Հայաստանը չէր կարող այդ որոշումը չկայացնել, քանի որ դա մեր պարտավորությունն է ՀԱՊԿ-ի շրջանակներում. քաղաքագետ

Ղազախստանում արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են անցկացվում։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հեղուկ գազի թանկացման հետ կապված։ Իսկ հետո բողոքի ակցիաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ և վերածվեցին անկարգությունների ու զինված բախումների:

Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի գնի բարձրացման որոշումը, սակայն անգամ դա և կառավարության հրաժարականը երկրում իրավիճակը չկայունացրին: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բողոքի ցույցերի համատեքստում հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը. մինչ այդ Ղազախստանի անվտանգության խորհուրդը ղեկավարում էր երկրի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը: Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ահաբեկչական սպառնալիքը կանխելու հարցում օգնելու խնդրանքով։

Հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղազախստանի Հանրապետություն կուղարկվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով: Դրանք ներառում են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։

Նշենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաների մասնակիցները փորձել են գրավել պետական նշանակության մի շարք շինություններ, Ալմաթիի ոստիկանության շենքը։ Վերջին տվյալներով՝ Ղազախստանում անկարգությունների ժամանակ անվտանգության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 748-ը վիրավորվել է: Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը զգուշացրել է, որ իշխանություններն ամենախիստ միջոցները կձեռնարկեն ցուցարարների նկատմամբ, քանի որ անկարգությունների հետևանքով տուժած և սպանված իրավապահների թիվն աճում է: Ականատեսները հայտնում են, որ զինված ցուցարարները, որոնք իշխանությունների կողմից ընկալվում են որպես ահաբեկիչների արտաքին հսկողության տակ գործողներ, փակում են 7-րդ հիվանդանոցի մուտքերը՝ թույլ չտալով հիվանդներին կամ բժիշկներին ներս մտնել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, անդրադառնալով Ղազախստանում ստեղծված իրավիճակին, ընդգծեց՝ ինքը Ղազախստանի հարցերով մասնագետ չէ, բայց ընդհանուր տրամաբանությունից հասկանում է, որ գազի գնի բարձրացումը եղել է պատճառներից մեկը՝ ակցիաներ սկսելու, սակայն դա միակ պատճառը չէ։

«Տեսանելի պատճառը, այո, գազի գնի բարձրացումն է։ Բոլորս գիտենք, որ Ղազախստանում ավտորիտար համակարգ է, և ժողովուրդը դժգոհ է Նազարբաևների կլանից, որովհետև վերջին տարիներին այնտեղ օլիգարխիան շատ է հարստացել, և այստեղ կան խոր պատճառներ։ Ակցիաների հիմնական պատճառը ներքին խնդիրներն են։ Ժողովուրդն այս կերպ արտահայտում է իր ցասումը»,- նկատեց քաղաքագետը:

Ստեփանյանի խոսքով՝ այժմ հեղափոխությունը մտել է երկրորդ փուլ. «Հեղափոխությունները հիմնականում ունենում են արտաքին շահառուներ։ Ղազախստանում իշխանությունը լուրջ վտանգի տակ է, մեքենաներ են այրում, մարդիկ են մահանում, և այստեղ արդեն գործում են արտաքին շահեր։ Նույն ՀԱՊԿ-ի զորքերի մտցնումը Ղազախստան այդ արտաքին շահերի արտացոլումն է։ Եթե հաշվի առնենք, որ բախումներին մասնակցում են նաև իսլամիստ ռադիկալները, փորձ է արվելու նաև խաղալ Թուրքիայի դեմ։ Արևմուտքն էլ դեռ չեզոք է պահում իրեն, որևէ լուրջ հայտարարություններ չեն անում»։

Դիտարկմանը, որ Հայաստանում բավականին բուռն ընդունվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որի համաձայն՝ Հայաստանը նույնպես ՀԱՊԿ-ի շրջանակներում պատրաստվում է խաղաղապահներ ուղարկել Ղազախստան։ Հայ հասարակությունը հիշեցնում էր, որ երբ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի եռակողմ հայտարարությունից հետո շարունակում էր ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, ո՛չ ՀԱՊԿ-ն և ո՛չ էլ կոնկրետ Ղազախստանը որևէ գործողություններ չձեռնարկեցին, այլ հակառակը՝ Ղազախստանի իշխանությունները շնորհավորում էին Ադրբեջանին հաղթանակի առթիվ, Ստեփանյանը նկատեց՝ հոգեբանական վերքերը պետք է մի կողմ դնենք այս պահին և նայենք իրադրությանն այլ հայացքով։

«Մեր դեպքը և Ղազախստանում խժդժությունների դեպքերը լրիվ այլ են ՀԱՊԿ-ի, մասնավորապես՝ Ռուսաստանի համար։ Ռուսաստանն ակնհայտ շահ ունի Ղազախստանը պահելու իր ազդեցության տիրույթում։ Մեր դեպքում Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են Ռուսաստանի համար նույն հարթության վրա։ Այստեղ Ռուսաստանն ունի խնդիր երկու երկիրն էլ պահպանել. չէր կարող միակողմանի որոշում կայացնել։ Իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ ՀԱՊԿ-ում որոշումները միակողմանի են կայացվում, և կայացնողը Մոսկվան է։ Հիմա վերադառնանք Հայաստանին։ Հայաստանը չէր կարող այդ որոշումը չկայացնել, քանի որ դա մեր պարտավորությունն է ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ցավոք սրտի, Հայաստանը շատ փոքր երկիր է, որ կարողանա եղանակ փոխել ՀԱՊԿ-ի ներսում։ Եթե Հայաստանն այս որոշումը կայացնելիս որոշակի օգուտներ է ստանալու, ապա ես դեմ չեմ։ Եթե հետագայում այս քայլը հաշվի է առնվելու, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներում, ապա այդ որոշումը ես ողջունում եմ։ Եթե ՀՀ-ն զորքեր է ուղարկում Ղազախստան, քանի որ եղել է ուղղակի հրաման Մոսկվայի կողմից, և մենք շահ չունենք, ապա դա հակասում է մեր ազգային շահերին»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ կենտրոնական Ասիան վերջին տարիներին բավականին պայթյունավտանգ տարածաշրջան է դարձել։ «Այստեղ բախվում են ռուսական և թուրքական շահերը։ Նույն «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջը, որը ներկայացվում է, մեկ նպատակ ունի՝ ցամաքային՝ ոչ վերահսկվող ճանապարհ բացել դեպի միջին Ասիա։ Մեծ է վտանգը, որ, անկախ ղազախական դեպքերից, այն կարող է տարածվել նաև տարածաշրջանում»,- կարծում է Ստեփանյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ այն երկրները, որտեղ տեղի են ունենում հեղափոխություններ, անկայունության փուլ են մտնում։ «Եթե Նազարբաևին հանեն իշխանությունից, քանի որ այստեղ Տոկաևի իշխանության մասին չէ խոսքը, մտնելու է անկայունության փուլ, հարցը չի փակվելու։ Ղազախստանում կա շահերի բախում, որը շարունակվելու է»,- նկատեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է խաղաղապահների ժամանումը Ղազախստան էլ ավելի սրի իրավիճակը երկրում, Դավիթ Ստեփանյանն ասաց՝ դժվար է հարցին պատասխանել, քանի որ մինչև վերջ չես կարող հասկանալ, թե երկրի ներսում ինչ է կատարվում։

Անյուտա Աթանեսյան

Տպել
1980 դիտում

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը