Ահաբեկչությունից մազապուրծ հայ ընտանիքի իրական պատմություն. ֆիլմ՝ Դիանա Մալենկոյի եւ Մելիքովի դերակատարմամբ

Մարտի 7-ին Երեւանում մեծ էկրաններ կբարձրանա հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմը: Մարտի 8-ից սկսած՝ այն կլինի արդեն բոլոր կինոթատրոններում: Իրական պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի ռեժիսորը Արման Գեւորգյանն է:

Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորում են դերասանուհի Դիանա Մալենկոն եւ կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովը: Այն հազարավոր կիլոմետրերով հայրենիքից հեռու ապրող հայ երիտասարդի մասին է, որին սերը դեպի հայրենիքն ու սիրած աղջիկը ստիպում են գնալ անձնազոհության. երիտասարդը, կյանքը վտանգելով, իսլամական ահաբեկիչների գերությունից փորձում է փրկել սիրիահայ աղջկա ընտանիքի անդամներին: Պատմության հիմքում երկու պատմություններ ու մարդկային ճակատագրեր են խաչվում: Սիրիահայ ընտանիքի աղջկա կերպարը մարմնավորում է Դիանա Մալենկոն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մալենկոն մանրամասներ պատմեց ֆիլմի նկարահանման ընթացքից, իր զգացողություններից եւ «Վերադարձ»-ում իր կերպարի մասին:

«Մարմնավորում եմ Մարիայի կերպարը: Մարիան Նյու Յորքում է ապրում, ունի երազած կյանքը, աշխատանքը, սիրելի մարդուն: Ամեն ինչ փոխվում է, երբ գալիս է Հայաստան: «Կարծում եմ՝ այստեղի դիտակետից նայելով օվկիանոսի այն կողմին՝ շատ բան է հասկանում: Այսպիսի դեպքերի մասին ինքս շատ եմ լսել եւ ունեմ շատ ընկերներ, որոնք Մարիայի նման են վարվել»,- ասաց դերասանուհին:

Մալենկոն նաեւ նկատեց՝ Հայաստանը, իր բազում խնդիրներով ու դժվարություններով հանդերձ, մի յուրահատուկ բան ունի՝ չես կարողանում կտրվել. «Այդ զգացողությունը նմանեցնում եմ ընկերներով ուշ ժամի մեր հավաքույթներին: Բոլորի քունը տանում է, սենյակի ծխից հազիվ ես տեսնում դիմացինին, շոգը խեղդում է, ոմանք վիճում են, ոմանք՝ սիրում, ոմանք էլ անտարբեր նստած են, բայց ոչ մեկը չի ուզում հեռանալ, բաց թողնել պահը: Երևի սերն է պատճառը, ու կերպարս էլ այդ սենյակի ու ծխի մեջ գտնում է իր սերը»:

Մալենկոն պատմեց, որ ֆիլմի նկարահանումները շատ հաճելի են ընթացել:

Յուրին մարմնավորում է գլխավոր հերոսին, ու ֆիլմում իր կյանքից էլ շատ դրվագներ կան: «Ֆիլմի նկարահանումներից կառանձնացնեմ օդապարիկով թռիչքը: Սկզբում քիչ բարձրության վրա նկարահանեցինք տեսարանը, որից հետո առանց տեսախցիկների ու խմբի շարունակեցինք այն: Վայրէջք կատարեցինք Հայաստանի ամենագեղեցիկ դաշտավայրերից մեկում: Դեռ արեւածագ էր, սարյանական դաշտը ներկվել էր արեւի գույնով, շուրջը ոչ ոք չկար. միայն բնության ու Հայաստանի ձայնն էր: Այդ պահին ինձ թվում էր, որ արևը միայն այստեղ՝ մեր լեռնաշխարհի համար է այդքան գեղեցիկ ծագում: Ֆիլմն ինձ համար հենց այդ զգացողության մասին է»,- զգացողություններով կիսվեց նա:

Գլխավոր կերպարներից մեկը մարմնավորող Յուրիի հետ ծանոթ չի եղել: «Յուրին հրաշալի մարդ է, ուրախ եմ, որ այդքան լավ նոր ընկեր ունեմ»,- ասաց դերասանուհին: Խոսելով «Վերադարձի» բուն ասելիքի մասին՝ նկատեց՝ ֆիլմում արծարծվող իրական պատմությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ մարդու ճակատագիրը՝ կապ չունի Հայաստանում, Կիպրոսում կամ աշխարհի մյուս ծայրում, կապված է դժվարության, պայքարի, հերոսության հետ:

Ռեժիսոր Արման Գեւորգյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ «Վերադարձ»-ի նկարահանումները սկսել էին 2019 թվականից, սակայն պրեիմիերան անընդհատ հետաձգվում էր՝ պայմանավորված կորոնավիրուսով, 44-օրյա պատերազմով եւ այլ պատճառներով:

Ռեժիսորը ցանկացավ առանձնակի շեշտել Յուրիի դերը: Նշեց, որ երաժիշտը մասնակցել է հունական «Ձայնը» նախագծին, ինչը ֆիլմում եւս ներկայացվում է որոշ դրվագներով:

«Ֆիլմն իրական պատմության հիման վրա է, բայց՝ գեղարվեստականորեն համեմված: Արծարծվում է երկու պատմություն՝ պայծառ սիրո եւ Սիրիայից փախչող հայ ընտանիքի: Բազմաթիվ դժվարությունների ու ապրումների վերջում այդ երկու պատմությունները խաչվում են»,- ասաց ռեժիսորը՝ նկատելով՝ «Վերադարձ»-ը պայծառ պատմություն է, այն ապրելու, սիրելու ու ստեղծագործելու հույս կտա դիտողին:

Ֆիլմում նկարահանվել են նաեւ դերասաններ, Լուիզա Ղամբարյանը, Արսեն Լեւոնյանը, Անահիտ Կիրակոսյանը, Ալեքսանդր Խաչատրյանն ու Սարգիս Գրիգորյանը:

Լուսանկարները «Հայկական ժամանակ»-ին տրամադրել է «Վերադարձ»-ի ստեղծագործական թիմը

Տպել
2110 դիտում

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ