Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիկոլ Փաշինյանի՝ Լի Կեցյանին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները գալիս են պատմության խորքից՝ ունենալով փոխադարձ վստահության ու հարգանքի ամուր հենք: Երեք տասնամյակ առաջ միջպետական հարաբերությունների հաստատումը մեր երկրներին ու ժողովուրդներին հնարավորություն տվեց բացելու նոր դարաշրջան, զարգացնելու և ամրապնդելու փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ:

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը և մեծապես կարևորում Չինաստանի հետ գործընկերության հետագա համակողմանի, կայուն և հետևողական զարգացումն ու ընդլայնումը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անցած ժամանակահատվածում զգալի արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, գիտության և կրթության, մշակույթի և միջմարդկային փոխանակումների և շատ այլ բնագավառներում:

Հայ-չինական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնելու՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր: Այս առումով կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը, որը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում:

Չինաստանը Հայաստանի կողքին է եղել այս տարիների ընթացքում նաև Չինաստանի կառավարության կողմից տրամադրված անհատույց օգնության շրջանակում իրականացված ծրագրերով։ Մեր երկրների փոխադարձ սատարման և գործակցության վերջին օրինակներից է «Քովիդ-19» համավարակի դեմ համատեղ պայքարը։

Այս նշանակալի հոբելյանի կապակցությամբ կուզենայի հայտնել իմ պատրաստակամությունը Ձեզ հետ միասին ջանքեր գործադրելու հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն»:

Տպել
919 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք