Շիրակի մարզպետն ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին և Գյումրիում ռուսական տան ղեկավարին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին և Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևին։ Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը․ «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու, հայ և ռուս ժողովուրդների դարավոր անցյալը բարեկամության և ամուր հիմքերի վրա է դրված եղել, հիմա էլ մենք պատրաստ ենք համագործակցության և հյուպատոսարանի հետ արդեն ձևավորված գործընկերությունն ամրապնդելու։ Հաշվի առնելով թե ռազմաբազայի առկայությունը, թե Շիրակի մարզում ռուս ազգաբնակչության ներկայությունը՝ վստահ եմ, որ համատեղ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ կկարողանանք կյանքի կոչել»։

Ռուսլան Կանդաուրովը շնորհավորել է Նազելի Բաղդասարյանին` մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք․ «Տիկին մարզպետ, Ձեզ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն եմ մաղթում և ինքս էլ հաստատում եմ մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ` փոխադարձ պատրաստակամության առկայությունն արդեն լավ հիմք է գործնական քայլերի իրականացման համար»։ Կողմերն անդրադարձել են նաև հայ գերիների վերադարձի խնդրին։

Շիրակի մարզպետը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը խնդրի կարգավորման հարցում` հյուպատոսին ներկայացնելով դեռ ԱԺ-ում այս խնդրի կարգավորմանը միտված իր քայլերը։

Մարզպետը նշել է նաև, որ վաղուց է ծանոթ Գյումրիում ռուսական տան աշխատանքին, համագործակցել է դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ՝ բարձր գնահատելով գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խորացման համար ռուսական տան ձեռնարկած քայլերը։

Տպել
975 դիտում

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար