«Պոլլի». Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը՝ նոր գեղարվեստական ֆիլմում (լուսանկարներ)

Ռեժիսոր Արտյոմ Հարությունյանը նոր գեղարվեստական ֆիլմ է նկարում: Այն կոչվում է «Պոլլի»: Աշխատանքները մեկնարկել են փետրվարի 5-ից: Արտյոմը նաեւ պրոդյուսերն է: Ֆիմը դրամա, դետեկտիվ, արկածային ժանրերում է:

Ներգրավված են դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանն ու Արամ Կարախանյանը: Առանցքային դերակատարում ունեն 12-ամյա Նարեկն ու իր «Պոլլի» անունով շունը: Ի դեպ, ֆիլմը հենց տղայի ու իր հավատարիմ ընկերոջ՝ «Պոլլի»-ի մասին է:

Արտյոմ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նկարահանումները բավականին բարդ են ընթանում, քանի որ շան հետ են աշխատում: «Հայաստանում դեռ նման բան չի նկարահանվել: Երեխայի եւ շան շուրջ է պտտվում ֆիլմի գլխավոր առանցքը»,- ասաց ռեժիսորը:

Արծարծվում են նաեւ Հայաստանի բնապահպանության ու որսագողության խնդիրները: Քննադատում են Հայաստանում իրականացվող որսագողությունը՝ շեշտելով Կարմիր գրքում հայտնված կենդանիների պահպանման կարեւորությունը:

«Պոլլի» ֆիլմի հերոսը՝ Նարեկը, ամեն ինչից ավելի երազում է, որ իր ծնողները միավորվեն ու է՛լ երբեք չբաժանվեն։ Տեխնոլոգիաներով տարված խելացի տղան գտնում է մի իսկական շուն՝ ոտքը վիրավոր: Նա վախից փախչում է: Երեկոյան Նարեկը նկատում է, որ շունն իրենց տան մոտ է: Նա խղճում է շանը, ոտքը վիրակապում ու մորից թաքուն պահում նկուղում: Տղան ու շունն ընկերանում են: Սակայն այս ամենից հետո գյուղում սկսում են տարօրինակ դեպքեր կատարվել...

Բուժքրոջ կերպարը մարմնավորում է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Նա «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսի՝ 12-ամյա տղայի մոր կերպարը: «Գլխավոր հերոսի մայրն եմ, մասնագիտությամբ էլ՝ բժշկուհի: Ֆիլմում բոլոր իրադարձություններն սկսում են այն բանից հետո, երբ որդուս հետ գնում եմ գյուղ»,- ասաց Ներսիսյանը՝ չցանկանալով շատ փակագծեր բացել:

Դերասաններից Բաբկեն Չոբանյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նկարահանումները մի քանի օր առաջ են սկսվել եւ այժմ ընթացքի մեջ են: «Մանկապատանեկան լսարանի համար նախատեսված ֆիլմ է, քննիչի կերպար եմ մարմնավորում, հետաքննություն եմ վարում»,- ասաց Չոբանյանը: Նա նաեւ հայտնեց, որ այս պահին «Պոլլի»-ն միակ ֆիլմն է, որում ներգրավված է: Այս տարի առայժմ զբաղվածություն չունի նաեւ թատրոններում:

273553550_1398996850556897_1567738052854246996_n.jpg (239 KB)

Լուսանկարները տրամադրել է Արտյոմ Հարությունյանը

Տպել
7955 դիտում

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա