Հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ բարեփոխումներ. Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին:

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալները, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։

Նախարար Հակոբ Սիմիդյանը, ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և  արձանագրել, որ Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև առկա է ավելի քան 12 տարվա համագործակցության հաջողված փորձ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ CNF-ի օժանդակությամբ համատեղ ծրագրեր են իրականացվում, ակնառու է աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Նախարարը նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը չափազանց կարևորում է և գնահատում կատարված աշխատանքը, ինչպես նաև հույս է հայտնել, որ նման ձևաչափի հանդիպումները նոր ազդակ կհաղորդեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին և համագործակցության մակարդակի ավելի բարձր նիշ կսահմանվի։

Իր հերթին պարոն Մյունխմայերը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ օգտավետ համագործակցության համար, որի արդյունքում հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ բարեփոխումներ։

Նա խոստացել է անել հնարավորն արդյունավետ  համագործակցության շարունակականության պահպանման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հետ համագործակցության մի շարք աշխատանքային հարցեր և ընթացիկ ու առաջիկա ծրագրեր։

Քննարկվել է շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում կառուցվածքային փոփոխությունների հարցը և համագործակցության նոր ծրագրեր ներգրավելու հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել Կովկասի բնության հիմնադրամի և շրջակա միջավայրի նախարարության միջև  2009թ. մայիսի 22-ին կնքված շրջանակային համաձայնագրին, որը, ի թիվս այլի, նախատեսում է ԿԲՀ-ի կողմից դրամաշնորհների տրամադրում որոշակի ԲՀՊՏ-ների` նույն համաձայնագրով սահմանված «Ընթացիկ ծախսերը» ֆինանսավորելու համար։

Նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ առաջիկայում աշխատանքային հանդիպումների և քննարկումների միջոցով կփորձեն առավել համակարգային անդրադառնալ թեմային։

Տպել
854 դիտում

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին