Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները համայնքի ղեկավար ընտրեցին իրենց թեկնածուին. շենքի բակում թեժ իրավիճակ էր

Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում նորընտիր ավագանու անդրանիկ նիստն էր, որը, սակայն այնքան էլ հարթ չընթացավ:

Հիշեցնենք, որ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6 հազար 163 ձայն, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4989 ձայն և «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2205 ձայն:

Չնայած նրան, որ Վարդենիսում ՔՊ-ն հավաքել է ձայների մեծամասնությունը, 2 դաշինքները միասին կոալիցիա են կազմել: Եվ այսպիսով՝ ՔՊ-ն ունի ավագանու 13 մանդատ, երկու դաշինքները միասին՝ 14:

Նշենք, որ «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, և նա կալանավորվել է:

Նիստի հենց սկզբում Վարդենիսի համայնքապետարանի շենքից ոստիկանները բերման ենթարկեցին ավագանու ընդդիմադիր անդամներին։ Դրանից հետո ՔՊ թեկնածու Արամ Մելքոնյանը «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանի հետ վեճի բռնվեց, ավագանու անդամի թեկնածուները փոխադարձ վիրավորանքներ հասցրին միմյանց: Նիստն ընդհատվեց, և կարճ ժամանակ անց այն կրկին վերականգնվեց: ՔՊ-ն նիստին չէր մասնակցում:

Անցկացվող նիստի ընթացքում Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը հայտարարեց՝ 14 «կողմ», զրո «դեմ», զրո «անվավեր» ձայներով Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանը: 

Ահարոն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին՝ իրեն վստահելու համար: Այնուհետեւ նրանք որոշեցին, որ ավագանու նստաշրջանի առաջին օրը կլինի փետրվարի 8-ին: Սակայն ավագանու նիստը չէր արձանագրվում, քանի որ աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը հեռացել էր առաջին նիստից հետո:

Նշենք, որ մինչ այդ ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրա Մանուչարյանը հայտարարել էր՝ իրենց ոչ ոք չի տեղեկացրել, որ ավագանու ընդհատված նիստն այսօր շարունակվելու է, այն պետք է լիներ հունվարի 3-ին, այդ պատճառով էլ իրենք չէին մասնակցում:

Նիստի ավարտից հետո ընդդիմության կողմնակիցները հավաքվել էին համայնքապետարանի դիմաց, կոտրեցին պատուհանի ապակին:

Լրագրողների հետ զրույցում Արամ Մելքոնյանի հայրը, որը ՔՊ-ի թեկնածուն է, նույնպես միացել էր հավաքված քաղաքացիներին: Լրագրողների հետ զրույցում նա շնորհավորեց ընտրված թեկնածու Ահարոն Խաչատրյանին:

Տպել
2079 դիտում

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին