգեն Գալստանյան (տեսանյութ)

Ցավոք, բավական մեծ թվեր կլինեն՝ հաշվի առնելով ընդգրկվածությունը. Սանոսյանը՝ աղետի գոտու վնասների մասին

Վաշինգտոնի Ազգային օպերայում կայանալիք Վերդիի «Օթելլոյի» համերգային կատարման գլխավոր դերակատարը կլինի Արսեն Սողոմոնյանը

Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին