Վարդենիսում համայնքապետի երդմնակալությունը կայացավ դրսում․ ավագանու անդամներին թույլ չտվեցին ներս մտնել համայնքապետարան

Այսօր Վարդենիսում պետք է տեղի ունենար նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը, սակայն ոստիկանությունն ավագանու անդամներին թույլ չտվեց մուտք գործել համայնքապետարան: 

Ոստիկանության ծառայողները մուտքը սահմանափակելը պարզաբանում էին նրանով, որ հայցադիմում կա ներկայացված Վարչական դատարան, որով վիճարկվում են ավագանու առաջին նիստի ժամանակ տեղի ունեցած ընտրության արդյունքները:

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2021թ. դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանին անցկացրել է անդրանիկ նիստ, որի ընթացքում կայացվել է երեք որոշում, որոնցից մեկով ընտրվել է համայնքապետ և նշանակվել երդմնակալության արարողության օրը:

Փաստաբանը նաև նշեց, որ հայցադիմում է ներկայացվել, բայց հայտնի չէ՝ այն վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ: Եթե առկա չեն հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ապա գործում է այն կանխավարկածը, որ առաջնային մանդատով օժտված մարմնի որոշումն իրավազոր է, և ավագանու անդամները պետք է մուտք գործեն համայնքապետարան և իրականացնեն իրենց գործունեությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին՝ Վարդենիսի ավագանու առաջին նիստի ժամանակ, Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը հայտարարել էր՝ 14 «կողմ», զրո «դեմ», զրո «անվավեր» ձայներով Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանը: «Քաղաքացիական պայմանագիր»-ը նիստին չէր մասնակցել։

Իսկ ահա այսօր էլ, քանի որ ոստիկանությունն այդպես էլ թույլ չտվեց ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք, նրանք Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը կազմակերպեցին դրսում։ 

«Ինչպես ընտրության, այնպես էլ երդմնակալության արարողության ժամանակ ստեղծվեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ։ Սակայն, ինչպես տեսնում եք, մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները՝ չընկրկելով ոչ մի դժվարության առաջ։ Վստահեցնում եմ, որ ավելի մեծ նվիրումով էլ կյանքի ենք կոչելու մեր ծրագրերը, ոչ մի դժվարության առաջ կանգ չենք առնելու։ Այս պահից սկսած՝ ձեր բոլոր խնդիրները ես համարում եմ իմը»,- նկատեց Ահարոն Խաչատրյանը։

Լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանն էլ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ոստիկանությունը թույլ չտվեց, որ երդմնակալությունը տեղի ունենար շենքի ներսում՝ շեշտեց՝ ինքը թույլ չի տվել։

«Ես չեմ թողել, որպեսզի այդ խեղկատակությունը տեղի ունենար վարչական շենքի ներսում»,- ընդգծեց Մելքոնյանը:

Նրա պնդմամբ՝ դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած ավագանու նիստն օրինական չէ, և իրենց դիմումը դատարանն ընդունել է վարույթ։ «Արձանագրություն չկա, առաջին նիստ տեղի չի ունեցել։ Ընթացքը ցույց կտա»,- ասաց նա:

Մելքոնյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ամենից շատ ձայնն է հավաքել Վարդենիս համայնքում։ 

Հիշեցնենք, որ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ստացել էր 6 հազար 163 ձայն, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4 հազար 989 ձայն և «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2 հազար 205 ձայն: Վերջին երկու դաշինքներն ընտրություններից հետո կոալիցիա են կազմել։

Անյուտա Աթանեսյան

Տպել
2960 դիտում

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը