Դուք առաջին դեսպանն եք, ում հետ հանդիպում եմ նախարարի կարգավիճակը ստանձնելուց հետո. Հակոբ Սիմիդյանը Լիտվայի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ողջունելով հյուրերին, նախարար Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։

«Լիտվան աշխարհում առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։ Հայաստանի կառավարությունը չափազանց կարևորում է մեր երկրների միջև ջերմ և գործընկերային հարաբերությունները։ Խորհրդանշական եմ համարում նաև այն զուգադիպությունը, որ  Դուք առաջին դեսպանն եք, ում հետ հանդիպում եմ նախարարի կարգավիճակը ստանձնելուց հետո»,-նշել է նախարարը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ կառավարության «10 մլն» ծառ նախաձեռնությանն առաջիններից արձագանքելու և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում լիտվական անտառ հիմնելու համար և տեղեկացրել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խնամում և ամենայն հոգատարությամբ են վերաբերվում մեր երկրների բարեկամության խորհրդանիշ անտառը։

Իր հերթին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հղում անելով մեր երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտական և քաղաքական երկխոսության առկայությանը, պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս ջանքեր գործադրել ուղղված Շրջակա միջավայրի նախարարության հետ երկարաժամկետ համագործակցությանը։

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Գրառման մեջ նաև ասված է.

«2021 թվականից մեկնարկել է «Ապակե և պլաստիկ թափոնների կայուն կառավարման համակարգի զարգացում» ծրագիրը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և Լիտվայի Հանրապետության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության մասնակցությամբ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Թափոնների կայուն կառավարում. Լիտվայի փորձը և ԵՄ տեսլականը» խորագրով վեբինար, ինչպես նաև ՀՀ 5 ներկայացուցիչների (շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանի գլխավորությամբ) մասնակցությամբ ուսուցողական այց է կայացել Լիտվա։ Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են ապակյա և պլաստիկ տարաների դեպոզիտային (վերադարձման) համակարգի լիտվական առաջադեմ փորձին և ուսումնասիրել մոդելի ներդրման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում։

«Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է ՀՀ-ում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման աշխատանքները՝ որպես հանձնառություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման պարտավորությունը մինչև 2023թ. իրականացնելու համար կարևոր է օրենսդրական շրջանակի մշակումը։

Հաշվի առնելով արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցությունը լիտվական կողմի հետ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2021թ. դեկտեմբերի պաշտոնապես դիմել է լիտվական կողմին՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման շրջանակներում օրենսդրական շրջանակի մշակման օժանդակության համար։Տիկին Ստանիտե-Տոլոչկիենեն պատրաստակամություն է հայտնել օժանդակել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ծրագրի կյանքի կոչման հարցում։

Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի փոփոխության ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրում՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Էլեկտրակայանի տեղադրումը ֆինանսավորվել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության կողմից:

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը առանձնակի շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին՝ Հայաստանում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ակտիվ գործունեության համար։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին և պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ ավելի առողջ և պաշտպանված  շրջակա միջավայրի»։

Տպել
888 դիտում

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը