Բրիտանական քողարկմամբ իրանական «Onyxum» ընկերության ֆինանսական բուրգի զոհ են դարձել հազարավոր ՀՀ քաղաքացիներ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2013թ-ից Իրանի տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգի մասի՝ Իրանի, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ 2016 թ-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալելու մի շարք հանգամանքներ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից:

Նշենք, որ խոսքը մեծ աղմուկ հանած «Onyxum» ընկերության մասին է, որի խաբեության ու մեքենայությունների զոհ են դարձել արդեն Հայաստանի հազարավոր քաղաքացիներ: Արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ տարածքում այս ընկերության գործունեությունը համակարգող 11 անդամների:

ՔԿ-ն պարզաբանում է ընկերության գործունեության նախապատմությունն ու այլ մանրամասներ:

Այսպես՝ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն «VODA» անվան ներքո հանդես եկող հանցավոր խմբի բարձրագույն աստիճանակարգում գտնվող անդամների կազմակերպմամբ ծրագրվել և գործարկվել է բուրգի կազմում նոր անդամների և գույքային միջոցների ներգրավման՝ օրենքով արգելված և բարոյապես խեղաթյուրված համակարգ: Արդյունքում, «միջազգային հեղինակավոր ընկերության» կազմում բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռելու և այդպիսի գործունեությունից խոշոր շահույթ ստանալուն նախատրամադրելու նպատակով՝ փուլային դասընթացների պատրվակով հավաքագրել և ընդգրկել են բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով վերջիններիս հաշվառվել «voda.net», «vodanet.io» ցանցային հարթակներում և կատարել 450 ԱՄՆ դոլարից մինչև 21.000 ԱՄՆ դոլար գումարի չափով հյուրանոցային փաթեթների թվացյալ ամրագրումներ, ինչը ներկայացվել է որպես երաշխավորված ներդրում՝ ընկերության կազմում գործելու թույլտվության դիմաց։

Ավելին, ֆինանսական բուրգի կազմում կուտակված միջոցները հանցավոր խմբի կազմից դուրս գործող մասնակիցների միջև վերաբաշխումը նվազագույնի հասցնելու, ինչպես նաև նոր տուրիստական թվացյալ փաթեթներ ձեռք բերած նոր ներդրողների կողմից այդ փաթեթեների շահագործումը բացառելու նպատակով մշակվել են եկամուտների ստացման և վերաբաշխման ֆունկցիոնալ համակարգեր, ինչպես նաև փաթեթների շահագործման այնպիսի տարաժամկետում, որն ակնհայտորեն ոչ ձեռնտու պայմաններ է առաջացրել այն շահագործել ցանկացող գերակշիռ մեծամասնության համար։

2018թ-ի հունիսի 20-22-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված քրեական հետապնդումների շնորհիվ «Vodanet British LTD» ընկերության գործունեությունը կասեցվել, իսկ նրա անվան ներքո գործող «voda.net», «vodanet.io» կայքերի գործունեությունը դադարեցվել է, որպիսի հանգամանքներում ֆինանսական բուրգ հանդիսացող համակարգը տարրալուծվել և բաժանվել է մի քանի խմբավորումների միջև:

Այնուհետև հանցավոր խմբավորման մի քանի անդամներ վերակազմակերպվել ու Կանադայում հաշվառել են «Onyxum» անվանմամբ ընկերությունը և համացանցում գործարկելով համանուն «onyxum.com» կայքն ու վերախմբավորելով «Vodanet British LTD» անվան ներքո գործունեություն ծավալած կազմակերպված հանցավոր խմբավորման հիմնական համակարգողներին՝ արդեն ներգրավված մարդկային ռեսուրսներին վերատիրանալու դիտավորությամբ ստանձնել են նշված «կազմակերպության» իրավահաջորդությունը և Հայաստանի Հանրապետության տարածքում՝ արդեն մշակված և կատարելագործված մեթոդիկայով, չկոնկրետացված միասնական դիտավորությամբ շարունակել են, առանց գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, նոր ներդրողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի համալրումը։ Այդ նպատակի իրականացման համար Երևան քաղաքում և ՀՀ բազմաթիվ բնակավայրերում հիմնվել են համանուն տարածքային գրասենյակներ, որտեղ փուլային դասընթացների պատրվակով հավաքագրվել և ընդգրկվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց մոտ համոզմունք է ձևավորվել, որ կարող են մատչելի եղանակով կատարել բարձրակարգ հյուրանոցային փաթեթների թվացյալ գնումներ և իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք, որում ներգրավվելու նախապայմանը հանդիսացել է տուրիստական փաթեթ գնելը. այսինքն` որոշակի չափով գույքի ներդրում կատարելը, իսկ գումար աշխատելու միակ հնարավոր եղանակը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։

Բավարար ապացույցների հիման վրա մինչ օրս մեղադրանք է առաջադրվել «VODA» և «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հանցանքի կատարման մեխանիզմում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ  «Onyxum.com» կայքի, համանուն ընկերության գրասենյակների, համանման ծառայություններ մատուցող այլ ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելուց, քանզի էապես մեծ է հավանականությունը, որ դրա արդյունքում անձը կարող է դառնալ հանցագործության զոհ:

Տպել
18073 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ