ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարները հանդիպել են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:

ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ուսումնական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ. դրանք նպատակ ունեն բարձրացնելու ՏՀՏ կրթության որակը:

Ընդգծելով, որ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը բխում է կրթության ոլորտի գերակայություններից, նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների նախաձեռնողականությունը. «Որակյալ և մրցունակ կադրերի պատրաստումն ընդհանուր խնդիր է և՛ կրթության, և՛ տնտեսության համար: Ուրախ եմ, որ կրթության ոլորտի և բիզնեսի շահերի համընկնման գիտակցություն է ձևավորվում: Մենք պետք է համատեղենք ջանքերը, որովհետև առանց կրթական համակարգի չի կարող լինել որակյալ մասնագիտական հանրույթ, և հակառակը՝ առանց մասնագիտացված ընկերությունների ուսումնական հաստատություններն ու պետությունը չեն կարող լուծել որակյալ մասնագետներ պատրաստելու հարցը»:

Նախարարի խոսքով` տարիներ շարունակ ՏՏ ընկերությունները շնորհալի երիտասարդներին ներգրավում էին ոլորտ` առաջարկելով եկամտաբեր աշխատանք: Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ մրցունակ երիտասարդ ինժեներ-մասնագետներն այսօր ներգրավված չեն կրթության կազմակերպման գործընթացում: Ըստ Վահրամ Դումանյանի` ոլորտի զարգացումն ապահովվում է ոչ թե առանձին անհատների, այլ մասնագիտական դպրոցի զարգացմամբ:

Իրենց հերթին ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են կրթության համակարգի հետ կապի ամրապնդումն ու համատեղ գործունեությունը:

Նշվել է, որ վերջին տարիներին ՏՀՏ գործատուների միության հետ համագործակցությամբ Հայաստանի 10 ավագ դպրոցներում փորձարկվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաները: ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են քննարկել նաև ավագ դասարաններում «Արհեստական բանականություն» առարկայի փորձարկման հնարավորությունը` հաշվի առնելով, որ այս ուղղությունն ունի զարգացման մեծ հեռանկար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչից բխող բնագիտամաթեմատիկական և ՏՏ առարկաների դասավանդման հիմնական մոտեցումները` ընդգծելով, որ դրանց հատկացվող ժամաքանակի ծավալն ավելացվել է: Նա նշել է, որ նախկին «Ինֆորմատիկա» առարկան, ըստ նոր չափորոշչի, կոչվում է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», ինչը ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։

Առաջարկվող դասընթացի ներդրման հարցը նոր չափորոշչի պահանջներին համապատասխան քննարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նշվել է, որ 2021 թվականի սեպտեմբերից Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում է հանրակրթության չափորոշիչը, ըստ որի` միջին դասարաններից ներդրվում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ, որոնց աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՏՀՏ ընկերությունների հետ համագործակցությունը կարևոր է:

Քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կրթական ծրագրերի մշակման ուղղությամբ համագործակցելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՀՏ ընկերությունների առաջարկները քննարկելու ավելի լայն մասնագիտական խմբով:

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ՏՀՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչներ Հովիկ Մուսայելյանը («Սինոփսիս Արմենիա»), Գագիկ Էվոյանը («Հայլինք»), Արթուր Ղուլյանը («Օպտիմ Արմենիա»), Տիգրան Սիմոնյանը («ԱԿԲԱ բանկ»), Էդուարդ Մուսայելյանը (ՏՀՏ միություն):

Տպել
865 դիտում

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին