«Արյան կանչը». ֆիլմ՝ պատերազմի, կյանքի շարունակության, հզոր կամքի, հայրենանվիրումի ու սիրո մասին (տեսանյութ)

Ռեժիսոր Արմեն Դալլաքյանն Արցախյան պատերազմներում զոհված տղաների հիշատակին նվիրված ֆիլմ է նկարել: Այն իրական փաստերի հիման վրա է, կոչվում է «Արյան կանչը»: Աշխատանքներն սկսել են 2020 թվականի օգոստոսից, փետրվարի 10-ին կլինի պրեմիերան:

Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ նախքան այս ֆիլմը ստեղծելը՝ Ապրիլյան պատերազմում նահատակված տղաներին նվիրված ներկայացում է բեմադրել, որը կոչել է «Ախպերս ու ես»: Ներկայացմանը հրավիրել է պատերազմում զոհվածների ծնողներին: Հետագա շփումների ժամանակ դիտելով նրանց որդիների լուսանկարներն ու տեսանյութերը՝ գաղափար է առաջացել այդ տեսանյութերի իրական պատմությունները վերափոխել, ցուցադրել գեղարվեստական ֆիլմի տեսքով:

Թե ինչո՞ւ է ֆիլմն անվանել «Արյան կանչը», ռեժիսորն ասաց. «Պատմությունից, դարավոր պայքարից ու մեր պապերի թափած արյան հետքերն անջնջելի են, այդ հողը, մեր պապերի արյունը մեզ կանչում է»:

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ալինա Ավետիսյանը, Իվետա Եդիգարյանը, Աշոտ Վարդանյանը, Արթուր Վաթյանը եւ այլք: Տղամարդ դերասանները իրական հերոսների անուններ են կրում, իսկ կին դերասանուհիներից Իվետա Եդիգարյանը մարմնավորում է կամավոր մարտի դաշտ մեկնած հերոսի կնոջ կերպարը: Ֆիլմում Իվետան խնամում է իր ու սիրելիի երեխային՝ մինչեւ ամուսինը կվերադառնա ռազմի դաշտից:

Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ առաջարկին միանգամից համաձայնել է՝ չնայած նրան, որ թեման շատ ցավոտ է: Դերասանուհու խոսքով՝ հեշտ համաձայնելուն նպաստել է նաեւ ռեժիսորի դերակատարությունը, քանի որ նախկինում առիթ ունեցել են միասին աշխատելու: «Շատերին ես ավելի հայտնի եմ որպես կատակերգական դերեր մարմնավորող, բայց նաեւ դրամատիկ սյուժեներով գործերում եմ հանդես եկել: Իսկ այս կերպարը շատ դժվար էր, որովհետեւ ամեն մի նրբություն պետք էր հաշվի առնել»,- ասաց նա:

Ֆիլմում կան տեսարաններ, թե ինչպես է Ապրիլյան պատերազմում որդի կորցրած մայրը փորձում աջակցել եւ սփոփել 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատներին: Դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը Ապրիլյան պատերազմում զոհված հերոսի մոր կերպար է մարմնավորում: Ալինա Ավետիսյանն էլ կամավոր հերոսի մոր կերպարում է լինելու:

Ռեժիսորի խոսքով՝ չնայած ֆիլմը մեր կյանքի ցավալի իրադարձությունների արտացոլումն է, սակայն այն ցույց է տալիս նաեւ կյանքի շարունակությունը, հույսը, հարազատի կորուստ ապրած մարդկանց հզոր կամքն ու հայրենանվեր վարքը:

«Կան նաեւ նրբերանգներով արտահայտված հումորային դրվագներ, երբ զինվորները խրամատներում կատակում են ու միմյանց հետ շփվում: Կա սիրո գեղեցիկ պատմություն, սեր, որ ծնվում է հենց պատերազմի օրերին»,- ասաց ռեժիսորը: Դալլաքյանը նկատեց՝ այդ ամենի կողքին կա նաեւ շատ ծանր իրական պատմության նկարագիր, թե ինչպես են երկու եղբայր զոհվում: «Նրանցից մեկը զոհվում է սկզբում, եղբայրը փորձում է գոնե եղբոր դիակը փրկել ու տուն հասցնել, սակայն այդ ընթացքում մեջքից հրազենային վիրավորում է ստանում, ու նա էլ է զոհվում»,- հայտնեց ռեժիսորը՝ հավելելով, որ ֆիլմի ավարտից հետո ցուցադրվելու են իրական կադրեր, որոնք տրամադրել են զոհվածների ծնողները։ 

Նկարահանումները տեւել են հինգ ամիս, իրականացվել՝ Երեւանում եւ Արմավիրի մարզում։ Փետրվարի 10-ի պրեմիերայից հետո ֆիլմը ցուցադրվելու է նաեւ մարզերում, այնուհետեւ՝ Վրաստանում եւ Ռուսաստանում։

Ֆիլմի հիմնական նպատակն է ցույց տալ հերոս տղաների սխրագործությունները: «Ցավոք սրտի, մենք չենք տեսել, թե տղաներն այնտեղ ինչ են արել, ինչերի միջով են անցել, բայց իրենց հեռախոսազանգերի ու տեսանյութերի միջոցով որոշակի պատկերացում ենք կազմել նրանց սխրագործությունների մասին»,- եզրափակեց ռեժիսորը:

Տպել
3761 դիտում

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմությանը մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»