Կարծում էր՝ իշխանափոխություն կլինի ու փորձում էր այլ կերպ դիրքավորվել. Խաժակյանը՝ Մարությանի՝ ՔՊ-ից դուրս գալու մասին

Հայկ Մարությանն ինչպես պատեհապաշտորեն, պահից ելնելով մտավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, այդ կերպ էլ պատերազմից հետո դուրս եկավ այդ կուսակցությունից: Այս մասին այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Անդրադառնալով Մարությանի քիչ առաջ հնչեցրած այն հայտարարությանը, թե երկիրը «Ֆեյսբուք»-ով չեն կառավարում՝ Խաժակյանը հարցադրում արեց՝ հետաքրքիր է՝ ո՞ւմ է դա ասում Հայկ Մարությանը:

«Այս դահլիճում, այս շենքում չկա մարդ, որին հայտնի չլինի, թե նա ժամը քանիսին էր աշխատանքի գալիս եւ քանիսին գնում: Երբ ես մարդկանց ասում էի, որ նա մի քանի ժամ է աշխատում, եւ հաճախ իրեն փոստերը զեկուցելն էլ է դժվար, շատերը զարմանում էին եւ գուցե չէին հավատում»,- ասաց նա:

Խաժակյանը նաեւ հիշեցրեց 2018 թվականին Մարությանի տված պարգեւավճարների մասին եւ շեշտեց՝ չէր ուզում, որ դրանք հրապարակվի՝ որպես քաղաքապետի որոշում: «Ընդդիմության ջանքերով նա ստիպված այդ պարգեւատրումները հրապարակեց»,- ասաց նա:

Նա նաեւ անդրադարձավ տեւական ժամանակ մամուլում արված հրապարակումներին, որոնց համաձայան՝ Հայկ Մարությանի կինը տարբեր հիմնարկներ է կառավարում: «Եթե մենք խոսում ենք կառավարչական տարբեր էթիկական հարցերից, նույն բաներն ինքն է արել այս տարիների ընթացքում: Հարգելի գործընկերներ, դուք եք մեղավոր, որ նա այսպես խոսեց ու գնաց: Ժամանակին աչք եք փակել ու կոծկել իր արածները»,- նկատեց ավագանու անդամը:

Եվս մեկ անգամ անդրադառնալով Հայկ Մարությանի ելույթին՝ Խաժակյանն ասաց՝ դա քաղաքականության մեջ նորություն չէ, նման կանգառներ շատ ենք տեսել. «Տեսել ենք, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, որոնք սեփական վարկանիշը ձեւավորել են իշխանության այս կամ այն պաշտոններ զբաղեցնելիս: Ես ավելի վատ հանգրվան եմ պարոն Մարությանի համար կանխատեսում: Այն, ինչի մասին Մարությանը խոսեց ու մեղադրեց իշխող ուժին, չկա մի բան, որը ինքը չի արել»:

Խաժակյանն անդրադարձավ նաեւ պատերազմից հետո Հայկ Մարությանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալուն՝ շեշտելով՝ շատերը կարծում են, թե դրա հիմքում գաղափարական ինչ-որ բան կար, բայց ոչ. «Նա կարծում էր, որ իշխանափոխություն տեղի կունենա ու փորձում էր այլ կերպ դիրքավորվել: Այդ դիրքավորումն արդյունք չտվեց, եւ հիմա այլ կերպ է փորձում դիրքավորվել»:

Տեսանյութ՝

Տպել
2229 դիտում

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան