Պատերազմն օդից կախված է, եթե կա թեկուզ փոքր շանս՝ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու, պետք է օգտագործել. Բայաթյան

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է իր կապը յուրաքանչյուր պետության հետ պահի ուղիղ՝ առանց միջնորդների։ Հույս դնել, որ մեր փոխարեն այդ հարաբերությունները ճիշտ կկառուցեն այլ երկրների ղեկավարները, շատ սխալ է։ 

«Հայկական ժամանակ»-ի զրույցը երգահանի հետ՝ ստորև.

- Պարոն Բայաթյան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային հատվածներում դեռևս գրանցվում են միջադեպեր, ռազմական կարճատև գործողություններ: Չնայած այս հանգամանքին՝ Հայաստանը փորձում է հարցին դիվանագիտական լուծում տալ՝ բանակցությունների միջոցով: Շատերը պնդում են, որ թշնամու հետ բանակցել պետք չէ, ճիշտը պատերազմելն է։ Դուք ի՞նչ եք կարծում հարցի վերաբերյալ:

- Պատերազմի հոտն օդի մեջ կախված է։ Ոչ մի բան չի կայունացել, Ադրբեջանը դեռևս մեծ պատրանքների մեջ է, պահ է փնտրում, որ իր զավեշտալի մտքերն ի կատար ածի։ Եթե կա թեկուզ մի փոքր շանս՝ իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու, ապա հայկական կողմը պետք է դա օգտագործի։ Պատերազմը մեծ դժբախտություն է, ու այն միշտ էլ կա։ Մարդիկ լավ չեն հասկանում՝ ինչ է պատերազմը։ Բազմոցին նստած՝ զոհերից ու գերիներից են խոսում։

- Հայկական կողմի դիվանագիտական աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում։ Մեր դիվանագիտությունն ի զորո՞ւ է այս հարցը բանակցությամբ լուծել։

- Մենք դիվանագիտության մեջ միշտ էլ թերացել ենք ու թույլ եղել։ Ցանկալի է, որ այսօր մեր դիիվանագետներն ավելի շատ պետության շահը բարձր պահեն, քան իրենց անձնական մղումներն առաջ տանեն։ Պատճառն էլ շատ խորքային է։ Ժամանակին մենք դիվանագիտական կորպուսը պետք է լրացնեինք պատրաստված ու գիտակ կադրերով, ոչ թե ծանոթներով ու հարազատներով։ Դիվանագետը չպետք է ինչ-որ կոնկրետ մարդու հարցերով զբաղվի, նրա նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստան պետության շահերը բարձր պահելը։ Դիվանագիտական առումով մենք պատրաստված չենք եղել։ Մեր միտքն այն է եղել, որ դիվանագիտությունը մեզ պետք չէ, քանի որ ռուսն ամեն հարցում մեզ կփրկի:

- Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով բանագնացներ են նշանակվել: Երկու երկրների հարաբերությունների կարգավորման հեռանկար տեսնո՞ւմ եք, որը նաև կնպաստի տնտեսության զարգացմանը:

- Հայաստանը պետք է իր կապը յուրաքանչյուր պետության հետ պահի ուղիղ՝ առանց միջնորդների։ Միջնորդներով որևէ պետության հետ հաղորդակցվելը ճիշտ չէ։ Հիմա այստեղ այլ խնդիր է։ Պետք է հասկանանք՝ Թուրքիան վստահելի՞ է, թե՞ ոչ։ Թուրքիայի հետ հարաբերվելիս մենք պետք է հասկանանք, որ միայն Թուրքիայի հետ չենք հարաբերվում: Դիվանագետները այս խնդիրը հասկանում են ու պետք է ճիշտ գործեն։ Թուրքիան արևելքում ամենասուտասանն ու կաշառողն է, մենք էլ պետք է հասկանանք՝ սուտասանի ու կաշառողի հետ ինչպե՞ս ենք հարաբերություններ կառուցում։ Հույս դնել, որ մեր փոխարեն այդ հարաբերությունները ճիշտ կկառուցեն Մակրոնը կամ Պուտինը, շատ սխալ է։ Մենք չպետք է մեր անցյալը ջնջենք՝ Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու համար, մենք ամենակարևոր պահանջատերն ենք ու չպետք է կորցնենք մեր դիրքը։ Այո, Թուրքիան ուժեղ է, չեմ ասում՝ բիզով գնանք, նրանց աչքերը հանենք, բայց մեր ներկայությունը Թուրքիայի համար ծանրություն պետք է լինի։

- Պարոն Բայաթյան, վերադառնանք ներքին քաղաքականությանը։ Մենք դեռևս պատերազմող պետություն ենք, սակայն դրա հետ մեկտեղ երկրի ներսում էլ են «պատերազմներ»։ Իշխանություն-ընդդիմություն կոնսենսուս այդպես էլ չի ձևավորվում։ Պատերազմող երկրի ներսում անընդհատ անհնազանդության գործողություններ են, փոխադարձ վիրավորանքներ, վեճեր և այլն: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չենք կարողանում միաբանվել:

- Մենք ճակատում պարտվեցինք, որովհետև երկրի ներսում անհամաձայնություններ ունենք, և այստեղ որևէ կասկած չկա։ Այդ անհամաձայնություններն այլ երկրներին «էստի համեցեք» արեցին, և շատ մեծ թվով գործակալներ մեր տունը քանդեցին։ Երբ մենք ներքին հարցեր ենք լուծում, որոնք կոպեկի արժեք էլ չունեն, երևում է, թե ինչ ընդդիմություն ու դիմություն ունենք։ Բոլորը կեղծավոր են, սուտ ներկայացման հոտ է գալիս նրանցից։ Եթե այդ մարդիկ ընդդիմություն են կամ իշխանություն, ապա պետք է միայն մեկ խնդիր ունենան, և դա Հայաստան պետությունն է։ Այն, ինչ թշնամին մեզ հետ չի կարող անել, մենք մեր ներսում դա անում ենք՝ թուլացում ենք մեր երկիրը ու քանդում այն։ Շատ հայ կոչեցյալներ ընդհանրապես կապ չունեն հայի ու Հայաստանի հետ։ Այն ղժղժան կանայք, որոնք ամեն օր խորհրդարանում ղժղժում են, խորհրդարանի տղամարդիկ, որոնք իրար ամեն օր հայհոյում են, զզվելի ու անտաղանդ ներկայացում է։ Դրանց էլ նայելով՝ ոգևորվում են մեր թշնամիները։

- Մեր երկրի համար օրհասական պահին էլ ընդդիմությունը վերջերս հայտարարեց, որ այլևս չի աշխատելու միջազգային կառույցների հետ՝ պատճառաբանելով, թե իրենց պատգամավորների մի մասը չի կարողանում երկրից դուրս գալ հարուցված քրեական գործերի պատճառով։ Արդյոք ճի՞շտ է այս մոտեցումը:

- Կոնկրետ ինչ-որ մարդկանց համար ասել, որ մենք այլևս այդ աշխատանքները չենք անի, դա նշանակում է լինել քաղաքականությունից շատ հեռու, դա նոնսենս է. սթափ գիտակցություն ունեցող մարդն այդպիսի բան չի ասի։ Մեզ համար կա մեկ գերխնդիր՝ դա Հայաստանն է, այլ բաներ չպետք է հորինել։ Պատգամավորը պետք է զբաղվի իր գործով, իր թիմակիցների համար էլ կարող են պայքարել և հասնել արդյունքի, բայց մեկը մյուսին չպետք է խանգարի։

Անյուտա Աթանեսյան

Տպել
1990 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր