Միջնորդագիր Լոռու մարզպետին՝ երեք գյուղերի ապօրինի օտարված հողամասերը վերադարձնելու հարցով

Լոռու մարզի դատախազության հսկողության ներքո ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում 2020թ. օգոստոսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված 3 քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել է մարզի «Ագարակ, Լեջան և Յաղդան նախկին համայնքներում (ներկայումս ընդգրկված են Լոռի Բերդ խոշորացված համայնքում» նույն սխեմայով իրականացված՝ համայնքապատկան հողամասների ապօրինի օտարման, դրանք վարձակալական հիմունքներով, օրենսդրության պահանջների խախտմամբ շահագործելու դեպքեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Մասնավորապես, քննություններով պարզվել է, որ Ագարակ, Լեջան և Յաղդան համայնքների նախկին ղեկավարները, նախապես տեղյակ լինելով կապի օպերատոր ընկերության կողմից իրենց համայնքների վարչական տարածքներում բջջային ալեհավաք կայան կառուցելու մտադրության մասին և ընդառաջ գնալով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ստեփանավան» սպասարկման գրասենյակի պետ Ա. Բ.-ի առաջարկին՝ 2015թ. հոկտեմբերին համայնքային սեփականության բնակավայրերի կամ գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,01 հա, 0,015 հա 3 հողամասեր, հակառակ համայնքի շահերի, ձևական անցկացված աճուրդով 17000 կամ 25.000 դրամով օտարել են ձևականորեն հաղթող ճանաչված՝ մի դեպքում Ա Բ-ի կնոջը, մի դեպքում՝ որդուն, երրորդի պարագայում՝ ազգականին:

Հողամասերը ձեռք բերելուց ընդամենը օրեր անց վերջիններս դրանք  վարձակալությամբ 40.000-ական դրամ ամսեկան վարձավճարի դիմաց տրամադրել են նշված ընկերությանը և մինչև 2020թ. հուլիս վարձավճարի տեսքով յուրաքանչյուր հողամասի պարագայում ստացել ընդհանուր՝ շուրջ 1.800.000-ական ՀՀ դրամ եկամուտ:

Ընկերությունը հողամասերն օգտագործել է նպատակային նշանակությանը ոչ համապատասխան. առանց հողաշինարարական և քաղաքաշինական փաստաթղթերի դրանց վրա կառուցել է բջջային ալեհավաք կայան, ինչը դիտավորությամբ համայնքների ղեկավարների կողմից չի կասեցվել, ընկերությունը վարչական պատասխանատվության չի ենթարկվել:

Այսինքն ոչ միայն տևական ժամանակ համայնքները զրկված են եղել իրենց գույքի օգտագործման արդյունքում խոշոր չափերի եկամուտ ստանալու օրինական հնարավորությունից, այլ նաև ներկայումս առերևույթ կատարված հանցագործության հետևանքները դեռևս չեն վերացել, համայնքների վարչական տարածքներում դեռևս շարունակում են գործել կապի օպերատորի հետ կնքված վարձակալության պայմանագրերը, ինչի ուժով ապօրինաբար շարունակվում է վարձավճարների գումարների ստացումը:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է Լոռու մարզպետին՝ շեշտելով  մարզպետարանի իրավասությունների շրջանակներում համայնքի հետ գործակցությամբ նշված բնակավայրերի օրինական շահերի և իրավունքների շարունակվող խախտումները վերացնելու անհրաժեշտությունը:

Մանավորապես, մարզի դատախազն առաջարկել է միջնորդագրի քննարկման արդյունքում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ՀՀ Լոռու մարզի Լեռի Բերդ խոշորացված համայնքի նշված երեք բնակավայրերի համայնքապատկան հողամասերի օտարման վերաբերյալ օրենքի խախտմամբ իրականացված աճուրդներն անվավեր ճանաչելու և նշված հողամասերը համայնքի սեփականություն դարձնելու գործընթաց սկսելու ուղղությամբ:

Առաջարկվել է նաև, ըստ այդմ, իրականացնել կոնկրետ քայլեր կապի օպերատորի կողմից վարձակալության պայմանագրերը համայնքի հետ կնքելու, սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերված համայնքապատկան հողամասերի վարձակալության դիմաց ստացված և չվերականգնված եկամուտները համայնքի օգտին բռնագանձելու ուղղությամբ: 

Բացի այդ, մարզի դատախազի կողմից բարձրացվել է մարզպետարանի լիազորությունների շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, մարզի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու հարցը:

Տպել
919 դիտում

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի