ՀՀ ազգային արխիվում կրկին խռովություններ են. ինչու են բազմամյա աշխատակիցներն ազատվել աշխատանքից

ՀՀ ազգային արխիվում կրկին հուզումներ են: Այս կառույցում պարբերաբար են ներքին խռովություններ առաջանում: Սկզբում թվում էր, թե ամեն ինչ կապված է նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ, սակայն տնօրենի փոխվելով անգամ խնդիրները չեն վերացել, ընդհակառակը, դրանք բազմապատկվել են եւ մի փոքր էլ այլ բնույթ ու երանգ ստացել:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել ՀՀ ազգային արխիվի բազմամյա աշխատակիցներ եւ հայտնել, որ Արխիվի նոր տնօրեն Գրիգոր Արշակյանը, ճնշումներ գործադրելով եւ խորամանկ քայլերի դիմելով, իրենց ազատել է աշխատանքից:

Ըստ մեր զրուցակիցների պնդումների՝ Ազգային արխիվում աշխատանքից ազատում են տասնամյակների փորձառություն ունեցող աշխատակիցների:

Համասփյուռ Ավագյանը, որն Ազգային արխիվում աշխատում էր 2007 թվականից, համակարգել է 10 մարզերի եւ 21 տարածքային ներկայացուցչությունների աշխատանքը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ ազատվել է անհիմն կերպով, առանց նախօրոք ծանուցագիր ստանալու, եւ այլ աշխատանք չեն առաջարկել իրեն: Վերադասի բողոքից հետո Ավագյանին 2 ամսում 3 գրավոր նկատողություն է տրվել, տնօրենը մեկը կասեցրել է ոչ բավարար հիմքերի պատճառով, մյուսները բողոքարկվել են դատարանում:

«2 ատեստացիա անցած, այնուհետեւ՝ ատեստացիայի հանձնաժողովի անդամ, տնօրենի մրցույթին գրավորը 100 միավոր հավաքած անձ եմ: Մասնագիտական արխիվային օրենքի մասին թեմայով երկամյա դասընթացի եմ մասնակցել, Հայաստանի ազգային արխիվի՝ տարեկան երկու անգամ հրատարակվող «Բանբեր» ժողովածուում իմ կազմած մեթոդական մեծածավալ նյութերն են հրապարակվել»,- ասաց Ավագյանը: Նրա հավաստմամբ՝ Արխիվում տնտեսագիտական կրթությամբ եւ առանց արխիվային ստաժի պետեր ու աշխատակիցներ են նշանակվում:

Աշխատանքից ազատված Գեւորգ Կեսոյանն էլ, որը եղել է Արխիվի գիտական մասով համակարգողը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի ազգային արխիվի նոր տնօրեն Գրիգոր Արշակյանը կրկնապատկում է Արխիվում առկա խնդիրները։ Ըստ նրա՝ կարճ ժամանակ պաշտոնավարելու ընթացքում տնօրենը թույլ է տվել տարաբնույթ խախտումներ ու առերեւույթ հանցագործություններ։ Բանն այն է, որ տնօրենի մրցույթին մասնակցել է նաեւ Կեսոյանը, մրցույթում հաղթել է ե՛ւ ինքը, ե՛ւ ներկայիս տնօրենը, սակայն ներքին համաձայնություն են ձեռք բերել, որ մեկը պիտի լինի տնօրեն, մյուսն էլ՝ փոխտնօրեն: Ըստ Կեսոյանի՝ Արշակյանը խախտել է պայմանավորվածությունը, փոխտնօրեն նշանակել մտերիմ անձի, իսկ իրեն էլ մեկ այլ հաստիքի նշանակել, սակայն կարճ ժամանակ անց այն լուծարել է, հունվարի 3-ին էլ՝ Կեսոյանին ազատել աշխատանքից:

Կեսոյանը նաեւ նշեց, որ առանց պատշաճ կերպով ծանուցման եւ նոր աշխատանք գտնելու հնարավորության ստեղծման է ազատվել աշխատանքից։ Նրա պնդմամբ՝ ղեկավար կազմի աշխատակիցների պարգեւավճարները մի քանի անգամ գերազանցում են նախորդ տարի տրամադրված պարգեւավճարներին։ «Արշակյանը 1 տասնամյակից ավելի բարձրաստիճան պաշտոն է զբաղեցրել Սփյուռքի նախարարությունում, Արխիվում հավաքել է այդ նախարարությունից դուրս մղված իր ընկերներին (վարչության նախկին պետեր, Հրանուշ Հակոբյանի խորհրդական եւ այլն): Հրապարակայնորեն հայտարարել է, որ կադրային քաղաքականության մեջ առաջնորդվում է իր ընկերներին ու բարեկամներին աշխատանքի նշանակելու սկզբունքով»,- նշեց Կեսոյանը: Կեսոյանի և Ավագյանի պնդմամբ՝ տնօրենը մտածված նոր հաստիքներ է բացել իրենց համար եւ 6 ամսով նրանց այլ աշխատանքի տարել: Նրանց հավաստմամբ՝ Արշակյանն այդ ամենն արել է նպատակադրված, որպեսզի հետագայում կարողանա հեշտությամբ կրճատումներ անել:

Նա նաեւ նկատեց՝ շատ դեպքերում նոր նշանակվող աշխատողները չեն համապատասխանում հաստիքների համար պահանջվող կրթության եւ աշխատանքային ստաժի պահանջներին։

Նրանց պնդմամբ՝ Արխիվում պարգեւավճարներ են ստանում այն ղեկավարները, որոնք լուռ ու հնազանդ կատարում եմ տնօրենի պահանջը, իսկ նրանք, ովքեր խնդիրներ են բարձրացնում, գրավոր նկատողություններ են ստանում, որն ավարտվում է աշխատանքից հեռացնելով:

Մեր զրուցակիցների խոսքով՝ թույլ են տրվել բազմաթիվ այլ խախտումներ եւս։ Օրինակ՝ աշխատանքային օրենսգրքի պահանջները շրջանցելով, հավանաբար աշխատակիցներին «կառավարելի» դարձնելու նպատակով, կնքվել են որոշակի ժամկետով պայմանագրեր։

Ազգային արխիվի նախկին աշխատակիցների բողոքների եւ մեղադրանքների վերաբերյալ մենք նաեւ զրուցեցինք Արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանի հետ: Արշակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթով ընտրվելով Ազգային արխիվի տնօրեն՝ ունեցել է մի համոզմունք, որ այդ կառույցում կան մի քանի հույժ կարեւոր պաշտոններ, որոնց պիտի նշանակի իրեն ծանոթ ու վստահելի անձանց:

Նա նաեւ հայտնեց՝ ազատել է այն մարդկանց, որոնք չեն հարմարվել Արխիվում տիրող նոր իրողությունների հետ: «Մեկ տարի է, ինչ Արխիվի տնօրենն եմ, մինչ այդ ամեն ինչ լսել էինք Արխիվի մասին, այն, որ կոռուպցիա կա, տեղեկանքներ են վաճառվում, գույք են վաճառում եւ այլն: Մեկ տարվա մեջ 100 քրեական գործով են եկել այստեղ: Գալիս են, կատարողի անուն չկա, չեն կարողանում հետքի վրա դուրս գալ: Իմ առաջին հանձնարարականն այն է եղել, որ արխիվային ցանկացած տեղեկանք տրամադրողի՝ կատարողի անուն-ազգանունը տակը լինի գրված»,- ասաց նա:

Ազգային արխիվի 341 հաստիքից 35-ը կրճատվել է: Այժմ կա 306 հաստիք: «Հաստիքների կրճատման եւ օպտիմալացման հաշվին 10-30 տոկոս աշխատավարձ եմ բարձրացրել»,- նշեց Արշակյանը: Տնօրենը նաեւ հայտնեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ազատվածների մեծ մասը կենսաթոշակային տարիքի անձինք են: Նա նաեւ շեշտեց՝ իր գալուց հետո չի փոխել ո՛չ վարորդին, ո՛չ էլ քարտուղարուհուն, որը երկար տարիներ աշխատել է նախկին տնօրենի հետ: «Նախկին աշխատողների բազա եմ ստեղծել եւ իրենց էլ ասել եմ, որ հնարավորության դեպքում նրանց հետ եմ վերադարձնելու, խոսքը ոչ կենսաթոշակայինների մասին է»,- ասաց Արշակյանը:

Անդրադառնալով Համասփյուռ Ավագյանին փոխարինած անձին՝ Արշակյանը շեշտեց, որ առավել քան գոհ է այդ անձի աշխատանքից: Նկատենք, որ Համասփյուռ Ավագյանին փոխարինել է Վաղինակ Գեւորգյանը, որի հետ ժամանակին Արշակյանն աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Տնօրենը նշեց, որ տիկին Համասփյուռը վատ ղեկավար է եղել: Մեկ տարվա մեջ երկու խիստ նկատողություն է ստացել: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատողություններ է ստացել նա, Արշակյանն ասաց, որ առաջին նկատողությունը տրվել է այն բանից հետո, երբ ծառայողական քննության ժամանակ գիրքը նետել է իր վերադասի վրա. «Բոլոր աշխատակիցներն ինձ բողոք են գրել, խնդրել, որ տիկնոջ նկատմամբ կիրառենք համապատասխան քայլեր, որովհետեւ խանգարում է բնականոն աշխատանքին»:

Նա վստահեցրեց, որ տիկին Համասփյուռը կոնֆլիկտի մեջ է եղել Արխիվի երկար տարիների աշխատակիցների հետ: «Նրան հնարավորություն է տրվել մի քանի տեղ իրեն դրսեւորելու, թող կարողանար պատշաճ դրսեւորել ու կոնֆլիկտ չստեղծել»,- ասաց տնօրենը:

Ինչ վերաբերում է Կադրերի բաժնի վարիչ Նարինե Գյուրջյանի ազատմանը, Արշակյանն ասաց, որ նա կոմպետենտ չի եղել. «Գյուրջյան Նարինեն ոչ կարգապահ աշխատողներից է եղել: Նա շատ հեռու էր այն գործառույթներն իրականացնելուց, որոնք իրեն վստահված են եղել: Նրան նախատեսել էի կրճատել, բայց խնդրելուց հետո հնարավորություն տվեցի դրսեւորվելու նորաբաց կինո-ֆոտո արխիվում»: Նոր աշխատանքը 30-40 տոկոսով ավելի բարձր վարձատրվող է, քան նախորդը, սակայն, տնօրենի պնդմամբ, Գյուրջյանն աշխատանքի փոխարեն Համասփյուռ Ավագյանի հետ միասին տարված է եղել բամբասելով եւ միջանձնային հարաբերություններ պարզելով:

Տնօրենը նաեւ թվարկեց այն աշխատանքները, որոնք իր պաշտոնավարման օրոք են արվել: «Տեսահսկման, տեսաձայնագրման համակարգ ենք տեղադրել, քանի որ ԱԱԾ-ի կարգավիճակ ունի Արխիվը, այն բոլորիս հիշողությունն է: Պատկերացնում եք՝ այսքան տարի այստեղ ցանցային համակարգ չի եղել, կրիչով են փոխանցել նյութերը: Երկու գերհզոր սերվերներ ենք տեղադրում, օդափոխման նոր համակարգեր: Հերթագրման համակարգ անգամ չկա: Մարդիկ իրար չեն սպանում, հերթեր չեն գոյանում, ցիվիլիզացիա չի եղել այստեղ, որն արվում է հիմա»,- եզրափակեց նա:

Տպել
4396 դիտում

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է