Երևան
18 °C
Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ էին հասել, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման հանրապետական պատգամավոր, հետախուզման մեջ գտնվող Գևորգ Կոստանյանը մինչ վերջերս շարունակել է մնալ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հաստիքացուցակում և աշխատավարձ ստանալ:
Տեղեկության իսկությունը ստուգելու համար կապ հաստատեցինք ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ղազանչյանի հետ: Վերջինս, լսելով մեր հարցը, բորբոքվեց և պատասխանեց, որ տվյալ անձը, այսինքն՝ Գևորգ Կոստանյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում չի աշխատում՝ չպատասխանելով այլ հարցերի:
Մեզ հուզող մյուս հարցերի պատասխանները ստանալու համար գրավոր հարցմամբ դիմեցինք Ղազանչյանին՝ մասնավորապես հարցնելով, թե Գևորգ Կոստանյանը կոնկրետ ո՞ր ժամանակահատվածից սկսած այլևս Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հաստիքացուցակում չէ:
Օրեր հետո մեզ զանգահարեց մի տղամարդ և նշեց, որ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ ուղարկված մեր հարցմանը չեն կարող պատասխանել՝ պատճառաբանելով, թե անձնական տվյալների պաշտպանության հարց կա, և երրորդ անձի, այսինքն՝ այս պարագայում Գևորգ Կոստանյանի թույլտվությունն է հարկավոր, որպեսզի տրամադրեն պահանջվող տեղեկատվությունը:
Մեր պահանջին ի պատասխան, որ ցանկանում ենք գրավոր պատասխանեն հարցմանը՝ աշխատակիցն ասաց՝ հեռախոսը կփոխանցի տնօրենին:
Հեռախոսազանգին պատասխանած անձը ներկայացավ Անահիտ Ջիջյան անուն-ազգանունով և, ի զարմանաս մեզ, ասաց, որ այժմ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պարտականություններն է կատարում: Պարզվեց, որ Լիլիթ Ղազանչյանը թողել է պաշտոնը:
Տնօրենի պաշտոնակատարն այս անգամ էլ խնդրեց՝ իր անունով ուղարկենք գրավոր հարցում: Օրեր հետո մեր հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել են, որ իրավասու չեն տրամադրել նման տեղեկատվություն՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի:
Ի՞նչ է սահմանում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ կետը. խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը:
Այսպիսով՝ նախկին տնօրենի՝ Լիլիթ Ղազանչյանի հավաստմամբ՝ Կոստանյանը ինստիտուտի հաստիքացուցակում չէ, սակայն թե ո՞ր ժամանակահատվածից սկսած, պարզ չէ:
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց
Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել
Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն
Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք
Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները
Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան
«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)
Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է
Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները
Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած
Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից
Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա
Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները
Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել
Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած
Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է
Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ
Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)
Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք
Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով
Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք
Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին
Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
© 2024 Հայկական ժամանակ