Երևան
22 °C
«Մենք՝ Փարաքարում առաջադրված 3 ուժերով, քննարկել ենք համատեղ կառավարման մոդելը, և մեր նպատակը միանձնյա կառավարումը չէ»:
Այս մասին այսօր Փարաքարի ավագանու նիստից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ իրենց ընդամենը հարկավոր է համաչափ, համայնքի կայուն զարգացում:
«Մենք ի սկզբանե ձգտել ենք 3 ուժերի միջև կառավարումը համաձայնեցնելուն, չեմ կարող ամբողջությամբ փակագծերը բացել, քանի որ եռակողմ բանակցություններ են եղել, դրանք հանրայնացնելու իրավունք ինձ չեմ վերապահում: Սակայն կարող եմ հստակ ֆիքսել, որ բոլոր 3 ուժերը նախաձեռնություն են ունեցել համատեղ կառավարելու՝ ընդհուպ մինչև կառավարման 5-ամյա ժամկետը 3 ուժերի միջև բաժանելու տարբերակով, և երբ արդեն գրեթե կար վերջնական համաձայնություն, ինչ-որ պահի անջրպետ առաջացավ, և մենք չկարողացանք գալ ընդհանուր կոնսենսուսի»,- նշեց Սարիբեկյանը՝ հավելելով, որ չի կարող հանրայնացնել, թե ինչու կամ ինչպես առաջացան այդ անջրպետները:
Ըստ ավագանու անդամի՝ եռակողմ կառավարման մոդելը ոչ միայն հարմար լուծում կլիներ, այլև կարող էր օրինակ ծառայել այլ համայնքների համար:
Սարիբեկյանի հավաստմամբ՝ եռակողմ կառավարման այդ տարբերակի կիրառման դեպքում ցնցումներ չէին լինի բնակչության համար, դա կիրառելի և ընդունված պրակտիկա է ոչ միայն Հայաստանում. «Չնայած այս ամենի՝ պիտի ասեմ, որ քաղաքականությունը հաղթեց մեզ՝ Փարաքարի և մյուս համայնքների բնակիչներին»:
Հիշեցնենք՝ Փարաքարում այսօր վերջապես համայնքի ղեկավար ընտրվեց: Հրավիրված ավագանու նիստի ժամանակ «Դավիթ Մինասյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները միասին առաջադրել էին Դավիթ Մինասյանի թեկնածությունը համայնքապետի պաշտոնում, որը քվեարկությամբ հաստատվեց:
Մինչ այդ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամները վայր դրեցին մանդատները՝ լքելով նիստերի դահլիճը:
Առաջիկա 5 տարիներին կլինի համատեղ կառավարում, այսինքն՝ 2,5 տարի կառավարելու է «Դավիթ Մինասյան» դաշինքը, հաջորդ 2,5 տարին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն:
Դավիթ Մինսյանը պաշտոնապես երդվելու է հունվարի 12-ին:
Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին
Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին
Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ
Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը
Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը
Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ
Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան
Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան
Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ
Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է
Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը
Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ
Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան
Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է
Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան
Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին
Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին
Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան
Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ
Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան
«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը
Նոր նշանակում քննչական կոմիտեում
Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին
Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան
Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ
Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին
Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին
Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը
Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)
Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը
Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն
Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա
Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան
© 2024 Հայկական ժամանակ