Կոռուպցիայի դեմ պայքարում ավելացել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց քանակը

Ըստ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության՝ 2021թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմիններում հարուցվել է 798 քրեական գործ, ինչը 35.2%-ով կամ 434 դեպքով պակաս է 2020թ. համեմատությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշվում է, որ 2018-2021թթ. ցուցանիշների ուսումնասիրությունը փաստում է, որ 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում ինչպես տվյալ, այնպես էլ 2019թ. գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի կտրուկ աճ, ինչը պայմանավորված է եղել հատկապես այդ երկու տարվա ընթացքում մինչև 2018թ. կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիներից, այլ սուբյեկտներից աննախադեպ քանակությամբ հաղորդումների ստացմամբ: Վերջին երկու տարիների ընթացքում արձանագրվում է այս միտումների անկում:

Բացի այդ, վերջին տարիներին իրավապահ մարմինների կողմից կոռուպցիայի դեմ տարված և շարունակվող ակտիվ, նախաձեռնողական և շոշափելի պայքարը տալիս է դրական արդյունք կոռուպցիոն վարքագծից ձեռնպահ մնալու գիտակցության արմատավորման առումով: Այս բնույթի հանցագործությունների նվազմանը նպաստել է նաև կոռուպցիոն հանցագործությունների պատճառների և պայմանների, հայտնաբերված պետական շահերի խախտումների վերացման նպատակով ՀՀ դատախազության կողմից պատկան մարմիններին բազմաթիվ միջնորդագրերի ներկայացումը: 2021թ. ընթացքում միայն կոռուպցիոն քրեական գործերով դատախազների կողմից ներկայացվել է 95 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ (72) 32%-ով ավելի:

Դրանց քննարկման արդյունքում ձեռնարկվել են առարկայական միջոցներ, ընդհուպ՝ խախտում թույլ տված պաշտոնատար անձանց պաշտոններից ազատումներ, ոլորտները կարգավորող իրավական ակտերի բարելավումներ, որոնք ևս նպաստել են կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի նվազմանը:

2021թ. ավարտվել է կոռուպցիոն բնույթի 730 քրեական գործի վարույթ, որը նախորդ տարվա արդյունքից ավելի է շուրջ 2%-ով: Շարունակվել է իրագործվել նախորդ տարիներից որդեգրած՝ ոչ մեծ կամ միջին ծանրության կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու պարագայում օրենքի պահանջների լիարժեք առկայությամբ լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու և գործուն զղջալու, ոչ արդարացնող այլ հիմքերով քրեական գործով վարույթը կարճելու քաղաքականությունը։ 2021թ. ընթացքում ավարտված քրեական գործերից 129-ի վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով:

Հատկանշական է, որ կոռուպցիոն բնույթի հարուցվող, վարույթում քննվող քրեական գործերի քանակական նվազման ֆոնին 2021թ. ավելացել են ինչպես քրեական հետապնդման ենթարկված անձանց, այնպես էլ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի, դատի տրված անձանց քանակը: Մասնավորապես՝ ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ, այն դեպքում, երբ 2020թ. 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 187 քրեական գործ 433 անձի վերաբերյալ, 2020թ-ին՝ 183 գործ 410 անձի վերաբերյալ:

ՀՀ դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 83 քրեական գործ 150 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 53-ով 97 անձ դատապարտվել է, որից 30-ը՝ ազատազրկման:

ՀՀ դատախազությունը շարունակել է դատարաններում կոռուպցիոն գործերով մեղադրանքների պաշտպանության շրջանակներում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից տևականորեն զրկելու լրացուցիչ պատիժներ պահանջելու իր որդեգրած ուղեգիծը: Արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկված 18 անձի նկատմամբ կիրառվել են նաև նման լրացուցիչ պատիժներ:   

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով տարվա ընթացքում հայտնաբերվել է 4.5 մլրդ ՀՀ դրամի չափով պատճառված նյութական վնաս, վերականգնվել է 400 մլն ՀՀ դրամը։

Առանձին դեպքերում դատախազական ակտերի կայացման արդյունքում շրջադարձային տեղաշարժեր են եղել ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես է պատճառված վնասների վերականգնման առումով: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի կողմից միայն մեկ քրեական գործով քննիչի կայացրած՝ քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը 2021թ. վերացնելու, քննություն իրականացնելու արդյունքում 2022թ. հաջողվել է վերականգնել համայնքին պատճառված 805.4 մլն ՀՀ դրամի չափով վնաս:

Տպել
689 դիտում

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար