«Տրտունջք» ստեղծագործությունը Պետրոս Դուրյանի գլուխգործոցն է. Թուրքիայում հայերն ապրում և ստեղծագործում են հայերեն

«Տրտունջք» ստեղծագործությունն անմահ Պետրոս Դուրյանի գլուխգործոցն է: Երբ երաժիշտ Նորայր Դեմիրճյանը հանճարեղ բանաստեղծի խոսքերի հիման վրա խաղաղ և լուսավոր երաժշտություն ստեղծեց, ինձ մնում էր այդ խաղաղությունը փայփայելով՝ զգայուն կերպով երգել: Մեծ պատասխանատվություն զգալով՝ ցանկացա տեսահոլովակ նկարահանել և լավագույնս ոգեկոչել «Սկյուտարի սոխակ»-ին՝ վաղամեռիկ բանաստեղծ Դուրյանին ծննդյան 170-ամյակի առթիվ՝ այցելելով իր շիրիմին և երգը լսելի դարձնելով հոգուն:  

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազ Չաղլըչուպուքճու

«Ոչ միայն Թուրքիայում, այլև բոլոր օտար երկրներում հայերեն երգելը, այդ ասպարեզում իբրև հայ ներկայանալն ու կյանք վարելը բավականին դժվար է: Սա արդեն քաջություն է, որը նյութական ակնկալիքներ չունի, այլ անհրաժեշտ պահանջմունք է: Հայերեն երգելն ինձ համար գերագույն սեր է:

Թուրքիան բազմազգ երկիր է, և այստեղ ապրող յուրաքանչյուրը, ինչպես, օրինակ, քրդերը, զազաները, չերքեզները, լազերը և այլք, ավելի բախտավոր են, երբ իրենց մայրենի լեզվով միջոցառումների և համերգների ունկնդիր և հանդիսատես են դառնում: Գիտե՞ք՝ մենք՝ պոլսահայերս, բնույթով փոքր-ինչ ներփակ համայնք ենք: Երբ Պոլսի նշանավոր բեմերի վրա մեր կողմից ձեռնարկներ են կազմակերպվում, հրավիրյալները կրկին մենք ենք՝ միայն հայերս:

Մինչ օրս մատների վրա հաշված ձեռնարկներ են բացահայտ իրագործվել լայն հանրության համար: Այսինքն՝ հրավիրատոմսերն ու համերգների տոմսերը միշտ մեր՝ հայերի շրջանում են տարածվում: Մի կողմից, այս իրականությունը, իհարկե, հասկանալի և ընդունելի պատճառներ ունի: Ես նույնպես թուրք հանդիսատեսին դեռ չեմ ներկայացել, սակայն, ըստ իս, ժողովուրդների հետ մտերմանալու ճանապարհն արվեստն է. այդպես հնարավոր է միմյանց հասկանալ: Եվ այդ ճանապարհը միշտ պետք է բաց պահել: Ինչ վերաբերում է ինձ, ապա արդեն սկսել եմ աշխատություններ, որով նպատակ ունեմ հայկական երգերով ներկայանալ թուրք և Թուրքիայի այլ հանրություններին: Կապրենք, կտեսնենք»,- «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է պոլսահայ սիրված երգչուհի Մարալ Այվազ Չաղլըչուպուքճուն:

273605845_474208227413856_1220511565832518452_n.jpg (48 KB)

Վերջերս պոլսահայ երգչուհին հանրության դատին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը՝ արևմտահայ գրող Պետրոս Դուրյանի համանուն բանաստեղծության բառերով գրված «Տրտունջք» երգը, որի երաժշտության հեղինակն է երաժիշտ Նորայր Դեմիրճյանը: Երգչուհու խոսքով՝ երգը և տեսահոլովակը լույս տեսնելուց կարճ ժամանակ հետո սիրվեց և մեծ հաջողություններ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում, ինչի մասին նաև փաստում է տեսահոլովակի բարձր դիտելիությունը:

- Սիրելի՛ Մարալ, տարիներ ի վեր դուք Պոլսում հայ երգի ակունքներում կանգնած հավատարիմ երգչուհի եք և հանրությանն եք ներկայանում հայկական սիրված երգերով՝  օրինակ ծառայելով, հիշեցնելով, որ հայը պետք է իր երաժշտական ժառանգությանը տեր կանգնի: Ի՞նչը նպաստեց Ձեր երաժշտական նախընտրության ձևավորմանը, որտե՞ղ այդ սերը սերմանվեց։

- Ես ծնվել եմ Պոլսում՝ երաժշտասեր և օրինապաշտ հայախոս ընտանիքում: Հայրս և մայրս երաժշտական ականջ և քնքուշ ձայն ունեին: Տան մեջ հաճախ էին երգում և լսում տարբեր լեզուներով երգեր: Դեռևս մեկ տարեկանում արդեն գրավել էի մեծերի և ծնողներիս ուշադրությունը, հենց այդ ժամանակվանից էլ սկսել եմ մեղեդիներ երգել. լսածս արագորեն վերարտադրում էի: Հայրս եկեղեցու երգչախմբերի մեջ էր երգում: Ես փոքր էի, երբ նրա հետ գնում էի եկեղեցի և լսում Ս. Պատարագը: Երբ դարձա ութ տարեկան, մասնակցեցի Պոլսի Թաքսիմի Սուրբ Հարություն եկեղեցու «Լուսավորիչ» ԴԴ երգչախմբի նոր կազմավորված մանկական խմբի աշխատություններին: Այնտեղ էլ սովորեցի Եկմալյան Պատարագը և շարունակեցի երգել: Երբ հետագայում երգչախմբի ղեկավարությունը ստանձնեց պոլսահայ տաղանդավոր երաժիշտ, խմբավար Հակոբ Մամիկոնյանը, սկսեցինք սովորել նաև հայկական ժողովրդական երգեր: Ու հետզհետե հայկական երգերը դարձան հոգուս սնունդը:

- Ինչպե՞ս են ընդունվում Ձեր երգերը լայն հանրության՝ մասնավորապես թուրք երգասերների շրջանում։

- Իմ երգերը հասանելի են համացանցի տեսաձայնային տարբեր հարթակներում: Մեծ հպարտություն զգացի, երբ ձայնիս և կատարումներիս համար արժանացա Հայաստանի ազդեցիկ և նշանավոր երաժիշտների մասնավոր գնահատականներին: Ուշագրավ են նաև սփյուռքահայերի գնահատանքները: Իսկ թուրքերից հաճախ լսում եմ հետևյալ խոսքերը. «Լեզուն չենք հասկանում, սակայն երգն ու ձայնը ազդեցիկ են», կամ՝ «Ձեր այս ձայնով թուրքերեն կերգե՞ք»: Երգերիցս մեկի մեկնաբանությունների շարքում նմանօրինակ գրության հանդիպեցի. «Իբրև մահմեդական աստվածաբան՝ միայն ես եմ այս ձայնը լսում»: Ասել է թե տեսեք՝ մահմեդական կրոնավորը քրիստոնյայի կատարում է համավանում: Համացանցից դուրս թուրքերն ասում են, թե պետք է ներկայանամ ողջ հանրության առջև, քանի որ իմ երգարվեստով և կեցվածքով արդարացի հաջողության և գնահատանքի պիտի արժանանամ:

- Հայ դպրոցն առանց հայ ընտանիքի աջակցության մի՞թե կարող է հայորդուն հայախոս դարձնել, հայկականի սերմերը ցանել Թուրքիայում։ Ո՞ւմ ուսերին է հայի ինքնության պահպանման պատասխանատու աշխատանքը։ Ձեր ընտանիքում ի՞նչ վերաբերմունք կա այս նյութի վերաբերյալ։

- Թեև պոլսահայ վարժարանները բարձր պատասխանատվությամբ կատարում են իրենց առաքելությունը, սակայն հայերենի սերմանումն ու ամրապնդումը կատարվում է նախևառաջ ընտանիքում: Երբեք հնարավոր չէ միայն դպրոցի ջանքերով երեխային հայախոս դարձնել, եթե տանը հայերեն չեն խոսում, կամ բացակա է հայերենով որևէ զբաղմունք: Զբաղմունքների բազմաթիվ օրինակներ կարելի է թվարկել, որոնց ներգրավված է գոնե ծնողներից մեկը:

Հայերեն կարդալ ու գրելը, երգելը, երգեր միացնել և լսելը, լսեցնելը, համացանցից հայերեն տեսանյութեր դիտելը, հետաքրքիր լուրերը բարձրաձայն ընթերցելը, երգչախմբեր կամ մշակութային միություններ հաճախելը և, վերջապես, Թուրքիայի հայկական առաջին հեռուստաալիքի՝ «Լույս TV»-ի հայերեն հաղորդումները տանը երեխաներին հասանելի դարձնելը: Այս ամենը միայն այն դեպքում է իրականություն դառնում, երբ ծնողը իսկապես սիրում և կարևորում է հայերենը:

Այո՛, պատմության էջերում կան այնպիսի անհատներ, որոնք, չունենալով հայախոս ընտանիք, հետագայում դարձել են հայերենի ջատագովներ: Սակայն մենք չունենք այդօրինակ հրաշքների սպասելու ճոխությունը հատկապես այս երկրում: Մեր ընտանիքում որդուս ծննդյան օրվանից սկսած՝ նրա հետ խոսել ենք հայերեն: Ավելին՝ վերոնշյալ զբաղմունքներն էլ, բարեբախտաբար, ունենք մեր տանը:

- Հայաստանի հետ Ձեր կապը ինչպե՞ս ձևավորվեց, առաջիկայում հայրենիքում ի՞նչ ծրագրեր ունեք։ Հայաստանն ինչպիսի՞ն է Ձեր աչքերում։

- Ա՛խ, Հայաստան...

Ի՛մ սեր, ի՛մ հարազատ։ Երկուսուկես տարի առաջ ձայնասկավառակս թողարկելուց անմիջապես հետո հայրենիքում էի՝ այցելել էի ծանոթացնելու ինձ և իմ գործունեությունը: Իսկ անցած հոկտեմբեր ամսին կրկին ճամփորդեցի Երևան, այս անգամ՝ տեսահոլովակի նկարահանումների առիթով: Ինչպես նաև փափագ ունեի «Եռաբլուր» բարձրանալ, հարգանքի տուրք մատուցել և աղոթել նահատակների հոգիների համար:

Հայաստան այցելություններիս ժամանակ բազմաթիվ մարդկանց հետ ծանոթացա, քաղցր բարեկամություններ ստեղծեցինք և մինչ օրս կապի մեջ ենք: Հայաստանն ասես իմ մայրը, իմ հայրը, իմ զավակը լինի: Երբ այն խաղաղ է՝ երջանիկ, ես ինձ երջանիկ եմ զգում: Երբ տխուր է՝ վիճակը խառն է, տրամադրությունս ուղղակի իջնում է: Չէ՞ որ ազգս մեծ ցավերի, տառապանքների միջով է անցել, և ունենք մեկ հատիկ երկիր՝ մեկ հատիկ հայրենիք: Ուզում եմ՝ խաղաղ երկինք ունենա, միշտ առաջ քայլի: Ես և իմ նմանները զբոսաշրջիկի աչքերով են տեսնում, մեկնաբանում Հայաստանը: Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ: Նրա համը, հոտը, անուշը, կծուն...Կյանքի պայքարը հասկանալու համար պետք է այնտեղ կյանք վարել: Անպայման փափագում եմ հայրենիքում համերգով ներկայանալ և, ինչու ոչ, նաև նոր գործեր ձեռնարկել հայ երաժիշտների համագործակցությամբ:

273640852_488116059349202_5403456366410424100_n.jpg (107 KB)

- Իբրև պոլսահայ՝ ի՞նչ վերաբերմունք ունեք հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող զարգացումների հանդեպ։ Պատերազմից հետո գծվող նոր ճանապարհը ո՞ւր է տանելու մեզ։ Հավատո՞ւմ եք, որ մշակույթը կարող է դառնալ խոր վերքի նորոգիչ ուժ։

- Մենք՝ շարքային քաղաքացիներս, առհասարակ չենք կարող ամբողջովին գլուխ հանել քաղաքական անցուդարձից: Ակնհայտ է, որ ներկա պայմաններում գերտերություններն են որոշում և պարտադրում ճնշել որևէ երկրի՝ որոշակի խնդիրներ լուծելու համար, որից հետո էլ որևէ պատճառ է մեջտեղ գալիս և կտրուկ փոխում իրավիճակը՝ ամեն ինչ հասցնելով դեպի սկիզբ՝ նախկին վիճակին: Անձնապես հակված չեմ մեկնաբանել, քանի որ պատմությունն արդեն մեզ շատ դասեր է տվել: Շատ դաժան վերջաբանով պատերազմ տեղի ունեցավ, որի հետևանքով Հայաստանն ունեցավ մեծ կորուստներ և վիրավորներ: Ցավը նոր է, վերքը՝ խոր և բաց: Ամեն դեպքում, ուզում եմ բարին մտածել, հույսս չկորցնել: Երկու երկրների միջև հարաբերությունն ու դիվանագիտությունը թվում է՝ ամեն տեսակետից ուշացած են: Հուսանք՝ նոր զարգացումների ընթացքում այսուհետ դրական ձեռքբերումներ կլինեն՝ առանց անցանկալի պարտադրանքների:

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

Տպել
6797 դիտում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը