Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է, եթե նրանք պատրաստ են դրան առանց նախապայմանների. Դավիթ Բաբայան

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին, նկատեց՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելն ու համապատասխան արձանագրությամբ ամրագրելը մեր Կառավարության և ՀՀ-ի բոլոր կառավարությունների նպատակներից է։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, նկատեց՝ դա գերնպատակ է:

«Այդ պայմանագիրը կարող է լինել այն ժամանակ, երբ կկարգավորվի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Ադրբեջանը պետք է պատրաստ լինի խաղաղ կարգավորման, պետք է պատրաստ լինի ճանաչել այն փաստը, որ Արցախը չի լինելու իր կազմում: Բայց մենք չենք տեսնում այդ պատրաստակամությունը, նրանք շարունակում են իրենց հայատյաց քաղաքականությունը: Այ, երբ պատրաստ լինեն, այդ հաշտության պայմանագիրը կկնքվի»,- շեշտեց Բաբայանը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու մասին խոսելիս էլ՝ Արցախի արտաքին գործերի նախարարն ընդգծեց՝ դա բարդ գործընթաց է:

«Այստեղ պետք է հաշվի առնվեն մի շարք նրբություններ: Սահմանազատման գործընթացը չի կարող փոխկապակցված լինել Արցախի հետ: Դրա մասին հայտարարել է նաև Ռուսաստանը, ինչը մենք բարձր ենք գնահատում: Սահմանագծման և սահմանազատման գործընթացն իր հետ խաղաղություն պետք է բերի: Պետք է հաշվի առնել իրականությունը, որում մենք ապրում ենք: Այս գործընթացները չպետք է բերեն հարաբերությունների էլ ավելի լարման»,- ընդգծեց Արցախի պաշտոնյան:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Բաբայանն ասաց՝ մեր պետությանն ուղղված մի մեծ սպառնալիք էլ Թուրքիայից է գալիս:

«Հետևաբար այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է: Խնդիրը հետևյալումն է՝ կողմերն ինչպիսի հրամայականով են առաջ շարժվում: Եթե Թուրքիան նույնպես պատրաստ է առանց նախապայմանների, ապա հնարավոր է: Իսկ իրենց նախապայմանները բոլորս գիտենք՝ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից հետ կանգնում: Արմատական փոփոխություններ պետք է ակնկալել Թուրքիայից: Եթե դա տեղի չունենա, հարաբերությունների կարգավորումը լինելու է բարդ»,- կարծում է Բաբայանը:

Պաշտոնյան հիշեցրեց՝ տարբեր ժամանակներում ՀՀ ղեկավարները փորձել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել. «Ամեն անգամ այդ նախապայմանները գործում էին: Եվ, եթե տասնամյակների ընթացքում նրանց դիրքորոշումը չի փոխվել, չեմ կարծում՝ մեկ ամսում փոխվելու է»:

Սահմանների վերաբացմանը Արցախի ԱԳ նախարարը դրական է վերաբերում. «Ցանկացած պետություն առաջնորդվում է իր շահերով՝ անվտանգային, սոցիալական, տնտեսական և այլն: Պետք է պրոֆեսիոնալ հաշվարկ անել և տեսնել, թե Թուրքիայի հետ հարաբերություններն ինչ վտանգներ են պարունակում տնտեսական առումով: Ես կողմնակից եմ հայրենական արտադրողի շահերի պաշտպանմանը: Պետք է տեսնել՝ սահմանների բացումը դրան կվնասի՞, թե՞ ոչ: Որպես քաղաքական գործիչ և տնտեսագետ՝ կարծում եմ, որ պետք է սկսել շատ փոքրից՝ տնտեսական աշխուժությունն ապահովելու համար, որպեսզի ՀՀ-ի տնտեսությունը չկլանվի Թուրքիայի կողմից»,- շեշտեց Բաբայանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1778 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ