Սարսափում ես, թե ով է տասը տարի եղել երկրի ղեկին, աղետ է, աղետ. Սաֆարյան

17/02/2022 schedule21:38

Մարդ, ով Արցախի ձայնը բանակցություններում կտրել է, 1998-ին իշխանության զավթումը հիմնավորելու համար անձամբ հայտարարել է, որ Հայաստանի անունից ինքը պետք է խոսի Արցախի փոխարեն, այսօր պահանջում է, որ Արցախը խոսի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից այսօր հրավիրված ասուլիսում վերջինիս կողմից հնչեցված մտքերին:

Գրառումն մյուս հատվածը՝ ստորև.

«Այն որ թղթին գրվածը չի հասկանում, դա գիտեինք, բայց որ չի հասկացել նաեւ 1999թ. ԵԱՀԿ Ստամբուլի փաստաթուղթը, դա աղետ է։ Ասում է՝ քանի որ Արցախի վերաբերյալ պարբերությունում գրված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, դա հաղթանակ է։ Բայց շրջանցում է, որ հենց ինքը 1998-1999թթ. բանակցում էր Ընդհանուր պետության տարբերակը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ «Արցախը Ադրբեջանի հետ ընդհանուր պետություն է կազմում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում», անունն էլ՝ Ադրբեջան։ Բա որ Ստամբուլում 1999-ին այդ «պարագրաֆում հաղթում էիր», ինչո՞ւ էիր նույն թվականին թղթի վրա համաձայնում «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում մեկ պետություն» կազմելուն:

Ասում է՝ բանակցություններից վախենում եմ, քանի որ թուրքերը զապիսը միացնելու են ու ասեն՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետեւաբար՝ ոչ մի անկախություն։ Եթե անգամ կառչում է Փաշինյանի խնդրահարույց ձևակերպումներից, բայց, միեւնույնն է, թուրքերը մեր դեմ մինչեւ հիմա ոչ թե նման զապիսներ են դնում, այլ միջազգային փաստաթղթեր, նույն Ստամբուլի փաստաթուղթը, որը Քոչարյանը հպարտորեն ասում է՝ ես եմ ստորագրել, ու դա Լիսաբոնից հետո հաղթանակ է....

Ասում է՝ վախենում եմ, որ բանակցություններում Արցախի իշխանություններին որպես հայկական համայնք նստեցնեն ադրբեջանական համայնքի դեմ դիմաց... Ասում է մեկը, ով, 92 թ. չլսելով արտգործնախարար Րաֆֆի Հովհանիսյանին, այլ լսելով Ժիրայր Լիպարիտյանին, գնում է Հռոմի հանդիպմանը, որտեղ հենց իրեն հավասարը հավասարի նստեցնում են Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչի դեմ։ Գործուղման եւ օրապահիկի փողերը ստանալիս Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է ձեռնպահ մնալ, չի  լսում՝ փողերը գրպանն է դնում եւ հայդե Հռոմ, սաֆարիի։ Այս ամենը ինքս եմ հրապարակել Արցախի, տարածքներ ճանաչել-չճանաչելու շուրջ Գալուստ Սահակյանի եւ ՀՀԿ-ի հետ թեժ բանավեճում, «Հրապարակ» թերթում կարծեմ 2009-ին թե 10-ին հրապարակելով նաեւ լիքը անհայտ փաստաթղթեր....

Աղետ է, աղետ։ Ու սա դեռ մի փոքր մասն է։

Զարմանում եմ՝ նա իրո՞ք հասկանալու խնդիրներ ունի, թե՞ այդպես ցույց տալը ձեռնտու է....

Դե եկ սրբազան ու մի խենթացի...»

Տպել
2358 դիտում

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում