Ապատեղեկատվություն, ռումբի մասին կեղծ ահազանգ. Նժդեհի մասին ֆլիմի ցուցադրումը խոչընդոտող ադրբեջանցիների անհաջող փորձերը

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Ռուսաստանի հայերի միությունը կազմակերպել էր Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, որին նախորդել ու հաջորդել են բավականին ուշագրավ իրադարձություններ:

Ռուսաստանի հայերի միությունը նախօրոք հայտարարել էր հայ պետական եւ ռազմական գործչի մասին պատմող ֆիլմի ցուցադրման մասին, ինչն էլ ադրբեջանական որոշ շրջանակների մոտ հերթական իրարանցման պատճառն էր դարձել:

Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների լիիրավ ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ ֆիլմի ցուցադրումից առաջ եւ հենց այդ օրն ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները լծված են եղել նախաձեռնությունը քարկոծելու եւ Նժդեհին որպես ֆաշիստ ներկայացնելու գործին: Նրանց կայքերը ողողված են եղել ֆիլմի ցուցադրումն անթույլատրելի համարող հոդվածներով ու կեղծ մեջբերումներով:

Վարդանյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձել է խոչընդոտել ֆիլմի ցուցադրմանը, սակայն տեսնելով, որ որեւէ արդյունքի չեն հասնում՝ կեղծ ահազանգով դիմել են ՌԴ ոստիկանություն՝ ասելով, թե իբր ՌԴ հայերի միության շենքում ռումբ է տեղադրված:

«Ֆիլմի բարեհաջող ցուցադրումն ավարտվելուն պես ՌԴ ոստիկանությունը շներով ու համապատասխան գործիքներով ներխուժեց միության շենք: Ներկայացան, որ անհայտ անձի կողմից ահազանգ են ստացել: Ներկաներին տարհանեցին արագ, ստուգեցին տարածքը, բնականաբար, ոչինչ չհայտնաբերեցին: Համոզվելով, որ ահազանգը կեղծ է եղել՝ կազմեցին արձանագրություն ու հեռացան»,- պատմեց Վարդանյանը:

Արտյոմ Վարդանյանը նաեւ հայտնեց, որ անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է անդրադարձել այդ ֆիլմի ցուցադրմանը՝ հայտարարելով՝ «ՌԴ-ում հայերի միությունը գովազդում է ֆաշիստական գաղափարխոսությամբ օժտված գործչի»:

Վարդանյանը նաեւ ցավով փաստեց, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ադրբեջանական կեղծ լրատվությանը, նշել էին, թե իբր ֆիլմը չի ցուցադրվել, խոչընդոտվել է:

«Այսօր մեր երկրում որոշ լրատվամիջոցներ կիսում են Ալիեւի մտահոգությունները, նրա կարծիքը: Շատ ցավալի է, որ մեր լրատվականները հղում են անում այդ երկրի նախագահին, այդ երկրի լրատվականին եւ նրանց տարածած ապատեղեկատվությունը բերում մեր լրատվական դաշտ: Ես երբեւէ չեմ տեսել, որ ադրբեջանական որեւէ լրատվական հղում անի հայկական լրատվականի, որը հայանպաստ որեւէ հայտարարություն է արել»,- ասաց նա:

Վարդանյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք հայ-ադրբեջանական պատերազմից հետո եղե՞լ են նմանատիպ այլ դեպքեր, երբ ադրբեջանական որոշ շրջանակներ փորձել են արհեստական խոչընդոտներ ստեղծել որեւէ մշակութային կամ այլ միջոցառման անցկացման ժամանակ: Հայերի միության ներկայացուցիչը հայտնեց, որ նման փորձեր նրանք գրեթե միշտ են անում, ինչը, սակայն, ճնշվում է, ու կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմի ակտիվությունը՝ մարում:

Տպել
4556 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ