Մեղադրական դատավճիռ և քննվող ևս 6 գործ՝ Ոստիկանության պարեկներին կաշառք առաջարկելու համար. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ Ոստիկանությունում պարեկային ծառայության ներդրումից հետո կտրուկ ավելացել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ պայմանավորված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու, դրանցով քրեական վարույթների հարուցման դեպքերը:

«2022թ. հունվարի 31-ի դրությամբ արդեն իսկ դատարան է ուղարկվել  ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննված 3 քրեական գործ: Դրանցից մեկով կայացվել է մեղադրական դատավճիռ:

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիի տարածքում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են կանգառն արգելող դեղին հոծ գծանշման ազդման գոտում կայանված «ՆիսսաՆ» մակնիշի ավտոմեքենա:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար արձանագրություն կազմելու նպատակով մեքենայի մոտ հրավիրված հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ Դ. Հ.-ն, վարչական իրավախախտում կատարելու և դրա համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու մասին պարեկի կողմից տեղեկացվելուց հետո, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար վերջինիս առաջարկել է 5000 ՀՀ դրամ կաշառք:

Նույն պահին կաշառք տալու կասկածանքով վարորդը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Քրեական գործի նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

2021թ. դեկտեմբերի 27-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանի 2022թ. հունվարի 27-ի դատավճռով Դ. Հ.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 120.000 ՀՀ դրամի չափով:

Դատարան ուղարկված մյուս երկու քրեական գործերով դատաքննությունը շարունակվում է: Դրանցով երկու վարարոդի մեղադրանք է առաջադրվել 2021թ. նոյմեբերին, տարբեր օրերի, իրենց կողմից կատարված ՃԵ կանոնների խախտման համար արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու նպտակով պարեկներին տարբեր չափերի կաշառք առաջարկելու համար: Երկու դեպքում էլ վարորդներն  անմիջապես բերման են ենթարկվել Ոստիկանության բաժիններ:

Բացի վերոնշյալը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ներկա պահին քննվում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին քաղաքացիների կողմից նույնաբնույթ պայմաններում տարբեր վարչական իրավախախտումներ չարձանագրելու համար կաշառք առաջարկելու դեպքերի վերաբերյալ հարուցված ևս 4 քրեական գործ: 2022թ. կատարված նմանաբնույթ մի քանի դեպքերի առթիվ էլ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Նշված տվյալները փաստում են, որ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների կողմից ընդգծված հետևողականություն և անհանդուրժողականություն է դրսևորվում վարորդների կողմից վարչական պատասխանատվությունից խուսափելու համար պարեկներին կաշառք առաջարկելու նկատմամբ: Չնայած դրան՝ քաղաքացիների կողմից այդ արատավոր պրակտիկան դեռևս շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազությունն զգուշացնում է, որ հանցագործություն է ոչ միայն իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք կամ որևէ այլ առավելություն տրամադրելը, այլ նաև այդպիսին խոստանալը կամ առաջարկելը: Նշված հանցավոր արարքի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:

Տրանսպորտային միջոցներ շահագործող բոլոր քաղաքացիներին, վարորդներին հորդորում ենք նախ պահպանել ՃԵ կանոնները, իսկ դրանց խախտումներ թույլ տալու դեպքում զերծ մնալ ոստիկանության ծառայողներին որևէ եղանակով կաշառք տալուն ուղղված գործողություններից:

Նման փորձերն անխուսափելիորեն հանգեցնելու են քրեական պատասխանատվության»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Տպել
868 դիտում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց