Մեկնարկել է նոր ծրագիր Շիրակի մարզի աշխատունակ միածնող ընտանիքի մայրերի համար

Գյումրիում մարտի 26-ին ազդարարվել է «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի մեկնարկը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արաբական Միացյալ Էմիրությունների և Զայեդ հիմնադրամի անմիջական աջակցությամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի համագործակցությամբ իրականացվող կրթական նոր ծրագրի շահառուները միայնակ մայրերն են լինելու:

Ծրագրում կընդգրկվեն Շիրակի մարզի աշխատունակ միածնող (միակողմանի ծնողազուրկ, միայնակ մոր, ամուսնալուծված անձի) ընտանիքի մայրեր։ Առաջնահերթություն տրվելու է նրանց, ովքեր՝ դիմելու պահին չեն աշխատում, ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ունեն երկու և ավել անչափահաս երեխա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ առաջիկայում վերապատրաստման ծրագիր կիրականացվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

«Հաշվի առնելով այն հանգամանը, որ քսանմեկերորդ դարում բարձր տեխնոլոգիաները խիստ կարևոր նշանակություն ունեն՝ փորձում ենք հենց այդ ոլորտում լուծել կանանց և տղամարդկանց աշխատանքային  հավասարությունը: Այս ծրագիրը հնարավորություն կտա ստանալ կրթություն, վերապատրաստվել և նոր տեխնոլոգիական գործիքների միջոցով կայուն զբաղվածություն ունենալ»,- ասաց նախարարը:

Նման ծրագրերով փորձ է արվում զբաղվածության խնդիրը լուծել: Ըստ Հայաստանում ԱՄԷ դեսպանության հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամիի, այսօր մեկնարկած ծրագիրը միտված է խթանելու կանանց զբաղվածությունը, կնոջ ներգրավվածությունը ՏՏ ոլորտում, ցանկալի աշխատանք գտնելու և կայանալու հարցում:

«Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Զայեդ հիմնադրամի անմիջական աջակցությամբ: Մոտ քսան հազար ԱՄՆ դոլարի շրջանակում իրականացվող ծրագրի դասընթացները տևելու են վեց  ամիս: Այս փուլի համար նախատեսվում է ներառել  մոտ քսան շահառու»,-տեղեկացրեց Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան ևս լրագրողների հետ զրույցում կարևորեց ծրագիրը գործազրկության մեծ ցուցանիշ ունեցող Շիրակիում մեկնարկելու հանգամանք:

Սա Հայաստանում ԱՄԷ դեսպանության ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  հետ առաջին համագորձակցությունը չէ:

«Սա ինքնին կանանց հզորացման ծրագիր է, կարծում եմ, որ ցանկացած գործում աղքատության հաղթահարման լավագույն միջոցը մարդկանց կարողություններ, հմտություններ տալն է։ Ինչու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ընտրվեց, քանի որ այստեղ պահանջարկն ավելի ընդգծված է։ Ընտրել ենք խոցելի խմբերի կանանց, սրանով ցույց տալով, որ կինը հզոր է, նա շատ հմտություններ ունի, որը կարող է ծառայեցնել և հասարակության և պետության համար։ Եթե փորձը հաջողվի, ապա կկարողանանք շարունակականություն ապահովել»,-ասաց Շիրակի մարզպետը:

Բաղդասարյանը նաև նկատեց, որ չի կարելի ասել, թե նմանատիպ առանձին ծրագրերով կարելի է սոցիալական խնդիրներին ամբողջական լուծում տալ, բայց որ սա ևս մեկ լավ գործիք է, դրանում համոզված է:

Սամսոն Մատինյան

Տպել
1010 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ