Թաղման բյուրոյի խնդիրների ու խախտումների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Երևանի դատախազի տեղակալի եւ քաղաքապետի միջև

Արդեն տեղեկացրել էինք, որ Երեւան քաղաքի դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում Երեւան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում պարզվել են շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներ:

Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարվող խախտումները եւ դրանց նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով Երեւան քաղաքի դատախազը կոնկրետ առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին:

Առաջարկվել է հրատապ կարգով քննարկման առարկա դարձնել դրանք՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքի բնակչությունն ամեն օր առնչվում է հուղարկավորության գործընթացի, հետևաբար նաև ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի, իրավահարաբերությունների թերկարգավորվածության հետ:

Դատախազության կողմից, մասնավորապես, առաջարկվել է գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանման եւ վերահսկողության բացակայության պայմաններում քաղաքացիների կողմից հողազավթումների պրակտիկան վերացնելու նպատակով գերեզմանատների  տարածքը չափագրել լիցենզավորված չափագրողների կողմից, առանձնացնել դեռևս չտրամադրված տարածքներն առանձին-առանձին այն չափերով, որը օրենքով սահմանված չափով կարող է տրամադրվել հուղարկավորության համար, համարակալել տարածքները և հուղարկավորության համար տրամադրել հերթական համարներով:

«Այս կառուցակարգը կբացառի ավելի «լավ» կամ նախըտրելի տարածքը կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում որոշակի անձանց տրամադրելու, սահմանված չափից ավելի մեծ տարածք տրամադրելու կամ գերեզմանատան տարածքից դուրս համայնքներին, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները որպես գերեզմանատեղի տրամադրելու ռիսկը:   Բացի այդ, ըստ ուսումնասիրության, «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը վերահսկողական մեխանիզմներ չունի կամ դրանք պատշաճ չի իրականացնում պարզելու համար՝ արդյոք գերեզմանատեղից վերցված և ՀՈԱԿ ներկայացված փաստաթղթերն իրականությանը համապատասխանում են, թե ոչ»,-ասվումէ  հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում է, որ ելնելով վերոգրյալից Երեւանի քաղաքապետին առաջարկվել է մշակել գերեզմանատներում հուղարկավորության թույլտվություն տալուց առաջ ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու մեխանիզմ, ինչը կվերացնի գերեզմանի վարիչների կողմից պաշտոնական կեղծիք կատարելու եղանակով գերեզմանատեղի տրամադրելու հնարավորությունը: 

«Հաշվի առնելով, որ գերեզմանատան վարիչի կողմից գերեզմանատանը բիզնես ծառայություններ մատուցելը նպաստավոր պայմաններ է ստեղծում  անօրինական վարձատրություն կամ կաշառք ստանալու համար՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է վերացնել կանոնադրությամբ արձանագրված նման լիազորությունը՝ միաժամանակ հսկողություն սահմանելով քաղաքացիների կողմից բետոնապատման ընթացքում տրամադրված գերեզմանի սահմանների պահպանման նկատմամբ: Բացի այդ, առաջարկվել է ստեղծել նման ծառայություների մատուցման համար նախատեսված էլեկտրոնային հարթակ, և ծառայությունների գումարները գանձել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ ՀՈԱԿ-ի հաշվեհամարին:

Նկատի ունենալով, որ իրավիճակը գերեզմանոցային ծառայությունների մատուցման ոլորտում գործնականում չի փոխվում անգամ հարուցված բազմաթիվ քրեական գործերի, պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված քրեական հետապնդումների պայմաններում՝ Երևան քաղաքի դատախազը բարձրացրել է ՀՀ օրենսդրության պահանջների պահանմամբ ոլորտում աշխատող անբարեխիղճ աշխատակիցների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու հարցը՝ սկսած ոլորտը համակարգող կամ ոլորտի նկատամամբ վերահսկողական գործառույթներ իրականացնող Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցներից մինչև «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ղեկավար կազմը, աշխատակիցները, գերեզմանատան վարիչները և հսկիչները»,-մանրամասնում են դատախազությունից: 

Նշվում է, որ միջնորդագրով դրվել է նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններ, «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ, գերեզմանատան վարիչ-գերեզմանատան հսկիչ քառաստիճան համակարգում կարգավորող իրավանորմերի եւ հարաբերությունների կատարման նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խստացման և կատարելագործման  անհետաձգելի միջոցառումներ սկսելու հարցը: Պատրաստակամություն է հայտնվել դատախազության կողմից, իր իրավասության շրջանակներում, ներգրավվելու համապատասխան աշխատանքներում:

Միջնորդագիրը ներկայացվելուց հետո Երևանի քաղաքապետն արձագանքել է: Բարձրացված հարցերի շուրջ արդեն իսկ նախնական քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի և Երևանի դատախազի տեղակալի միջև: Գործընթացը կրելու է շարունակական բնույթ: 

Տպել
1146 դիտում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը