Վահագն Խաչատուրյանը չբացառեց գործող ուժի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյան այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախագահի պաշտոնում իրեն է առաջադրելու:

Հիշեցնենք՝ երեկ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի վրա:

ԲՏԱ նախարարը նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել իր թեկնածության հարցը, քանի որ դեռևս Արմեն Սարգսյանը ժամանակ ունի՝ դիմումը հետ վերցնելու: «Տեսականորեն պետք է շրջանառվեր իմ անունը՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որոնք կան նախագահի թեկնածուի համար»,- ասաց նա:

ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումը, Խաչատուրյանի խոսքով, անակնկալ չէր։ Շատ ավելի մեծ անակնկալ էր Արմեն Սարգսյանի հրաժարականը։ «Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարելի է ընդհանրապես մտածել կամ դառնալ այդ պաշտոնի մասին մտածող մարդ։ Ես իմ գործն անում էի, իմ գործը շատ էր, և իմ ամբողջ ժամանակը նվիրված էր դրան»,- ասաց Խաչատուրյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է իր կենսագրությունը խմբագրված, ու որևէ տեղեկություն չկա Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու վերաբերյալ, նախարարը նկատեց՝ դա իր մեղավորությունն է: «2017-ից ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ինձ համարում եմ անկուսակցական»,- շեշտեց Խաչատուրյանը:

Տպել
1855 դիտում

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին