Հավաքարար, կոշկակար, մատուցող. Դիջեյ Վակցինան տարբեր աշխատանքներ է անում, գումարը տրամադրում հիվանդ երեխաների բուժմանը

Դիջեյ Վակցինան (Արուսիկ Մկրտչյան) նոր բարեգործական նախաձեռնություն է սկսել: Նա, տարբեր աշխատանքներ կատարելով, գումար է վաստակում, որպեսզի հասույթը փոխանցի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վակցինան պատմեց, որ այս տարվա սկզբին է նման նախաձեռնություն սկսելու գաղափարն առաջացել: «Տարին նոր էր սկսվել, եւ ուզում էի մի բարի գործ անել: Պատերազմից հետո մի շրջան եղավ, որ ես էլ, ինչպես բոլորը, շատ կոտրված էի, մոտիվացիա չունեի ոչնչի: Ճիշտ է, այդ ընթացքում փոքր բարեգործական ծրագրերի էի մասնակցում, սակայն որ որպես մեծ ծավալի աշխատանք սա է»,- պատմեց նա:

Դիջեյն անում է ամենատարբեր աշխատանքներ. կազմակերպությունների եւ անհատների հետ համաձայնության գալով՝ մեկ օրով նրանց մոտ անցնում է աշխատանքի, ապա՝ այդ մեկ օրվա վաստակածը փոխանցում հիմնադրամին: Արդեն հասցրել է 14 տեսակի աշխատանք կատարել. երկու տեղ աշխատել է որպես մատուցող, եղել է ադմինիստրատոր, հավաքարար, կոշկակար, վարսահարդար, լրագրող, խանութում վաճառող, մոտիվացիոն թրենինգ վարող, չրեր է պատրաստել, աշխատել է նաեւ հսկիչ եւ մուլտհերոս:

Ամենաքիչ աշխատավարձը եղել է 35 հազար դրամ, ամենաշատը՝ 100 հազար: «Ահռելի գումարներ չեմ կարող փոխանցել, որովհետեւ, հասկանալի է, ես տվյալ օրվա աշխատավարձն եմ փոխանցում: Միեւնույն ժամանակ, հետեւողները նաեւ հասկանում են, որ նույն աշխատանքի համար սովորական պայմաններում, բնականաբար, իրենք չեն կարող այնքան վարձատրվել, որքան ես, քանի որ ինձ գործ առաջարկողները նախապես իմանում են, թե այդ ամենն ինչի համար է արվում: Մեկ օրում այդքան գումար վարձատրելը տվյալ կազմակերպության կողմից փոքրիկ ներդրում է»,- նկատեց Վակցինան: 

Նա նաեւ նշեց, որ դիտմամբ է ընտրում ու կատարում ամենատարբեր աշխատանքներ, որպեսզի ցույց տա, որ չկա վատ աշխատանք. յուրաքանչյուր գործ հարգանքի է արժանի: Դիջեյը, բացի գումար վաստակելուց, նաեւ իր հետեւորդներին է ծանոթացնում աշխատանքի դժվարություններին:

«Առջեւում շատ հետաքրքիր աշխատանքներ եմ դեռ կատարելու՝ կարի արհեստանոցում եմ աշխատելու, արեւային պանելներ եմ տեղադրելու, դասընթացներ եմ վարելու, անվտանգության աշխատող եմ լինելու եւ այլն»,- ասաց նա:

Վակցինան մյուս հանրաճանաչ անձանց եւս առաջարկում է միանալ իր նախաձեռնությանը եւ հնարավորության դեպքում աջակցել բուժում ստացող երեխաներին:

Խոսելով հենց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ իր համագործակցության եւ ընտրության մասին՝ նա ասաց. «Նրանց աշխատանքը շատ եմ հավանում, թափանցիկ են, բացի այդ, այդ հիմնադրամն օգնում է առողջական ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին, որոնց բուժումը պետպատվերով չի արվում կամ մասամբ է արվում: Ուզում ենք հնարավորինս շատ երեխաների օգնել, քանի որ Հայաստանում աստմա ունեցող երեխաների բուժումը պետպատվերով չի փակվում, ուստի որոշել ենք, որ օգնության միջոցով այդ երեխաների դեղերն անվճար տրամադրվի»:

Դիջեյը հետագայում հաշվետվություն է ներկայացնելու, թե քանի երեխայի բուժման ծախսերն են կարողացել հոգալ: Այս պահին հավաքված գումարը կազմում է մոտ 1 միլիոն 300 հազար դրամ, ինչը, ըստ դիջեյի, 20 օրվա համար բավականին լավ արդյունք է: Նշենք, որ Դիջեյ Վակցինան, իր հիմնական գործունեության հետ համատեղելով, բարեգործական ծրագրի համար շաբաթվա 3-4 օրն այլ աշխատանքներ է կատարում:

Խոսելով ծրագրի տեւողության մասին՝ նա ասաց, որ առաջիկա մի քանի ամիսն այս նախաձեռնությունը շարունակվելու է: «Արդեն ինձ է միացել նաեւ հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը: Հերմինեն ինքն է առաջարկել ինձ»,- նշեց Վակցինան:

Տպել
3867 դիտում

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի