Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը. Քերոբյանը գյուղացիներին հորդորեց շատ մշակել հողերը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Էկոնոմիկայի նախարարության մի շարք նախագծերի:

Մասնավորապես մի նախագծով ՀՀ կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ գնաճ է գրանցվել՝ 2.5-3 անգամ:

«Փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում: Մենք խոսեցինք գյուղացիների, ֆերմերների հետ, որոշեցինք հանդես գալ փոքր ֆերմերներին աջակցելու ծրագրով: Մասնավորապես՝ մինչև 3 հա տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը»,- ասաց նախարարը և հավելեց, որ 3 հա-ի սահմանափակումը դրել են այն պատճառով, որ ավելի խոշոր հողօգտագործողներն իրենց արտադրողականության հաշվին արդեն նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը, և հետևաբար աջակցության կարիք ունեն միայն փոքր ֆերմերային տնտեսությունները:

Նախարարը գյուղացիներին կոչ արեց մաքսիմալ շատ մշակել հողերը, որովհետև, նրա խոսքով, ակնկալվում է պարենային անվտանգության մարտահրավեր:

«Մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»,- ասաց Քերոբյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծեց, որ պարարտանյութերի վաճառքի 50 տոկոսը սուբսիդավորելու մասին այսօր ընդունած որոշմամբ՝ Կառավարությունն արձագանքում է շուկայում առկա գնաճին։

«Ինչպես տեսնում ենք, վերջին 2 տարում գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում անընդհատ. առաջինը քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Եվ այս առումով, այո՛, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում»,- ասաց վարչապետը։

Միակ լավատեսականը, ըստ Փաշինյանի, կարող է լինել ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության զարգացումը։

Մեկ այլ նախագծով էլ Կառավարությունը կփորձարկի անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման ծրագիրը։

Նախագիծը ներկայացնելիս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այն ուղղված է անասնապահության՝ տավարաբուծության, խոզաբուծության եւ թռչնաբուծության ոլորտների տնտեսությունների խոշորացմանը։

«Այս երեք ուղղություններով մեր ինքնաբավության մակարդակը բավական ցածր է, և մենք կարիք ունենք, ինչքան հնարավոր է, խոշոր գյուղատնտեսական համալիրներ ձևավորելու»,- ասաց Քերոբյանը։

Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել խոշոր ներդրումների կապիտալ ծախսերի 35 տոկոսը։

Տպել
3313 դիտում

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին