Հայ երիտասարդները մասնակցել են Դելփյան խաղերին․ հաղթողներն այսօր պարգեւատրվել են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։ COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել է հեռավար ձևաչափով։

Մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, ակադեմիական, ժողովրդական և էստրադային երգեցողություն, ժողովրդական և ժամանակակից պար, կրկեսային արվեստ, ժողովրդական և փողային գործիքներ՝ բաժանված տարիքային խմբերի։ Ընդհանուր առմամբ խաղաղարկվել է մրցանակների 27 հավաքածու։

Դեկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի են ունեցել հաղթողների մրցանակաբաշխության արարողությունն ու գալա համերգը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի հայաստանյան մասնակիցներին և միջազգային ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրած ժյուրիի անդամներին և նշել, որ նման ստուգատեսներն ու միջոցառումներն ունեն ոչ միայն գեղագիտական, գեղարվեստական, այլև կրթական, հոգեբանական և քաղաքական հսկայական նշանակություն:

«Այս ձևաչափերով մենք ապահովում ենք մեր ներկայությունն աշխարհում, միջազգային տարբեր հարթակներում, իսկ դա մեր օրերում չափազանց կարևոր նշանակություն ունի, առավել ևս, որ մենք ունենք այսպիսի ներկայանալի ռեսուրս՝ պատանի տաղանդավոր, օժտված երաժիշտ-կատարողներ: Իմ կարծիքով, երաժշտության բնագավառում փորձառու և պրոֆեսիոնալ մանկավարժների շնորհիվ սերնդափոխության բնականոն ընթացքը չի ընդմիջվել, և մենք նման տարաբնույթ ծրագրերով հաստատում ենք սերնդափոխության բնականոն գործընթացները: Այս համատեքստում իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մանկավարժներին կատարած աշխատանքի և մեծ նվիրումի համար››,ընդգծել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և տեղեկացրել, որ «Դելփյան խաղերում» առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիր պատանիների մանկավարժները՝ Ծովինար Հովհաննիսյանը (ժողովրդական գործիքներ) և Հասմիկ Հակոբյանը (դաշնամուր), պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ գերատեսչական պարգևով:

«Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանի տեղեկացմամբ՝ հայ պատանիներն ու երիտասարդները, ներկայացնելով հայ արվեստն ու մշակույթը «Դելփյան խաղերում», երկար տարիներ մեծ արդյունքներ են գրանցել այս հարթակում: «Վերջին տարիների՝ համավարակով պայմանավորված դժվարություններից հետո հայ երեխաները կրկին բարձր ցուցանիշներ են գրանցել՝ ի պատիվ իրենց և մանկավարժների կատարած ահռելի աշխատանքի»,- երեխաների հաջողություններն արձանագրելով՝ շեշտել է Նելլի Սարգսյանը:

«Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» նախագահ Ալեքսան Զաքյանի նշմամբ՝ Հայաստանը ընդգրկված է «Դելփյան խաղեր» կառույցում և հանդիսանում է խաղերի կազմակերպիչներից մեկը: 2000 թվականին կայացած համաշխարհային «Դելփյան խաղերից» ի վեր՝ Հայաստանը մշտապես գրանցել է մեծ հաջողություններ:

«Այս տարի ևս հայաստանյան պատվիրակությունը խաղերին մասնակցել է բոլոր անվանակարգերում և արժանացել մրցանակների. երեք 1-ին մրցանակ, երեք 2-րդ մրցանակ, ութ 3-րդ մրցանակ, և տասնութ մասնակից՝ հատուկ դիպլոմի։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը ԱՊՀ երկրների 15-րդ «Դելփյան խաղերում» թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը»,- տեղեկացրել է կոմիտեի նախագահը՝ շնորհավորելով հայաստանյան պատվիրակության բոլոր անդամներին:

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի՝ Հայաստանի հաղթողներն են՝

1-ին մրցանակ

Սարգսյան Գուռ (դաշնամուր 14-17 տ․),
Խաչատրյան Էրիկա (ժողովրդական գործիքներ 10-13 տ․),
Հարությունյան Անահիտ (ժողովրդական գործիքներ 18-25 տ․),

2-րդ մրցանակ

Հարությունյան Օվսաննա (ջութակ 14-16 տ․),
Վարդանյան Գրետա (ժողովրդական գործիքներ 14-17 տ․),
Խաչատրյան Աիդա (կրկեսային արվեստ 10-15 տ․),

3-րդ մրցանակ

Հակոբյան Սվետլանա (դաշնամուր 14-17 տ․),
Պուչինյան Արմեն (դաշնամուր 18-25 տ․),
Ղուշչյան Անի (ակադեմիական երգեցողություն 22-25 տ․),
Խորոզյան Էդուարդ (փողային գործիքներ 14-17 տ.),
Զաքարյան Արարատ (ժողովրդական երգեցողություն 10-13 տ․),
Մալոյան Ռիտա (ժողովրդական երգեցողություն 14-17 տ․),
«Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա, գեղարվեստական ղեկավար՝ Էդգար Հակոբյան (ժողովրդական պար, 10-14 տ․)
Խաչատրյան Աիդա և Գինոսյան Սերինե (կրկեսային արվեստ, 10-24 տ․)

Հատուկ դիպլոմներ

Սմբատյան Մարիամ (ջութակ 10-13 տ․),
Դանիելյան Մարի (դաշնամուր 10-13 տ․),
Մուրադյան Ֆերդինանդ (ակադեմիական երգեցողություն 22-25 տ․),
Դավթյան Լիլիթ (ակադեմիական երգեցողություն 22-25 տ․),
Գասպարյան Տիգրան (փողային գործիքներ 10-13 տ․),
Պետրոսյան Վիկտորյա (փողային գործիքներ 10-13 տ․),
Հեքեքյան Հայկ (փողային գործիքներ 14-17 տ․),
Դավթյան Սամվել (փողային գործիքներ 18-25 տ․),
Բալումյան Հայկազ (ժողովրդական երգեցողություն 14-17 տ․),
Եզեկելյան Անի (ժողովրդական գործիքներ 10-13 տ․),
Խանզադյան Նարեկ (ժողովրդական գործիքներ 14-17 տ․),
Գրիգորյան Ալեքսանդր (ժողովրդական գործիքներ 14-17 տ․),
Հովսեփյան Աբել (էստրադային երգեցողություն 10-13 տ․),
Ալբերտյան Անժելա (Էստրադային երգեցողություն 14-17 տ․),
Արծրունյան Տաթևիկ (Էստրադային երգեցողություն 18-25 տ․),
«Այաս» պարային ստուդիա, գեղարվեստական ղեկավար՝ Ասյա Թադևոսյան (ժամանակակից պար, 10-14 տ․),
Բեժանյան Անժելիկա (կրկեսային արվեստ, 10-15 տ․),
Գևորգյան Արինա և Մխիթարյան Արաքսյա (կրկեսային արվեստ, 10-24 տ․):

Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվել են ԱՊՀ 30-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների պլանի համաձայն։

Խաղերն անցկացվել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի, ԱՊՀ անդամ պետությունների՝ երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ և Միջազգային Դելփյան կոմիտեի հովանու ներքո։

ԱՊՀ անդամ երկրների հոբելյանական 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին մասնակցել են ներկայացուցիչներ համագործակցության 9 երկրներից ՝ Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստանի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն և Ադրբեջանի Հանրապետություն: Երկրների պատվիրակությունների կազմում ընդգրկված էր 729 մասնակից։ ԱՊՀ արվեստի 45 ականավոր գործիչներ դարձել են ժյուրիի անդամներ։

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի միջազգային ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրել են Ծովինար Հովհաննիսյանը (ժողովրդական գործիքներ), Լևոն Ջավադյանը (ակադեմիական երգեցողություն), Մուրադ Հակոբյանը (ժողովրդական պար), Հարություն Շախկյանը (փողային գործիքներ), Վրեժ Կիրակոսյանը (էստրադային երգեցողություն) և Ավետիս Գինոսյանը (կրկեսային արվեստ):

Տպել
885 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել