Վերջին 30 տարում Հայաստանի ՔԿՀ-ներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ

Անկախացումից ի վեր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ։ Նրանցից չորսը եղել են ցմահ ազատազրկման դատապարտված, մյուսները՝ առանձնապես ծանր, ծանր եւ միջին ծանրության հանցագործություն կատարած անձինք: Այս մասին այսօր հայտարարեցին «Մեդիա» կենտրոնում հրավիրված «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը նշեց, որ օրենսդրության տեսանկյունից այդ բացը կարգավորված է, կարծես թե կան բոլոր նախադրյալները՝ այդ հարցի կարգավորման համար: Սակայն այս դեպքում հիմնական խնդիրն այն է, որ շատ հաճախ բարձրագույն կրթություն ստացող անձինք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, ինչը նշանակում է, որ նրանք հեռու են հասարակությունից, կտրված են, ինչն էլ գործնականում խնդիրներ է առաջացնում բուհերի հետ կապ հաստատելու տեսանկյունից:

Հիմնական արձանագրվող խնդիրներից մեկն այն է, որ գերատեսչությունների մեջ համագործակցությունը թույլ է, տվյալ դեպքում՝ ՀՀ արդարադատության եւ կրթության նախարարություն:

«Հիմնական բեռը թողնվում է արդարադատության նախարարության վրա, իսկ կրթության նախարարության ակտիվությունն այդ հարցում մենք այնքան էլ չենք տեսնում»,- ասաց ՀԿ նախագահը: Նա նաեւ նշեց, որ կրթության նախարարությունն իր, այսպես կոչված, չեզոքությունը հիմնականում պայմանավորում է նրանով, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բարձրագույն կրթություն ստանալու մասով օրենքի որեւէ սահմանափակում չկա:

Հովհաննիսյանի խոսքով՝ գործնականում առաջացող խնդիրները բազմաթիվ են, քանի որ բուհեր, կրթական ծրագրեր գտնելու ամբողջ բեռը թողնված է դատապարտյալների վրա: «Հիմնական խնդիրներից է նաեւ վճարի հարցը: Գիտենք, որ հիմնարկներում աշխատանքի հարցը եւս կարգավորված չէ, եւ եթե նույնիսկ ՔԿ-ում դատապարտյալներն աշխատում են, ապա նվազագույն աշխատավարձ են ստանում, որով չեն կարող հոգալ ուսման վարձի վճարի բեռը»,- նկատեց նա:

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հրայր Անանյանն էլ հայտնեց, որ այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում սովորում են ազատազրկված 5 անձինք: Նախկինում եղել են անձինք, որոնք արդեն ավարտել են, հիմնականում «Ուրարտու» համալսարանում են կրթություն ստացել, սակայն այժմ ՔԿՀ-ն համագործակցում է այլ համալսարանների հետ եւս: Դատապարտյալները սովորում են հեռակա կարգով: Հարցին, թե կա՞ն արդյոք բուհեր, որոնք հրաժարվում են համագործակցել ՔԿՀ-երի հետ, Անանյանը նկատեց. «Հրաժարվող բուհերից է Հայաստանի պետական բժշկական համալսարանը, նրանց ղեկավարությունը հայտնեց, որ բժշկական կրթություն ստացող անձը չի կարող հեռակա կերպով ուսուցանել, պրակտիկա է անհրաժեշտ»:

Ազատազրկված անձինք հիմնականում հոգեբանություն եւ իրավագիտություն են սովորում: «Մենք ունենք նաեւ մեկն դատապարտյալ, որը նախկինում շուրջ երեք տարի ուսանել է ԵՊԲՀ-ում, որից հետո հայտնվել է ՔԿ-ում: Դիմել է, ԵՊԲՀ-ն հրաժարվեց, սակայն Հայբուսակը համաձայնեց, այստեղ էլ ի հայտ եկավ վարձավճարի խնդիր, եւ անձի կրթություն ստանալը չհաջողվեց:

Գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պետրոսյանն էլ նկատեց՝ դատապարտյալները հատկապես շատ են ընտրում հոգեբանություն առարկան, որն օգնում է տվյալ անձանց ինքնակարգավորման գործընթացին: «Բացի դասապրոցեսից ու քննական պրոցեսից, մենք նաեւ հոգեբանական զրույցներ ենք ունենում»,- ասաց Պետրոսյանը:

Հռիփսիմե Պետրոսյանի կարծիքով՝ ուսանողները հիմնականում ինտերնետային գրականությունից են օգտվում, իսկ ինտերնետից օգտվելու ժամերը սահմանափակ են, գոնե ուսանողների դեպքում մոտեցումն այլ պիտի լինի, եւ ընդլայնվի այդ հնարավորությունը:

ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել։

Սակայն, բանախոսների դիտարկմամբ, կրթության իրավունքն իրացնելիս դատապարտյալները մի շարք խնդիրների են բախվում, որոնք կապված են օրենսդրական բացերի, համալսարանների եւ բանտային համակարգի միջեւ ոչ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ ազատազրկված անձանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի հետ:

«Կամ մի հայտնի արտահայտություն, երբ երեխան գնում է դպրոց, սակայն ոչինչ չի սովորում, միեւնույն է, տարբերվում է այն երեխայից, որն ընդհանրապես դպրոց չի գնում: Նույնը վերաբերում է նաեւ դատապարտյալներին»,- նկատեց ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հրայր Անանյանը: Նա նշեց, որ վերջին մի քանի տարիներին նոր տենդենց է մշակվել, երբ տարբեր մասնագետներ եւ ուսուցիչներ են այցելում ՔԿ, դասընթացներ անցկացնում դատապարտյալների համար, խմբեր են ձեւավորվում: «Անալիտիկ վերլուծություն ենք իրականացրել, եւ ՔԿ-ում այդ դասընթացների մեկնարկից հետո էականորեն իջել է դատապարտյալների ագրեսիվության մակարդակը»,- նկատեց նա:

Տպել
1090 դիտում

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ