Աշակերտների մտքի և երևակայության թռիչքը տեսնելը շատ կարևոր է. մեկնարկել է «Համադպրոցական գիտության փառատոնը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝  Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում մարտի 26-ին մեկնարկել է «Համադպրոցական գիտության փառատոնը»:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Փառատոնին, որն անցկացվում է երկրորդ անգամ, ներկայացվել են Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցներից առաջադրված անհատական ու թիմային 35 հետազոտական նախագծեր։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտները՝  իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ։

Համադպրոցական գիտության փառատոնին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, հայաստանյան հանրակրթական դպրոցների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են համադպրոցական գիտության փառատոնում ներկայացված հետազոտական նախագծերին, առաջարկված գաղափարների, նորարարության կիրառելիության և այլ հարցերի շուրջ զրուցել դրանց հեղինակների հետ։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է համադպրոցական գիտության փառատոնի նկատմամբ հետաքրքրության  բարձրացումը և մասնակից դպրոցների աշխարհագրության ընդլայնումը։

«Կարևոր խնդիրը դպրոցական տարիքից աշակերտի մտքի և երևակայության թռիչքը տեսնելն է։ Փառատոնի աշխատանքները դիտարկելով՝ մենք տեսանք, թե ինչպիսի կրեատիվ մտքեր ունեն մեր դպրոցականները․ դա իսկապես տպավորիչ է։ Իհարկե, այս տարիքի երեխաներից գիտական լուրջ հայտնագործություններ և գիտական մտքի նորարարության ակնկալիքներ չենք կարող ունենալ, բայց   աշակերտների սուր միտքն առօրյա խնդիրներում կիրառական դարձնելու առումով հետաքրքիր լուծումներ կարող ենք ստանալ։ Երբեմն ամենաբարդ խնդիրների լուծումներն անգամ կարելի է պարզ ձևակերպել։ Ներկայացված նախագծերից մի քանիսն ինձ համար լավ իմաստով շատ անսպասելի էին»,- նշել է Վահրամ Դումանյանը։

Նախարարը նկատել է, որ կային դպրոցներ, որոնք մի քանի նախագծեր էին ներկայացրել և ցանկություն հայտնել, որ հաջորդ փառատոնին մասնակից դպրոցների թիվն ավելի մեծ լինի։ Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախարարությունն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք կիրականացնի։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ կարևորել է այն իրողությունը, որ համադպրոցական գիտության փառատոնի հայաստանյան փուլի հաղթողները մասնակցելու են նաև համաշխարհային մրցույթին։

«Համադպրոցական գիտության փառատոնի գլխավոր նպատակն աշակերտների շրջանում գիտության հանդեպ սեր արթնացնելն է, նրանց գիտությանը մոտեցնելը, որը բխում է ՀՀ կառավարության ռազմավարությունից»,- նշել է նա։

«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև դասախոսություններ, ցուցադրվել են գիտափորձեր։ Փառատոնում 4 անվանակարգերով (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն) ներկայացված հետազոտական նախագծերի գնահատումը կիրականացնի 12-հոգանոց մասնագիտական ժյուրին, որը ձևավորվել է Գիտության կոմիտեի կողմից և ընդգրկում է ոլորտային առաջատար գիտական կազմակերպությունների գիտաշխատողներին։

Հաղթողների անունները կհրապարակվեն առաջիկա օրերին: Հաղթող ճանաչված նախագծերն առցանց եղանակով կներկայացվեն ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ համադպրոցական գիտության փառատոն անցկացվել է 2021 թվականին, որի արդյունքում հաղթող ճանաչված 2 աշակերտական թիմերը նույն տարվա մայիսի 16-21-ը մասնակցել են Regeneron ISEF–2021 առցանց միջազգային մրցույթին:

«Քվանտ» վարժարանի կողմից ներկայացված «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» նախագիծը (Դավիթ Գյուլամիրյան, Ռոբերտ Սիմոնյան, Կարեն Ալեքսանյան, ղեկավար` Գրիգոր Աղաբաբյան) «Ներկառուցված համակարգ» («Embedded system») անվանակարգում արժանացել է 4-րդ կարգի մրցանակի` ստանալով 500 ԱՄՆ դոլար դրամական պարգև։

Տպել
1053 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ